ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Թվային հասարակության առանցքային պահանջներից մեկը պետության հետ մարդու հարաբերությունները հատկորոշելու կարողությունն է, որովհետև հենց սրանից են բխում նրանց միջև մնացած բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Քաղաքացիների միջև էական իրավական հարաբերությունները նույնպես կարևոր պայման են բազմաթիվ ծառայությունների համար: Բնակչության կայացած ռեգիստրը, հետևաբար, հույժ կարևոր է և հատուկ ուշադրության է արժանի: Բնակչության կայացած ռեգիստրը հնարավորություն է տալիս ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը, անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը:
Ներկայումս բնակչության ռեգիստրում տվյալների հավաքագրումն իրականացվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Օրենքն ընդունվել է 2002 թվականին և ռեգիստրի արդիականացմանն ուղղված փոփոխություններ ըստ էության չեն կատարվել։ Ներկայումս բնակչության պետական ռեգիստրի առկա վիճակի պատկերը հետևյալն է․
- Բնակչության պետական ռեգիստրը կազմակերպչական առումով գործում է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում,
- Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) տրվում է ԲՊՌ կողմից
- Ծննդյան ամսաթիվը պահվում է ԲՊՌ-ում, անձի ՀԾՀ-ը պարունակում է ծննդյան ամսաթիվը և սեռը
- ՀԾՀ-ն ստեղծվում է ծննդյան գրանցման պահին
- ԲՊՌ-ն գրանցում է ծնունդը Արդարադատության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա, որը տնօրինում է ծննդի գրանցման գործընթացների հետ կապված տվյալների բազան
- Նորածինների մասին տեղեկատվությունն առաջինը գրանցում է Արդարադատության նախարարությունը
- Անձի անունը Արդարադատության նախարարության միջոցով գրանցվում է մնացած բոլոր տվյալների հետ մեկտեղ։
Այսինքն, բնակչության ռեգիստրը հանդիսանում է բնակչության ռեգիստրում գրանցման ենթակա տեղեկատվության հավաքագրման երկրորդային օղակ, ինչը հանգեցնում է ռեգիստրում այլ տեղեկատվական համակարգերից մուտքագրվող տվյալների թերի լրացման, համակարգի լեզուների անհամապատասխանության, ուստի և ոչ հստակ տեղեկատվության հավաքագրման։ Բացի դրանից, առկա են նաև մի շարք խնդիրներ տեղեկատվական այլ համակարգերի հետ փոխգործելիության, տեղեկատվության արդիականացման հետ կապված։ Արդյունքում բնակչության ռեգիստրը իրենցի ներկայացնում ոչ թե անձանց վերաբերյալ թարմացված ու արդիականացված տվյալների բազա, այլ անձանց փաստաթղթերի վերաբերյալ մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։
- Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մինչդեռ «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակադրված է մեկ միասնական տեղեկատվական համակարգում մեկտեղելու բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները և պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտնվեն բնակչության ռեգիստրից։
- Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Բնակչության ռեգիստրի մասին նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը, անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում էական փոփոխություններ չեն նախատեսվում: Բնակչության ռեգիստրի նոր համակարգի ներդրման մասով կառաջանա պետական բյուջեի ծախսային ուղղությունների փոփոխման կարիք, սակայն դրա չափը ներկայումս հնարավոր չէ կանխատեսել։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնով կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն։ Որակյալ ծառայությունների մատուցման հիմքը արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունն է, որն էական է քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար։
Միաժամանակ նախագծերի ընդունումը բխում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի թիվ 02/2022 արձանագրության 3-րդ հարցի քննարկման արդյունքներից։