Կոլյա Մկրտչյան
03.06.2024
Օրենսդրական նախագիծը չի առաջարկում այլընտրանք։ Այսինքն նոր օրենսդրական կարգավորում։ Քանի դեռ չկա նորի նախագիծը հին նախագծի ուժը կորցրած լինելը համարում եմ աննպատակահարմար։
В стадии разработки
2 - За
8 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 174-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշմամբ սահմանվում է ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները։
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասում «Կառավարությունը» բառը փոխարինվել է «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով։ Վերը նշված փոփոխության արդյունքում քննարկվող որոշման համար լիազորող նորմ նախատեսող՝ Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված լիազորությունը վերապահվել է Ներքին գործերի նախարարին։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշումը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշումը և ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով սահմանել ոստիկանության ծառայողների վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող իրավական կարգավորումները համապատասխանեցնել Օրենքով սահմանված պահանջներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Обсуждалось
03.06.2024 - 18.06.2024
Тип
Pешение
Область
Образование и наука, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1516
Принт03.06.2024
Օրենսդրական նախագիծը չի առաջարկում այլընտրանք։ Այսինքն նոր օրենսդրական կարգավորում։ Քանի դեռ չկա նորի նախագիծը հին նախագծի ուժը կորցրած լինելը համարում եմ աննպատակահարմար։