В стадии разработки
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
1 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածի.
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Խաղողագործական և գինեգործական արտադրանք արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են անվճար հիմունքներով լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից արտադրած խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության նպատակով:»,
- 1-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.2-րդ մաս.
«3.2. Խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման նպատակով լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի իրականացնում է արտադրվող խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշառում և հավաքագրում է իզոտոպային տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:»,
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե տվյալ տարի իզոտոպային տվյալների ազգային բանկ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար չեն տրամադրվել խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ, ապա արգելվում է տվյալ խաղողագործական և գինեգործական արտադրանքի խմբաքանակների շուկայահանումը:»,
4) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ մաս.
«4.1. Խաղողագործական և գինեգործական արտադրանք արտադրողները պարտավոր են աջակցել և չխոչընդոտել լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվող խաղողագործական և գինեգործական արտադրանքների նմուշառմանը և իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման հետ կապված այլ տեղեկատվության հավաքագրմանը, իսկ տիրապետելու դեպքում՝ տրամադրել իզոտոպային տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման համար այլ տեղեկատվություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
14.02.2018 - 04.03.2018
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство
Просмотры 7142
Принт