Добавить в избранное

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի  22-ի  N 01-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումներին Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը համապատասխանեցնելու, ինչպես նաև դրանք կատարելագործելու անհրաժեշտությամբ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871 Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի 2-րդ հավելվածի 1․20-րդ  կետ պահանջներից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի  ընդունմամբ կատարվել է թույլատրելի նվերների շրջանակի փոփոխություն, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը ներառվել է թույլատրելի նվերների ցանկի մեջ: Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են հաշվառման:

Վերոգրյալ փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի  22-ի  N 01-Ն որոշմամբ սահմանված կարգերի և օրենքի միջև հակասություն է առաջացել:

««Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվել է, որ Պետական արարողակարգի ծառայությունը իրականացնելու է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը:

Մինչև վերոնշյալ լրացման կատարումը նվերների հաշվառումը ենթակա էր իրականացման միայն նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից:

 ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել են պետությանը հանձնված գույքի տնօրինման եղանակները, այդ թվում՝ շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելու, իսկ շուտ փչացող գույքի պարագայում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով՝ ոչնչացնելը: Այս պարագայում անհրաժեշտություն է ծագում Նվերների հանձնման կարգով սահմանել համապատասխան նվերի հանձնման առավել սեղմ ժամկետներ:

Նշվածի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել համապատասխան փոփոխություններ և լրացումներ  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի    22-ի՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին» N 1-Ն որոշման մեջ:

  1. Առաջարկվողկարգավորման բնույթը

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով առաջարկվում է․

  1. հաշվառման ենթակա նվերների շրջանակը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին․
  2. սահմանել, որ եթե հանձնման ենթակա նվերը կենդանի է կամ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկի համաձայն՝ համարվում է շուտ փչացող կամ պահպանման էական ծախսեր պահանջող գույք, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է նվերը ստանալուց հետո կամ գործուղումից վերադառնալուց  հետո, իսկ նվերի թույլատրելիության  վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմած լինելու դեպքում՝  համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո անհապաղ  այն հանձնել գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոնյային), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոնյան) պարտավոր է անհապաղ ապահովել  նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե կամ տեղական ինքնակառավարման մասին  օրենսդրությամբ սահմանված մարմնին․
  3. նախատեսել «Պետական արարողակարգի մասին» օրենքով նախատեսված դեպքերում Պետական արարողակարգի ծառայության կողմից համապատասխան նվերները հաշվառելու և նվերների ռեեստրում ներկայացված տվյալները լրացնելու, արդեն իսկ լրացված տվյալների փոփոխության, ուղղման, լրացման համար Հանձնաժողով դիմելու հնարավորություն․
  4. Նախատեսել, որ նվերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոնյային) հանձնվում  է հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն սահմանված օրինակելի ձևի:
  5. Ակնկալվողարդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշումը համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, հստակեցնել նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը։

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

7․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

 

 

  • Обсуждалось

    13.06.2024 - 28.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Комиссия по предотвращению коррупции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1287

Принт

Предложения

Գոհար Լևոնյան

14.06.2024

Առաջարկ 1 եթե Վերընշված կառույցում չկան հաշմանդամություն ունեցող անձինք դա լավա բայց Հայաստանը ներառական երկիր է ուստի կարելի է կարճաժամկետ դասընթացների միջոցով մարդկանց տալ Մասնագիտություն և աշխատանք և խուսափել և կոռուպցիայից և վերջապես ունենալ օգտագործելի թեքահարթակներ որոնցից օգտվում են ոչ միյայն հաշմանդամություն ունեցող անձինք այլև մայրերը առևտրի սայլակից օգտվողները քայլելու դժվարություններ ունեցող ծերերը

Գոհար Լևոնյան

14.06.2024

Հարգելի. Հանձնաժողովի անդամներ դուք Հ Հ կառուցված թեքահարթակների մատչելիության մակարդակում կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնում

Узнать больше