Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

1.      

Անհրաժեշտություն

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ներկայումս գործող ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության  կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ:

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս բուհ ընդունվելու համար դիմորդը միասնական քննությունները յուրաքաչյուր քննական առարկայից հանձնում է տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով սահմանված օրը: Յուրաքանչյուր միասնական քննությունից հետո գնահատման և թեստավորման կենտրոնը բազմաթիվ դիմումներ է ստանում միասնական քննության իրենց արդյունքներից դժգոհ դիմորդներից՝ նորից միասնական քննությունը հանձնելու խնդրանքով:

Ներկայումս դիմորդները բուհերի ընդունելության մրցույթի դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ քանակի դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով՝ գրեթե բացառիկ դեպքերում: 8 մասնագիտություն հայտագրելու հնարավորությունը նվազեցնում է  մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնրավորությունը, քանի որ դիմորդները հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք ունեն պարզապես նույն մրցութային քննությունները: Արդյունքում բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտությունների մրցութային տեղերում: Ընդհանուր մրցույթի անցկացումից հետո տեղի է ունենում թափուր տեղերի մրցույթ՝ բուհ չընդունված դիմորդների համար: Թափուր տեղերի մրցույթը տեղի է ունենում միևնույն սկզբունքով, ինչ ընդհանուր մրցույթը: Այսպիսով հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս դրական միավորներ ստացած գրեթե բոլոր դիմորդներին ընդունվել բուհ:

Յուրաքանչյուր տարի միասնական քննություններից հետո բազմաթիվ դիմումներ էին ստացվում դիմորդներից ու նրանց ծնողներից՝ խնդրելով թույլատրել վերահանձնելու միասնական քննությունները: Հունվար ամսին նախատեսվող միասնական քննությունները պարտադիր չեն, դրանց կազմակերպման նպատակը դիմորդներին միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորություն տալն է:

Հունիս ամսվա միասնական քննությունների համար անհրաժեշտ գումարի կեսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից, իսկ մյուս մասը ձևավորվում է դիմորդների վճարներից՝ յուրաքանչյուր քննության համար 1500 դրամ:  Հունվարին նախատեսվող քննությունների կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսված չէ, այդ իսկ պատճառով նախատեսվում է անհրաժեշտ գումարը ձևավորել դիմորդների վճարներից՝ յուրաքանչյուր քննության համար 3000 դրամ:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Բուհերի ընդունելության գործընթացն ավելի հեշտացնելու համար առաջարկում ենք ներդնել ընդունելության քննության նոր ձև՝ արտաքին կենտրոնացված գնահատում՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար: Արտաքին կենտրոնացված գնահատման միջոցով սովորողները  միասնական քննությունների ծավալին համարժեք քննությունը կհանձնեն 3 փուլով՝  10-րդ դասարանում՝ հիմնական դպրոցի ծրագրային նյութի վերաբերյալ, 11-րդ դասարանում՝ 10-րդ դասարանի, 12-րդ դասարանում՝ 11-րդ և 12-րդ դասարանների ծրագրային նյութի վերաբերյալ: Արտաքին կենտրոնացված գնահատման մասնակցությունը իրականացնել կամավոր սկզբունքով, կենտրոնացված՝ ըստ մարզերի և Երևանի, արտաքին գնահատումն իրականացնել Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից առանձնացված քննական կենտրոններում: Արտաքին կենտրոնացված գնահատման երեք տարվա արդյունքները կհամարժեքացվեն 20 միավորանոց համակարգին: Արդյունքից դժգոհ դիմորդներն իրավունք կունենան մասնակցել նաև միասնական քննություններին՝ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելով միասնական քննությունների արդյունքներով: Արտաքին կենտրոնացված գնահատումը կիրականացվի սովորողների համար անվճար՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմակերպվող ընթացիկ քննությունների բյուջեի հաշվին:

Ըստ նախագծի՝ բուհերի ընդունելության քննություններն են միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունները և կենտրոնացված արտաքին գնահատումը:

Նախագծով Արարատյան բակալավրիատին տրվում է առանձին կարգավիճակ, ըստ որի՝ Արարատյան բակալավրիատ ծրագրին հատկացված տեղերում մրցութային  ընդունելության քննությունները կազմակերպում է «Այբ» կրթական հիմնադրամը, որը պատասխանատու է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար: Արարատյան բակալավրիատ ծրագիրը ընդգրկված չէ  ընդունելության քննությունների ցանկում, քանի որ Արարատյան բակալավրիատ ծրագրին հատկացված տեղերում կարող են ընդունվել միայն այդ ծրագրի շրջանավարտները: Արարատյան բակալավրիատ ծրագրի ներառումը ընդունելության քննությունների ցանկում կարող է տարընթերցման տեղիք տալ, այն է՝ արդյո՞ք այլ ուսումնական հաստատությունների շրջանավարտները կարող են մասնակցել Արարատյան բակալավրիատ ծրագրին հատկացված տեղերի մրցույթին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները,  1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները. առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Միասնական քննությունները տարեկան երկու անգամ կազմակերպելով ` տվյալ ուսումնական տարվա հունվար և հունիս ամիսներին` կթուլանա միասնական քննությունների հանձնման հետ կապված լարվածությունը ոչ միայն դիմորդների մոտ, այլև  հասարակական լարվածությունը միասնական քննությունների գործընթացի կազմակերպման ժամանակահատվածում, միասնական քննություն հանձնել ցանկացող անձինք տարվա մեջ երկու անգամ միասնական քննության մասնակցելու հնարավորությամբ կկարողանան շտկել իրենց թերությունները տվյալ քննական առարկայից, խորացնել գիտելիքները, միաժամանակ պատրաստվել ոչ թե մի քանի քննական առարկայի, այլ որոշակի ժամանակահատվածում կենտրոնանալ միայն մեկ առարկայի վրա:

Մասնագիտական հստակ կողմնորոշվածությանը նախապատվություն տալու, պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով /պատճառը՝ տարբեր մասնագիտություններով ընդունելության նույն քննությունների առկայություն/ բուհ ընդունվելու հնարավորության նվազեցման և հնարավորինս բացառման համար առաջարկվում է բուհերի ընդունելության հիմնական մրցույթն անցկացնել նույն մասնագիտության տարբեր բուհերի մինչև 2 անվճար և մինչև 3 վճարովի տեղերի հայտագրմամբ: Հիմնական մրցույթից հետո անցկացնել թափուր տեղերի մրցույթ՝ ըստ մրցույթից դուրս մնացած դիմորդի դիմում-հայտի՝ հնարավորություն տալով հայտագրել մինչև չորս մասնագիտություն:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

6.    

Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունման դեպքում 12-րդ դասարանցիները հնարավորություն կունենան միասնական քննության ամբողջ ծավալը հանձնել մաս-մաս:

Նախատեսվում է, որ կնվազեն պատահական մասնագիտություններով (պարզապես ինչ որ տեղ ընդունվելու համար) ներկայացված հայտերը:

  • Обсуждалось

    13.02.2018 - 01.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9915

Принт