Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

          Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում ներդրումների իրականացման պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու գործընթացի թափանցիկության և ժամկետների կրճատման, ինչպես նաև Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 21.05.2024թ-ի նիստի N ԿԱ/160-2024 արձանագրության 22.1 կետով տրված հանձնարարականի   կատարման անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշմամբ   կանոնակարգվել է ՀՀ կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 21.05.2024թ-ի նիստի N ԿԱ/160-2024 արձանագրության 22.1 կետով հանձնարարվել ՀՀ կառավարության 21.05.2020թ. «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» թիվ 771-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ, որով ՀՀ կառավարության անունից ներդրումային պայմանագիր կնքելու, ինչպես նաև ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրելու լիազորությունները կվերապահվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեին՝ Վարչապետի աշխատակազմի փոխարեն:

Գործող որոշմամբ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և ֆոնդի կառավարչի միջև։ Գործընթացն ավելի արդյունավետ և արագ իրականացնելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծի ընդունմամբ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում  ներդրումների իրականացման պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու գործընթացի ժամկետների կրճատման նպատակով ՀՀ կառավարության անունից ներդրումային պայմանագիր կնքելու, ինչպես նաև ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրելու լիազորությունները կվերապահվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեին։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության անունից ներդրումային պայմանագիր կնքելու, ինչպես նաև ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրելու լիազորությունները կվերապահվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագիր  2. «Տնտեսություն» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած՝ Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում և դրանից բխող գործողությունների ծրագիրը հանձնառություններից։

  • Обсуждалось

    12.06.2024 - 29.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1144

Принт