ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»_____________2024 թվականի N____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N17՝ «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետում «առարկաների փոխադրումը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգի» բառերով։
2) 4-րդ կետից հանել «, ինչպես նաև կենսաչափական տվյալներով նույնականացում չանցած» բառերը։
3) 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատություններում կամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխան սերտիֆիկացված օտարերկրյա ուսումնական հաստատություններում պատրաստականություն անցած և դրա հիման վրա համապատասխանության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սահմանված կարգի համաձայն ճանաչված ուսումնական հաստատությունների» բառերով։
4) 13-րդ կետից հանել «, ինչպես նաև կենսաչափական տվյալների նույնականացումն» բառերը։
5) 39-րդ կետում «տեսահսկման համակարգերով» բառերից հետո լրացնել «, որոնցում իրականացվում է ավիացիոն անվտանգության գոտի մուտք գործող անձի (աշխատակից, այցելու, ուղևոր և օդանավի անձնակազմ) նույնականացումը անձը հաստատող փաստաթղթում ներկայացված անձի հետ, փաստաթղթի տվյալների համադրումը մուտք գործելու իրավունքը հաստատող փաստաթղթի տվյալների հետ, ինչպես նաև այդ փաստաթղթերի վավերականության ստուգումը։» բառերը:
6) 39.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39.1. Ուղևորների սպասարկումը պարզեցնելու և ավիացիոն անվտանգության երաշխիքները բարձրացնելու նպատակով՝ օդանավակայաններում ներդրվում են ուղևորահոսքի միասնական բիոմետրիկ հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր: Այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված են դեմքի բիոմետրիկ համեմատության վրա կառուցված հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, ուղևորի նույնականացումը և փաստաթղթերի վավերականության ստուգումը իրականացվում է ուղևորների սպասարկման որևէ փուլում, որին հաջորդող փուլերում ուղևորը ներկայացնում է միայն նստեցման կտրոն, իսկ անձի նույնականացումը կատարվում է ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով:»,
7) 39.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«39.2. Այն օդանավակայաններում, որտեղ բիոմետրիկ հսկողության ավտոմատացված համակարգեր տեղադրված չեն, ավիացիոն անվտանգության գոտի մուտք գործող անձի նույնականացումը ուղևորի կողմից ներկայացվող փաստաթղթի հիման վրա կատարում է տեսուչը:
Բոլոր օդանավակայաններում իրականացվում է ուղևորների նստեցման կտրոնի վավերականության ավտոմատացված ստուգում: Նստեցման կտրոնների տվյալները և դրանց վավերականության մասին նշումները իրական ժամանակում փոխանցվում են Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին:»,
8) 43-րդ կետում «գերատեսչական» բառերը հանել։
9) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«48․Օդանավակայանի բոլոր ծառայությունների աշխատակիցները, այցելուները, ուղևորները և օդանավի անձնակազմի անդամները անցնում են ստերիլ գոտիներ միայն սահմանված կարգով հսկողություն անցնելուց հետո: Ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում իրականացվող ստուգումների տվյալները և ստերիլ գոտի անցած անձանց տվյալներն իրական ժամանակում փոխանցվում են Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին՝ ստերիլ գոտում գտնվողների և Հայաuտանի Հանրապետության պետական սահմանը հատողների ստուգումների ընթացակարգերը պարզեցնելու նպատակով։ Առանց զննման՝ ուղևորների, օդանավակայանի սպասարկող անձնակազմի, այցելուների և օդանավերի անձնակազմերի անդամների մուտքը ստերի գոտի արգելվում է»:
10) 49-րդ կետում «ոստիկանության» բառից հետո լրացնել «և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» բառերը։
11) 49.3-րդ կետում «տրամադրվել» բառից հետո լրացնել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և» բառերը։
12) 52.1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա․ նույնականացնում է հսկվող անձին ներկայացված փաստաթղթի միջոցով։ Այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված չեն բիոմետրիկ հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, օդանավակայանային ծառայությունները ապահովում են նստեցման կտրոնի վավերականությունը հաստատող միջոցների առկայությունը, որոնց միջոցով ստուգվում է նստեցման կտրոնի վավերականությունը,
բ․ հսկողություն է իրականացնում ստերիլ գոտի մտնելիս ուղևորի կողմից բիոմետրիկ հսկողության ավտոմատացված համակարգի պատշաճ օգտագործման նկատմամբ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում օժանդակություն։ Համակարգի խափանման դեպքում տեսուչը սպասարկումն իրականացնում է առանց համակարգի օգտագործման,»։
13) 75.2-րդ կետի 3-րդ ենթակետում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերով։
14) 76.2-րդ կետում «շների միջոցով» բառերից հետո լրացնել «՝ որպես լրացուցիչ միջոց» բառերով։
15) 77-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում մաքսային հայտարարման ենթակա ապրանքների, առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքերում՝ այդ մասին անհապաղ տեղեկացվում է մաքսային ծառայության աշխատողներին»։
