«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2024 թիվ ____-Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի
5-ի թիվ 1235-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանելու մասին» N 1235-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մինչև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-145-Ն օրենքի ուժի մեջ մտնելը Կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շարունակվում են կիրառվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Որոշմամբ սահմանված դրույթները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
31.05.2024 - 21.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
Просмотры 1264
Принт