Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
7 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը - ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչեվ 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման 2-րդ կետի պահանջին համապատասխան մշակվել և Վարչապետի աշխատակազմ էր ներկայացվել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) սահմանված միջոցառումների 2024-2027 թվականների ծախսային գնահատումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի ապրիլի 29-ի նիստի ընթացքում առաջարկվել է Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 2-րդ կետը փոխելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ ներկայացված հարցի կարգավորումը նախատեսելով միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ներկայումս ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչեվ 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) նախատեսված միջոցառումների ծախսային գնահատումները հաստատված չեն, ինչպես նաև չկան նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ, որոնց առկայության պարագայում կապահովվի ռազմավարական ուղղությունների ու նպատակների իրագործումը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությամբ նախանշված բարեփոխումներին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման ընդունման դեպքում ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումները նախատեսվում են իրականացնել միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում։
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ-Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
-
Обсуждалось
17.06.2024 - 03.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1152
Принт