Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի

 N 1008-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որով էլ պայմանավորված է սեպտեմբերի 4-ը՝ որպես փրկարարի մասնագիտական տոն դիտարկելու հանգամանքը, ինչն իր օրենսդրական ամրագումն է ստացել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում փրկարարի օրը նշելու մասին» 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1008-Ն որոշմամբ:

Սակայն, Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծմամբ՝ ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1073-Ն որոշմամբ փրկարարի մասնագիտական տոնը անվանափոխվել է «արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա»:

Հետագայում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքով Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցմամբ, գործնականում, շրջանառությունից դուրս է եկել «արտակարգ իրավիճակների աշխատողի օր» հասկացությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ Ներքին գործերի նախարարությունը ներառում է Արտակարգ իրավիճակների նախարարության և Փրկարար ծառայության՝ որպես ենթակա պետական մարմնի գործառույթներ, անհրաժեշտություն է առաջացել վերոհիշյալ որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ վերականգնելով՝ նախկինում որպես մասնագիտական տոն ընկալված, «փրկարարի օր» եզրույթը:

  1. Առկաիրավիճակը և խնդիրները

Հարկ է նշել, որ «արտակարգ իրավիճակների աշխատողի օրը» մասնագիտական տոն դիտարկելն ամբողջությամբ չի արտահայտում փրկարարական ծառայողի մասնագիտական տոնի բուն էությունը՝ հաշվի առնելով, որ դրա ակունքներում մշտապես կանգնած է եղել արագ արձագանքման փրկարարական ջոկատը՝ փաստացի դնելով Փրկարար ծառայության համակարգի զարգացման հիմքը, և, այս առումով, առավել քան արդարացված է, որպեսզի փրկարարական ծառայողներն ունենան իրենց գործունեությունն ամբողջությամբ արտահայտող և յուրովի խորհրդանիշ հանդիսացող օր:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի շրջանակներում վերականգնելով «փրկարարի օր» հասկացությունը՝ հնարավոր կլինի փրկարարական ծառայողի մասնագիտական տոնն ընկալել ավելի նեղ շրջանակներում՝ ամբողջությամբ ընդգծելով վերջինիս բուն նշանակությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օրենսդրական մակարդակով ամրագրել «փրկարարի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով փրկարարական ծառայողների մասնագիտական հեղինակությունը:

  1. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

Ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    19.06.2024 - 04.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1842

Принт