В стадии разработки
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Առկա իրավիճակը
Ներկայումս «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում են քաղաքացու կողմից Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում դիմում և կից փաստաթղթեր ներկայացնելու պահանջները և ընթացակարգը, մասնավորապես՝ ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում դրանք պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
Հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ ներկայումս առաջնահերթ է դարձել Oրենքի նախագծի մշակումը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթայի տարբերակով ներկայացման և դրանք էլեկտրոնային տարբերակի վերածելու կարգը, մասնավորապես՝ դիմողի ինքնությունը ստուգվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա և համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվելու է նրա ներկայությունը, առանց որոնց դիմում չի ընդունվելու, որոնց համար դիմողը հաստատելու է անձնական տվյալները մշակելու համար պահանջվող գրավոր համաձայնությունը: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը տեսաներածվելու և մուտքագրվելու են պետական գրանցման էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստելու է ներկայացված փաստաթղթերի և տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերելու հավասար իրավաբանական ուժ ներկայացված փաստաթղթերի հետ, այնուհետև դիմողին են վերադարձվելու վերջինիս կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվելու է համակարգի կողմից ձևավորված շտրիխ կոդ պարունակող քաղվածք, որում նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը։
Միևնույն ժամանակ սահմանվում է, որ պետական գրանցման էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի մուտքագրման և տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման կարգը, ինչպես նաև դիմողին տրամադրվող շտրիխ կոդ պարունակող քաղվածքի ձևաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
Նախագծով նախատեսվում է նաև Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել դրույթ առ այն, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահվելու են միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում։
3․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
4․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
-
Обсуждалось
27.06.2024 - 13.07.2024
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Общественное обсуждение
27.06.2024 10:00
пр. Аршакуняца 7, Ереван, 0023, info@cadastre.am
Просмотры 1127
Принт