Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի________-ի  N__

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Ավիացիայի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և <<Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին>> Չիկագոյի կոնվենցիայի 17-րդ <<Անվտանգություն>> հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի <<Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N615 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N843-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

 

  • հավելվածը լրացնել նոր 6.1 և 6.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.

 <

6.2 Զենքի և փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո ոստիկանության համապատասխան աշխատողը ուղևորին փոխադրման ենթակա զենքի և փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություն, որտեղ ավիացիոն անվտանգության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագի հետ միասին կազմում են օդանավով փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն (Ձև1): Արձանագրության կազմման և զենքը փոխադրման ընդունումից հետո իրականացվում են սույն գլխով սահմանված միջոցառումները:>>.

 2) հավելվածը լրացնել նոր 22.1 և 22.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.

 <<22.1.Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օդանավակայաններից Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ զենքի ներկրման դեպքում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը կամ տեղակալը դիմավորում է օդանավը, օդանավի անձնակազմի անդամից ընդունում է ներկրված զենքը և ստորագրում զենքի փոխադրման արձանագրության մեջ: Օդանավի անձնակազմից ստացված ներկրված զենքը և կից արձանագրության մեկ օրինակը օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը կամ տեղակալը օդանավակայանի ժամանման սրահի զննման կետում հանձնում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի համապատասխան աշխատողին, որը ստորագրում է զենքի փոխադրման արձանագրության մեջ, ընդունում է ներկրված զենքը, ժամանած ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժին՝ զենքի, ուղեկցող  փաստաթղթերի ստուգում իրականացնելու նպատակով: Գործուղման նպատակով ժամանած ուղևորին զենքը հանձնվում է ոստիկանության գծային բաժնում գործուղման փաստաթղթերի համապատասխանության դեպքում, այլ նպատակով ներկրված զենքը  պահվում է ոստիկանության գծային բաժնում մինչև համապատասխան լիազոր մարմնի կողմից ներկրման թույլտվությունը ուղևորի կողմից ներկայացնելը:

22.2.  Ներկրված զենքը ոստիկանության գծային բաժնից հանձնվում է ուղևորին՝ համապատասխան լիազոր մարմնի կողմից ներկրման թույլտվության ներկայացումից հետո:>>.

 3) հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 <>.

 4) հավելվածը լրացնել 27.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

 <>.

 5) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 <>.

 6) հավելվածին կից Ձև N1-ի 3-րդ կետի <<փամփուշտների թիվը>> բառերից հետո լրացնել <<Ոստիկանության աշխատակից _______________________________________

                                                                            (ստորագրություն, անուն, ազգանուն, կոչումը և պաշտոնը)>> բառերը:

 7) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 <>.

 8) հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 <

 9) հավելվածը լրացնել նոր 32.1, 32.2, 32.3, 32.4 և 32.5 կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 32.1. Լիազոր մարմին ներկայացված դիմումի մեջ պետք է նշվի իրավապահ մարմնի աշխատակցի/ների անունը, ազգանունը, պաշտոնը, չվերթի ամսաթիվը, ժամը, համարը և ուղղությունը, տրվի օդանավում զենքով գտնվելու և/կամ փոխադրելու անհրաժեշտության հիմնավորումը, հաստատվի, որ իրավապահ մարմնի աշխատողը իրավասու է կրելու զենք և անցել է համապատասխան ուսուցում:

32.2. Սույն Կանոնների 32.1 կետում նշված պայմանների բավարարման դեպքում Լիազոր մարմնի կողմից տրվում է օդանավի ուղևորային սրահում զենքով գտնվելու և/կամ փոխադրելու թույլտվություն Ձև N4, որի մեկ օրինակը տրվում է օդանավ շահագործողին, իսկ պատճենների մեկական օրինակները տրվում են իրավապահ մարմնի աշխատողին, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին: Իրավապահ մարմնի աշխատողը ոստիկանության բաժնում ներկայացնում է նաև զենքը կրելու, օդանավում զենքով գտնվելու և/կամ փոխադրելու թույլտվությունը և գործուղման թերթիկը:

