ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 47-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է «Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների նախատեսում միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:

          Այդ կապակցությամբ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՕ-422-Ն օրենքը, որի 20-րդ հոդվածով նախատեսվել են Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների համար հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման կառուցակարգեր։

          Միաժամանակ Օրենքում լիազորող նորմեր են սահմանվել, որոնց համաձայն՝ ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքերով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշումներով։ Օրենքի անցումային դրույթներում նախատեսվել է, որ  օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով սահմանվել են պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։

Ատեստավորման արդյունքներով պայմանավորված պրոբացիայի ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Այսինքն, նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում նաև բարելավել պրոբացիայի ծառայության ներկայիս ծառայողների վարձատրության պայմանները: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի գործնականում սկսել պրոբացիայի համապատասխան ծառայողների ատեստավորումը, ինչը կնպաստի նաև պրոբացիայի ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի Պրոբացիայի ծառայության համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով պրոբացիայի ծառայության առանձնահատկություններով պայմանավորված աշխատանքի բնույթը և դժվարությունը, նախագծի ընդունումը հնարավորություն կտա մասնագիտական գիտելիքների և կարողությունների բավարար մակարդակ ունեցող պրոբացիայի ծառայողներին օգտվել լրացուցիչ վարձատրության մեխանիզմներից:

 

3.Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի պրոբացիայի ծառայողների համար ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա պրոբացիայի ծառայողներին մասնակցել ատեստավորմանը՝ վարձատրության պայմանների էական բարելավման նպատակով:

 

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել ատեստավորման կազմակերպմանն առնչվող Արդարադատության նախարարի համապատասխան հրամաններ։

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը՝ բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 47-րդ կետի պահանջներից:

 

 

  • Обсуждалось

    06.06.2024 - 21.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Пробация

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1338

Принт