Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները`  համաձայն N 1 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

-ի N        -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

      Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատումը կարող է հիմնված լինել հետևյալ չափանիշների վրա.

  1. Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատում և(կամ) որակի բարձրացում, ինչպես նաև հարկային կամ մաքսային վարչարարության ժամկետի կրճատմանն ուղղված նախագծերի իրականացում,
  2. Հարկային կամ մաքսային գործընթացների պարզեցմանը (այդ թվում` թվայնացմանը), հարկային կամ մաքսային վարչարարության (այդ թվում` վերլուծական կարողությունների) զարգացմանը, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերի (այդ թվում` օրենսդրական նախաձեռնությունների գծով) իրականացում,
  3. Կոմիտեի լիազորությունների շրջանակներում հայտնաբերված իրավախախտումների չափ և (կամ) հսկողական միջոցառումների արդյունավետություն,
  4. Կոմիտեի կողմից դատական արդյունավետ պաշտպանություն,
  5. Հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների պարտավորությունների գանձման արդյունավետություն և չափ,

6.Ներքին հսկողական և(կամ) հաշվառման համակարգերի կատարելագործում,

  1. Կոմիտեի աշխատակիցների գծով ներքին կարգապահական կանոնների խախտման դեպքերի, հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունների կանխում, բացահայտում,
  2. Կոմիտեի աշխատակիցների աշխատանքի որակ, նախաձեռնողականություն, պատասխանատվություն,
  3. Կոմիտեի ծախսերի խնայողություն և միջոցների տնտեսում: 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

-ի N        -Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

        Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման արդյունքում հավելավճարի ամսական առավելագույն չափ է համարվում.

          1) Կոմիտեի նախագահի, նախագահի առաջին տեղակալի, նախագահի տեղակալի, գլխավոր քարտուղարի, նախագահի խորհրդականի, նախագահի օգնականի, նախագահին առաջին տեղակալի օգնականի, նախագահի տեղակալի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի համար` հիմնական աշխատավարձի կրկնապատիկին հավասար գումարը:

          2) Հարկային, մաքսային և(կամ) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, գլխավոր հարկային տեսուչի, գլխավոր մաքսային տեսուչի, գլխավոր օպերլիազորի, գլխավոր մասնագետի համար`  հիմնական աշխատավարձի եռապատիկին հավասար գումարը:

         3) Հարկային, մաքսային և(կամ) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող ավագ հարկային տեսուչի, ավագ մաքսային տեսուչի, ավագ օպերլիազորի, ավագ մասնագետի, առաջատար մասնագետի համար`  հիմնական աշխատավարձի քառապատիկին հավասար գումարը:

        4) Հարկային, մաքսային և(կամ) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող հարկային տեսուչի, մաքսային տեսուչի, օպերլիազորի, մասնագետի, առաջին կարգի մասնագետի համար` հիմնական աշխատավարձի հնգապատիկին հավասար գումարը:

        5) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված պատրաստում կամ վերապատրաստում անցած անձանց համար` աշխատած օրերին համապատասխան հաշվարկված պաշտոնային դրույքաչափի 30%-ին հավասար գումարը:

  • Обсуждалось

    07.06.2024 - 22.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 770

Принт

Связанные документы / ссылки