В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
1 - Против
Նախագծի նպատակն է ստեղծել պայմաններ ՀՀ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում, սահմանելով, որ.
- Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր,
- Նման պայմանագրի կնքման դեպքում ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գրավոր ծանուցել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 898-րդ հոդվածով սահմանված կարգով,
- Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի, ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
- Ֆակտորինգի պայմանագրի կնքման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում լիազորված մարմինը վճարումը կատարում է ֆինանսական գործակալին:
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն պայմաններ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:
Նախագծի ընդունումը ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտություն չի առաջացնում։
-
Обсуждалось
30.05.2024 - 14.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1301
Принт