32.3 Օդանավի ուղևորային սրահում զենքի փոխադրման դեպքում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչն ստուգում է օդանավի ուղևորային սրահում զենքով գտնվելու և/կամ փոխադրելու թույլտվությունը, ուղևորին ծանոթացնում է օդանավի ուղևորային սրահում զենքի փոխադրման կանոններին, երեք օրինակից լրացնում է օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրող անձանց հրահանգավորման թերթիկը՝ համաձայն Ձև N2-ի: Զենք փոխադրող անձը օդանավի ուղևորային սրահում զենքի փոխադրման կանոններին ծանոթանալուց հետո ստորագրում է հրահանգավորման թերթիկը, որի մեկը օրինակը տրվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը, երկրորդ օրինակը պահվում է տվյալ չվերթի փաստաթղթերի ծրարում, իսկ երրորդը օրինակը տրվում է զենք փոխադրող ուղևորին:

32.4   Իրավապահ մարմինների այն աշխատակիցները, որոնց հանձնարարված է օդանավով իրականացնել կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցում, օդանավի սրահում չեն կարող կրել փամփուշտներով լիցքավորված զենք: Նման դեպքերում նրանք պետք է զենքը հանձնեն օդանավի հրամանատարին, այն թռիչքի ընթացքում օդանավի անձնակազմի խցիկում գտնվող մետաղական պահարանում պահպանելու համար: Օդանավի հրամանատարի կողմից օդանավի անձնակազմի խցիկում զենքի փոխադրման ընդունման դեպքում կազմվում է օդանավի անձնակազմի խցիկում փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն՝ համաձայն Ձև N5-ի, իսկ զենքի լիցքաթափումը և ստուգումը պետք է իրականացվի իրավապահ մարմնի աշխատակցի կողմից:

32.5   Պետական բարձրաստիճան պաշտոնյաների զինված ուղեկցում իրականացնող իրավապահ մարմինների աշխատողները կարող են թռիչքի ընթաքում իրենց մոտ պահել զենքը և փամփուշտները:>>.

 

10) հավելվածը լրացնել N4 ձևով՝ հետևյալ բովանդակությամբ.

<<Ձև N4

 

 

ՕԴԱՆԱՎԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԶԵՆՔՈՎ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ/ԿԱՄ  ՓՈԽԱԴՐԵԼՈՒ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

_____________________________________________________________________________ (Նշել Հայասատանի Հանրապետությունում ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի անվանումը)

 

թույլատրում է __________________________________________________________________________________________

                      (Նշել իրավապահ մարմնի կամ այլ լիազոր անձի անվանումը, աշխատողի տվյալները, օդանավի

 

_____________________________________________________________________________            ուղևորասրահում զենքի փոխադրման ամսաթիվը, չվերթի համարը և ուղղությունը,

 

_____________________________________________________________________________ զենքի տեսակը, անհատական համարը և փամփուշտների քանակը)

   

______________________________________________________________________________________________________:

 

 

Լիազոր մարմնի ղեկավար                                                               _________________________________________

                                                                                 (Ստորագրություն, Անուն, Ազգանուն)

                         Կ.Տ.             

                                                                                   <><<_____________20__թ.>>:

 

 

11) հավելվածը լրացնել N5 ձևով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

<<Ձև N 5


Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_____

 

ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՑԻԿՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Իրավապահ մարմնի աշխատող ________________________________________________________________________

                                         (նշել իրավապահ մարմնի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը)

 

 

չվերթ N ______________________________________________________________________________________________

                                       (նշել չվերթի համարը, երթուղին, օդանավի հրամանատարի անուն ազգանունը)

                                                                                                                                    

 

Թռիչքի ընթացքում պահպանության նպատակով hանձնեցի______________________________________________

                                                                                           (նշել զենքի տեսակը, անհատական համարը, փամփուշտների թիվը)

 

Զենքը ստուգեց և հանձնեց ____________________________________________________________________________

                                                         (նշել իրավապահ մարմնի անվանումը աշխատողի ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը)

              

Զենքն ընդունեց ______________________________________________________________________________________

     (օդանավի հրամանատարի անունը, ազգանունը, ստորագրությունը և ամսաթիվը)>>:

  

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                       ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

  • Обсуждалось

    24.02.2017 - 08.01.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Авиация

  • Министерство

    Комитет гражданской авиации

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11386

Принт