«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
-
1 - За
-
10 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխությունը և լրացումները ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելը պայմանավորված է համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Համաձայն Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են համայնքների ղեկավարները:
Նախագծով առաջարկվում է նշված կետում համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի նկատմամբ նույնպես բացառություն սահմանել և պետական շենք շինությունների սպասարկան համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացի իրականացումը վերապահել պետական գույքի կառավարման լիազոր մարմնին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, նշված օրենսգրքով, վարձակալության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Այս հանգամանքով պայմանավորման լրացումներ են կատարվել նաև հողամասերի վարձակալության տրամադրման մրցույթները կանոնակարգող հոդվածներում և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում, մասանորապես՝ օրենքի 17-րդ հոդվածի՝ «Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները» 5-րդ մասի՝ «Այլ եկամուտներն են» «գ» կետում «հողերի» բառից հետո լրացվել է «, ինչպես նաև համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի» ինչպես նաև Օրենքի 281-ին հոդվածի՝ «Վարչական բյուջեի մուտքերն ու ելքերը» 1.4.-րդ մասի՝ «Այլ եկամուտներն են՝ «ա» կետում պետական սեփականություն համարվող հողերի դեպքում բացառություն է սահմանվել պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի նկատմամբ։
Այս լրացումներով ապահովվելու է պետական գույքի վարձակալության տրամադրման դեպքերում ՀՀ պետական բյուջեի մուրքերի ավելացումը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծերով առաջարկվում է համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնի պետական գույքի կառավարման լիազոր մարմինը, որի արդյունքում կավելանա ՀՀ պետական բյուջեի մուրքերը։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացը և կավելանա ՀՀ պետական բյուջեի մուրքերը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Обсуждалось
19.06.2024 - 07.07.2024
-
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1307
Принт