Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի N 485-Ն որոշմամբ սահմանված պահանջի կատարման անհրաժեշտությամբ։  

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն, արտադրական նպատակներով, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում թանկարժեք մետաղների օգտագործում, պետք է կանգնեն հատուկ հաշվառման (հաշվառման) պետք է ընդգրկվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրում, որի վարումն իրականացվում է անդամ պետության օրենսդրության համապատասխան լիազոր մարմնի կողմից (կազմակերպության) կողմից, և (կամ) ունենան հատուկ թույլտվության (լիցենզիա) թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի հետ գործունեություն իրականացնելու իրավունքի վերաբերյալ։

Նույն պահանջը սահմանված է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածով, համաձայն որի՝ ռեեստրի վարումն իրականացնում է կառավարության լիազոր մարմինը՝ իր հաստատած ռեեստրի վարման և հաշվառման կարգին համապատասխան։

Այդ իսկ նպատակով Կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի N 485-Ն որոշմամբ Լիազոր մարմին է սահմանվել Էկոնոմիկայի նախարարությունը։

Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով սահմանվել է ռեեստրի վարման լիազոր ստորաբաժանում և ռեեստրի վարման կարգ։ Առաջնորդվելով նախագծի հավելվածով հաստատվող կարգով լիազոր ստորաբաժանումը հաշվառման կկանգնեցնեն Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող  իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք կդիմեն վերը նշված հարցով։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական արտադրանքը շրջանառելու դեպքում՝ այն իրականացնել առանց լրացուցիչ վարչարարության և առանց ԵԱՏՄ անդամ իրացվող պետությունում՝ առանց կրկնակի դրոշմավորման:

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Продолжительность

    26.06.2024 11.07.2024
  • Тип

    Приказ решение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 401

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .