Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N538-Ն որոշմամբ ամրագրվել են գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ցանկը և ժամկետները, նախագծի շրջանակում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) հստակեցվել են համապատասխան դրույթները և տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ թերի իրականացման համար նախատեսվել են տույժեր, ինչպես նաև մատակարար-բաժանորդ հարաբերությունների տեսանկյունից հստակեցվել են որոշ դրույթներ:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ 2022 թվականին Կանոնները վերաշարադրվել են նոր խմբագրությամբ, որից հետո ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N538-Ն որոշման ընդունումից հետո, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ընթացքում հանձնաժողով ներկայացված դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Կանոններում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող նախագիծն ուղղված է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ հարաբերությունների պարզեցմանն և հստակեցմանը, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնմանը, ինչպես նաև պատշաճ ծանուցման ձևերի հստակեցմանը։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ներկայացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարծիքին և վերջինիս ներկայացրած առաջարկությունների համատեքստում լրամշակվել։

 

5․ Ակնկալվող արդյունքը

Կանոնների լրամշակման արդյունքում.

  • հստակեցվել է կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սահմանումը, այն է՝ բոլոր այն բաժանորդները, որոնք օգտագործում են ցածր ճնշմամբ բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի մեկ առևտրային հաշվառքի սարքով,
  • սպասարկման որակի բարելավման նպատակով, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում նախատեսվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ թերի իրականացնելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին տույժի վճարում,
  • բնական գազի մատակարարման անվտանգության բարձրացման նպատակով նախատեսվել է գազամատակարարման պարտադիր դադարեցում այն դեպքում, երբ բաժանորդների գազասպառման համակարգում տեղի է ունեցել նախագծերի և գազասարքերի ինքնակամ փոփոխություններ և գազամատակարարումը կարող է վերականգնվել միայն՝ գազասպառման տարածքը տեխնիկական կանոններին համապատասխանեցնելուց հետո, 
  • հստակեցվել են պատշաճ ծանուցման իրականացման ձևերը և նախատեսվել է պատշաճ ծանուցումն առավել օպերատիվ իրականացնելու նպատակով ժամանակին համահունչ էլեկտրոնային տեղեկատվական միջոցների ներդրմամբ էլեկտրոնային փոստի կամ բաժանորդի և դիմող անձի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով պատշաճ ծանուցման հնարավորություն,
  • հստակեցվել է գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների իրականացման գործընացը՝ նախատեսելով, որ նշված աշխատանքները պետք է իրականացվեն մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա,
  • մի շարք խմբագրական բնույթի լրամշակումների շնորհիվ հստակեցվել են մատակարար-բաժանորդ հարաբերությունները:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    30.05.2024 - 15.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1220

Принт