«Կենդանիների տոհմային քարտերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N269-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծ
-
16 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N269-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը։ Կենդանիների տոհմային քարտերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N269-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից տոհմային կենդանիների բոնիտավորման (համալիր գնահատման), ըստ սերնդի որակի գնահատման, ինչպես նաև վաճառքի գործընթացը առավել գրավիչ և դյուրին դարձնելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N269-Ն հրամանով հաստատված է տոհմային ցուլի, կովի, խոյի, մաքիի, վարազի, մերունի քարտերի ձևերը, որոնք ծավալուն տեղեկատվություն են պարունակում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում։
Քարտերի ձևերը մշակելիս ընտրվել են եվրոպական և ԵԱՏՄ անդամ երկրներում գործող տոհմային կենդանիների (տոհմանյութի) տոհմային քարտերը և մոտարկվել 17 անվանում նոր տոհմային քարտեր, որոնք ավելի պարզեցված են և տնտեսավարողների կողմից լրացման համար դժվարություններ չեն առաջացնի։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության կոմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնաբուծության ինտենսիվացմանը և արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ տավարաբուծության և ոչխարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերջին տարիներին հանրապետություն են ներկրվել տավարի և ոչխարի բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիներ, որոնցից ստացված բարձրարժեք սերունդների բոնիտավորման, ինչպես նաև դրանց` ըստ սերնդի որակի գնահատման գործընթացում անհրաժեշտություն է առաջանում տոհմային քարտերի առկայությունը։
4․ Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի ամրագրելու հանրապետությունում բուծվող տոհմային կենդանիներից, ինչպես նաև արտերկրից ներմուծվող բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիներից ստացվող սերնդի ծագումը և նպաստավոր պայմաններ ստեղծելու տոհմասելեկցիոն աշխատանքների համար։ Մշակված նոր տոհմային քարտերի ձևերը մոտարկվել են եվրոպական և ԵԱՏՄ անդամ երկրներում գործող տոհմային կենդանիների (տոհմանյութի) տոհմային քարտերին, ինչը թույլ կտա տոհմային ծագումը հավաստող փաստաթղթերով (տոհմային քարտեր) կենդանիներ վաճառել ոչ միայն հանրապետության տարածքում, այլ նաև արտերկրում։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը կնպաստի տոհմասելեկցիոն աշխատանքների խթանմանը, տոհմային կենդանիների վաճառքի մշակույթի ձևավորմանը, ինչպես նաև տոհմային անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը:
7․Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
8․ Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:
-
Обсуждалось
18.06.2024 - 07.07.2024
-
Тип
Приказ
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1931
Принт