Добавить в избранное

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջև իրավահարաբերությունները, կհստակեցվի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերություննեը, լիազորություններն ու պարտականությունները:

Կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության սահմանման և նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Օրենքի ընդունմամբ նաև կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:

  • Обсуждалось

    14.06.2024 - 30.06.2024

  • Тип

    Закон

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2934

Принт

Предложения

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.06.2024

2) Նախագծում առկա են նաև որոշ վրիպակներ: Մասնավորապես, 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «երիտասարդական ուսումնասիրություն» հասկացությունը սահմանող «երիտասարդության» բառը գրված է երկու անգամ, և անհրաժեշտ է դրանցից մեկը հանել: Նույն կետում «մարտահրավերների և հնարավորությունների» բառակապակցությունից հետո ավելորդ ստորակետ է դրված, որը նույնպես պետք է հեռացնել: 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ՀՀ» հապավումը պետք է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» արտահայտությամբ, իսկ 6-րդ կետում «կաույցների» բառը դարձնել «կառույցների»: 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի շարադրանքում «որևէ» բառը ճիշտ տեղում չի օգտագործվել ուստի իմաստ չի արտահայտում: Հաշվի առնելով, որ ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչպես նաև ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող դրույթներում այդ բառն օգտագործված է «աշխատակիցներից» բառից հետո, ուստի անհրաժեշտ է բառերը նույն հերթականությամբ շարադրել նաև սույն օրենքի նախագծում:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.06.2024

1) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «երիտասարդ» հասկացությունը սահմանող պայմանները միմյանցից տարանջատված են «և» շաղկապով։ Այդ հանգամանքը թույլ չի տալիս ըմբռնելու, որ Օրենքի իմաստով երիտասարդ են համարվում ինչպես 13-35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այնպես էլ, 13-35 տարեկան ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձինք։ Ուստի այն ընդգծելու համար, որ հասկացության մեջ թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և «երիտասարդ» հասկացության մեջ «13-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի» բառակապակցությունից հետո «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով։

Արմեն Բեժանյան

23.06.2024

Հոդված 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1. Երիտասարդ կազմակերպությունների միացյալ մարմինը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միավորում է երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ներկայացնելու երիտասարդների շահերն ու իրավունքները ազգային ու միջազգային մակարդակներում՝ հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմին։ 2. Պետության կողմից երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին կարող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն, որը միավորում է առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպությունների, և որոնք կազմում են այդ մարմնի մասնակիցների առնվազն 2/3-ը։ 3. Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի հավակնորդ կազմակերպություններից հայտերի ընդունման և ընտրության կարգը սահմանում և հրապարակում է լիազոր մարմինը՝ ընտրության ժամկետից առնվազն 90 օր առաջ։ 4. Պետությունը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմնի հետ համագործակցության հուշագիր է ստորագրում 2 տարի ժամկետով։ 5. Պետության կողմից ճանաչված և հուշագիր կնքած կազմակերպության հետ համագործակցում են աշակերտական և ուսանողական խորհուրդները։ 6. Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի կանոնադրությամբ կարգավորվում են. 1) երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպությունների՝ միացյալ մարմնում անդամության կամ անդամակցության կարգն ու պահանջները, 2) միացյալ մարմնի գործունեությունը կարգավմանն ուղղված՝ անդամ կազմակերպությունների միջև կնքվող հուշագրի պահանջները, որոնցում ամրագրված է անդամ կազմակերպությունների պարտականությունները և իրավունքները, կառավարման կոլեգիալության և մասնակցայնության սկզբունքով։ 3) միացյալ մարմնի կառուցվածքը, գործառույթները և կառավարման առանձնահատկությունները։

Узнать больше