В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2024 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28‑ի ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման՝
1) 2-րդ կետի 7-րդ ենթակետը «մասնագիտական» բառից առաջ լրացնել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար,» բառերով.
2) N 2 հավելվածում՝
ա. 1-ին կետում «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով․
բ․12-րդ կետում «մասնագիտական ստաժում» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում կամ դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում» բառերով։
3) N 3 հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով՝
«14.1. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս`
1) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28‑ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված համապատասխան գործակիցը․
2) հավելավճարի չափը հաշվարկվում է դատավորի (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի) պաշտոնում աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար պաշտոնային դրույքաչափի 2 տոկոսի չափով։ Հավելավճարի գումարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։»․
3) N 7 հավելվածի վերնագիրը «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
01.07.2024 - 17.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 996
Принт