В стадии разработки
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2024 թվականի N ------Լ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշման N 2 հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին`
1) Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել հաշվետվություն՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) ամփոփել սույն նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև իր կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը և մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը հրապարակել նախարարության պաշտոնական կայքէջում.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
- 4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին ցուցաբերել աջակցություն Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2027 թվականների համալիր ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:
-
Обсуждалось
25.06.2024 - 10.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение, Культура
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1494
Принт