Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի        N         - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1523-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
  • վերնագրում «գործընթացի» բառը փոխարինել «ու օտարման գործընթացների» բառերով․
  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետ՝

      «6.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

  • «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռքբերված կոնյակի սպիրտի օտարման նպատակով մշակել տեղեկատվական շնորհանդես՝ հնարավոր գնորդներին ներկայացնելու համար․
  • էլեկտրոնային տարբերակով ամսական պարբերականությամբ հնարավոր գնորդներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում գործող կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին իրազեկել կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ՝ առաջարկելով իրազեկումն իրականացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվություն ձեռքբերվող կոնյակի սպիրտի ծավալների և գնառաջարկների վերաբերյալ․
  •  կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական կայքերում՝ իրազեկման լայն շրջանակ ապահովելու նպատակով․
  • տնտեսավարող սուբյեկտներից ստացված կոնյակի սպիրտի գնառաջարկների հիման վրա կնքել խմբաքանակի օտարման պայմանագիր, ըստ հետևյալ առաջնահերթությունների՝

      ա․ առաջնահերթությունը տրվում է ամենաբարձր գնային առաջարկ ներկայացնող տնտեսավարող սուբյեկտին,

       բ․ եթե տարբեր տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջարկվել է նույն գնային առաջարկը, ապա կոնյակի սպիրտն օտարվում է նույն գնային առաջարկը ներկայացրած բոլոր տնտեսավարող սուբյեկտներին՝ առաջնահերթություն տալով ավելի մեծ խմբաքանակի առաջարկ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին․

  • այն դեպքում, երբ խմբաքանակի համար ստացված ամենաբարձր գնառաջարկն ավելի ցածր է քան տվյալ պահին կոնյակի սպիրտի ձևավորված ինքնարժեքը, ապա կոնյակի սպիրտը կարող է օտարվել առաջարկված գնով․
  • կոնյակի սպիրտի օտարումը կարող է իրականացվել խմբաքանակներով․
  • կոնյակի սպիրտի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի 1-ը․
  • ապահովել օտարվող կոնյակի սպիրտի խմբաքանակների արժեքի վճարման կատարումն անկանխիկ եղանակով՝ հաշիվ-ապրանքագիրն օտարման պայմանագրի կողմերի կողմից ստորագրվելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում, կամ բանկային երաշխիքի հիման վրա՝ 60  բանկային օրվա ընթացքում:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                                                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    04.06.2024 - 19.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2240

Принт