Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1,Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով վնասվել են «Բուսաբուծության աջակցության» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություները, ուստի անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում աղետի գոտիներ հայտարարելու, դրանց տարածքները սահմանելու և բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացնելու մասին» N 772-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկում  ներառված համայնքներում Ծրագրի շրջանակներում ցանք իրականացրած շահառուներին որպես աղետի հետևանքով տուժած հողօգտագործողներ, որոշակի չափով փոխհատուցել կրած վնասը։ Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված դաշտային այցելությունների, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն որոշ ցանքատարածությունների վնասը կարող է հասնել մինչև 100 տոկոս, որոշները մասնակի հնարավոր է վերականգնվեն՝ ապահովելով ցածր բերքատվություն։

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում Ծրագրում սերմերի հավաստագրերի ժամկետը լրացած լինելու դեպքում հավաստագրին կից ներկայացնել նաև սերմերի փորձաքննության արձանագրություն։ Վերոնշյալը պայմանավորված է 2023 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային (հիմնականում գարնանացան գարի, կորնգան, առվույտ) մշակաբույսերի սերմերի  համապատասխանության հավաստագրում (այսուհետ՝ Հավաստագիր) նշված ժամկետի լրանալու և Հայաստանի Հանրապետությունում դրա ժամկետի երկարաձգման անհնարինությամբ։ Հավաստագիրը տվյալ սորտի սերմերի որակն ու ծագումը հավաստող փաստաթուղթ է, որում նշվում է սորտի անվանումը, վերարտադրությունը, խմբաքանակը, արտադրողը, արտադրության տարեթիվը և սերմի ցանքային պիտանիության ցուցանիշները։ Հարկ է նշել, որ սորտը, դրա վերատադրության փոփոխության ենթակա ցուցիշ չէ, պահպանման պայմաններով պայմանավոված կարող է փոփոխվել միայն սերմի ցանքային պիտանիության ցուցիշները՝ ծլունակություն, ծլման էներգիա, կենսունակություն և Հավաստագրում նշված ժամկետը վերաբերում է հենց ցանքային պիտանիության ցուցանիշներին։ Հավաստագրի ժամկետի երկարաձգումն իրականացվում է Հավաստագիրը տրամադրած կառույցի կողմից սերմերի լաբորատոր փորձարկման արդյունքների հիման վրա։ Քանի որ հավաստագրված սերմերը արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ համապատասխան մարմինը չի կարող այդ սերմերի լաբորատոր փորձաքննություն իրականացնել և երկարացնել հավաստագրի ժամկետը։ Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում հավաստագրման գործընթաց իրականացնող կազմակերպության կողմից իրականացված սերմերի լաբորատոր փորձաքննության արդյունքները Հավաստագրի հետ միասին հիմք ընդունել, որոնցով կհավաստվի սերմի ծագումն ու որակը։

Հարկ է նշել, որ Ծրագրի շրջանակներում շատ հողօգագործողներ ձեռք են բերել հավաստագրված սերմեր և Հավաստագրում նշված ժամկետ լրացած է եղել, սակայն դրան կից առկա է եղել  «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված լաբորատոր փորձաքննության արձանագրությունը, ուստի Ծրագրում լրացում կատարելու միջոցով հնարավոր կլինի ապահովել դրա իրավական հիմքը։

         Միաժամանակ հաշվի առնելով 2024 թվականի մարտի 14-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը և 2024 թվականի մայիսի 22-ին ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ անհրաժեշտ է Ծրագրով նախատեսել շահառուին փոխհատուցվող գումարի տրամադրումն իրականացնել բացառապես բանկային հաշվեհամարին  փոխանցելու միջոցով։

Հաշվի առնելով, որ Ծրագրի իրականացումն մեկնարկել է սույն թվականի մարտի 19-ից և շահառուների կողմից դիմումները կից փաստաթղթերով ընդունվել և պայմանագրեր են կնքվել նշյալ օրվանից սկսած, ուստի անհրաժեշտ է սույն նախագծով կատարվող լրացումներն ու փոփոխությունները նախատեսել մարտի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 2․ Խնդրի սահմանումը։

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած անձրևների պատճառով վնասվել են Ծրագրի շրջանակներում իրականացված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները և Ծրագրի շահառուները կրել են ակնկալվող բերքի և ֆինանսական կորուստներ։

Ծրագրի շրջանակներում 2023 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն ներմուծված գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերի սերմերի Հավաստագրում նշված ժամկետը հանրապետությունում երկարաձգելը անհնար է, սակայն դրան կից հանրապետությունում իրականացված սերմերի լաբորատոր փորձաքննության արդյունքները որպես հիմք ընդունումը սահմանող դրույթ առկա չէ։

Միաժամանակ Ծրագրում նախատեսված է նաև բանկային կամ փոստային ծառայության միջոցով փոխհատուցվող գումարի տրամադրում։

    3․ Կարգավորման նպատակը

Սույն որոշմամբ հնարավոր կլինի Ծրագրի շրջանակներում փոխհատուցել արտերկրից հանրապետություն ներմուծված (գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսեր) Հավաստագրով սերմերի ծագումը հավաստված և «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սերմերի որակի լաբորատոր փորձարկման արձանագրության հիման ցանքային պիտանիությունը հավաստված սերմերով ցանքի իրականացրած շահառուներին:

     Միաժամանակ 2024 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք հանայնքներում աղետի գոտիներ հայտարարելու, դրանց տարածքները սահմանելու և բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացնելու մասին» ՀՀ կառավարության N 772-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկում ներառված համայնքներում՝ Ծրագրի շրջանակներում իրականացված ցանքերին հասցված վնասներից տուժած շահառուներին հնարավոր կլինի տրամադրել Ծրագրով սահմանված չափով փոխհատուցում։ Բացի այդ կապահովվի փոխհատուցվող գումարի բացառապես բանկային հաշվեհամարների միջոցով փոխանցելու հնարավորությունը։

 

4․ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հանրապետությունում հնարավոր կլինի Ծրագրի շրջանակներում ապահովել հավաստագրված և ցանքային պիտանիության ցուցանիշները բավարարող սերմերով ցանքերի իրականացումը, ապահովել բնական աղետի հետևանքով տուժած Ծրագրի շահառուների կողմից կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։

 

6․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

          Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում։

  • Обсуждалось

    27.06.2024 - 17.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2064

Принт