16) 82.1-ը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կարող են կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բազմաստիճան համակարգեր: Ուղեբեռների միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում՝ ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը: Օդանավակայաններում ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգերի կիրառման դեպքում զննման գործընթացի ժամանակ գործում են պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի հայտնաբերման ծրագրային համակարգերով կահավորված զննման սարքավուրումներ, որոնք տեղադրվում են ուղեբեռի սպասարկման հսքագծում և ամբողջությամբ զննում են փոխադրման ընդուված յուրաքանչյուր ուղեբեռ: Զննված ուղեբեռի տվյալների վերլուծությունը և գնահատումն իրականացվում է զննման սարքավորման ծրագրային համակարգով, ընդ որում․
1) թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով արգելվում է փոխադրման ընդունել օդանավի բեռնային տեղամասերում պայթուցիկ և դյուրավառ նյութեր, միացություններ և սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու կամ օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնալիք ստեղծելու համար, դրանք են․
ա. զենքը և ռազմամթերքը,
բ. հրապատիճ-դետոնատորները,
գ. պայթուցիչ դետոնատորները և բռնկիչները,
դ. հրատեխնիկական միջոցները, հրավառության համար նախատեսված արտադրանքը,
ե. ծխասփյուռ կոները կամ փամփուշտները,
զ. դինամիտը, վառոդը, պլաստիկ պայթուցիկ նյութերը։
2) ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգերով սույն կարգի 82.1-ին կետի 1-ին ենթակետով նշված պայթուցիկ և դյուրավառ նյութերի, միացությունների և սարքավորումների հայտնաբերման դեպքում դրանք հանձնվում են իրավապահ մարմիններին»։
17) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 82.14-րդ կետով.
«82.14 Այն օդանավակայաններում, որտեղ ներդրված չեն ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգեր, ուղեբեռի զննման ընթացակարգերն իրականացվում է սույն կարգի 82-82.13-րդ կետերում նշված պայմաններին համաձայն։
1) Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների դիմումների առկայության դեպքում (օրինակ, պետական կարիքների համար), քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից տրամադրված վտանգավոր բեռների փոխադրման ազատումների առկայության պայմաններում և օդանավ շահագործողի համաձայնությամբ, նշված վտանգավոր բեռները կարող են փոխադրման ընդունվել գրանցված ուղեբեռում, եթե պահպանվում են ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N18 հավելվածով և Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի (ԴՈԿ. 9284 ԱՆ (905) առաջին գլխի 8-րդ մասի 1.1.2-րդ կետով սահմանված պայմանները:
2) Սույն կարգի 82-րդ կետում նշված արգելված առարկաները կարող են փոխադրվել ուղևորների ուղեբեռում պայմանով, որ ուղևորները հասանելիություն չունեն այդ ուղեբեռներին մեկնման օդանավակայանի զննման կետից մինչև ժամանման օդանավակայանում ուղեբեռի ստացման պահը։
3) Օդանավ շահագործողները և օդանավակայանների կառավարիչները պետք է ապահովեն, որ ուղևորները մշտական հիմունքներով տեղեկացված լինեն օդանավով ուղևորների ձեռքի իրերում և ուղեբեռում փոխադրման համար արգելված առարկաների, իրերի, նյութերի և միացությունների մասին։»:
18) 82.10-ը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82.10 Այն օդանավակայաններում, որտեղ ներդրված չեն ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգեր, բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում` խաղալիքները, ինչպես նաև ուղևորի ուղեբեռում հայտնաբերված սառը զենքերը կամ դրանց նմանակները թույլատրվում են փոխադրման ավիացիոն անվտանգության ծառայության կողմից դրանց պարտադիր զննումից հետո։»։
19) 82.12-րդ կետի 3-րդ ենթակետում «6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով» բառերը հանել:»։
20) 100.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«100.1. Հայաuտանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող են ազատվել.
1) Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների հրավերով Հայաuտանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները՝ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կողմից ներկայացված հայտի հիման վրա,
2) Հայաստանի Հանրապետության պետական կարիքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից (Հայաuտանի Հանրապետության պաշտպանության, Հայաuտանի Հանրապետության ներքին գործերի, Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների և Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն) ստացված հայտերի հիման վրա։»։
21) 136-րդ կետում «եռամսյակը» և «եռամսյակի» բառերը համապատասխանաբար փոխարինել «կիսամյակը» և «կիսամյակի» բառերով։
22) 137-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և օդանավակայանի ոստիկանության բաժնի հերթապահություն» բառերը փոխարինել «՝ օդանվակայանի ոստիկանության գծային բաժնի հերթապահ մաս և Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ միաժամանակ վերջինիս տրամադրելով նաև տվյալ տեղեկատվությունը գրավոր կարգով։»։
23) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով և իր հոլովաձևերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով և իր հոլովաձևերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն» բառերով և իր հոլովաձևերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
11.06.2024 - 27.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1199
Принт