В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 115-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի
7-ի N 115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Մինչև ««Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-488-Ն օրենքի ընդունումը «Փրկարար ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի հիմքով 2013 թվականի փետրվարի 7-ի N 115-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը: Մինչդեռ, 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-488-Ն օրենքի ընդունմամբ նշված իրավական հիմքն ուժը կորցրած է ճանաչվել։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշումը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Նախագծի կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշումը, քանի որ օրենսդրական հիմք հանդիսացող «Փրկարար ծառայության մասին» օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ««Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-488-Ն օրենքի 22-րդ հոդվածի պահանջի կատարումը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
14.06.2024 - 29.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1836
Принт