«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակահարմարության մասին
- Որոշման ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Որոշման նախագծի նպատակը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:
Առաջնորդվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2009 թվականի փետրվարի 11-ի N 34 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 599-Ա/2 հրամանով ստեղծված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի 2024 թ. ապրիլի 17-ի նիստի արձանագրությամբ՝ որոշվել է Հայաստանի Հանրապետության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցել համայնքներից, անհատ կրողներից, մշակութային և գիտական կազմակերպություններից ստացված անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության առաջարկները:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պահմանավորված է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային իրավունքների պաշտպանության, հավաքական ինքնության պահպանության և փոխանցման շարունակականության նպատակով ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում իրականացնելու հանգամանքով:
- Ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»:
Այն համալրվել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 130-Ն, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1825-Ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2097-Ն որոշումներով:
ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշմամբ (2-րդ գլխի 9-րդ կետ) հաստատվել է, որ պետական ցանկերում նոր արժեքներ ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկները ներկայացվում են մասնագիտական խորհրդի քննարկմանը:
Վերոգրյալից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտեր ներկայացնելու հանգամանքի կարևորությունը՝ անհրաժեշտություն է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի թարմացումը, որն իրականացվում է լրացումների միջոցով։
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների թարմացված ցանկի առկայությունը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» 4.9 բաժնի «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրության, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում» և «Հայաստանի կայուն զարգացման նպատակների համատեքստում ոչ նյութական մշակութային ժառանգության համայնքահենք պահպանության, կիրառման և փոխանցման, համայնքներում տեղական ավանդույթների վերականգնման և կենսունակության ապահովում» պարբերություններից:
Որոշման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2023 թ. նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1951-Լ որոշման N 2 հավելվածի Գործողություն 1-ից. «Պատմամշակութային անշարժ, շարժական և ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման շարունակականության ապահովում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության»:
- Տեղեկատվություն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
-
Обсуждалось
25.06.2024 - 17.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 1031
Принт