Добавить в избранное
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
7 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.05.2024 09:05:15 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ որոշման նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման նախագծով հաստատվող հավելվածը անհրաժեշտ է լրամշակել և սահմանել գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձի վերանայման պայմանները։ Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տրանսպորտի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը չէ և ոչ մի կապ չունի ներհամայնքային երթուղային ցանցերի հետ և հետաքրքիր չէ թե համայնքների ավագանին ինչ սկզբունքով պետք է անհրաժեշտության դեպքում վերանայեն փոխադրավարձը։ | Չի ընդունվել, քանի որ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքի 11-րդ հոդվածի 12․1-ին մասով արդեն իսկ սահմանված է, որ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձը վերանայվում է ավագանու որոշմամբ: | |
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.05.2024 09:05:15 | 2. Կանոնագարգված չեն այն դեպքերը երբ երթուղու ուղեգիծը երկարացվում է կամ կրճատվում կամ միասնական ցանցում պահանջարկ է առաջանում նոր երթուղի շահագործելու և մրցութային հանձնաժողովը հիմնավոր չի համարում փոխադրողի առաջարկությունը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ, կամ ավելին իջեցնում է փոխադրավարձի չափը և տվյալ պարագայում փոխադրողը հրաժարվում է սպասարկումից մասնավորապես՝ նոր երթուղու դեպքում, ինչը շատ տրամաբանական է, ինչ գործողություններ պետք է իրականացնի երթուղային ցանցը կազմակերպող մարմինը։ Կարծում եմ որ հանձնաժողովները կաշկանդված են լինելու ընդունել փոխադրողի առաջարկությունը կամ «կատարել պատվերը»։ | Փոխադրողի կողմից երթուղայյին ցանցը սպասարկելուց հրաժարվելու դեպքում ՀՀ կառավարության 03․12․2020թ․ N 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգի 65-րդ կետի պահանջներին համապատասխան հայտարարվում է նոր մրցույթ։ Ուստի սույն որոշմամբ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն չկա։ | |
3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 28.05.2024 09:05:15 | 3. Շատ հետաքրքիր կարգավորում է նախատեսված գործող երթուղու փոխադրավաձի վերանայման համար, մասնավորապես «տեղեկանք փոխադրավարձի բարձրացման պատճառների վերաբերյալ», փոխադրողից պահանջվում է ներկայացնել վառելիքի ծախսը, քսանյութերի ծախսը, անվադողերի փոխարինման ծախս, տրանսպորտային միջոցի վերանորոգման ծախս, աշխատավարձի ծախս, այլ ծախսեր՝ ըստ տեսակի, ամորտիզացիոն մասհանումներ, հաշվետու ժամանակահատվածում փոխադրված ուղևորների թիվը, դրամի փոխարժեքի տատանումները, շահութաբերության հաշվարկ։ Ինչի հետ պետք է համեմատվի ներկայացվող ծախսերը, բազմիցս բանավոր և գրավոր առաջարկել եմ նշված հաշվարկը սահմանել որպես մրցութային պայման, որի հետ կարելի կլիներ հետագայում համեմատել փոխադրողի ներկայացվող նոր ծախսերը, ինչը հիմք կհանդիսանար վերանայել փոխադրավարձը։ Ամենակրևորը՝ հանրապետությունում երթուղային ցանցերը ձևավորող մարմինները անգամ պատկերացում չունեն փոխադրված ուղևորների քանակի մասին, ինչը ամենակարևորն է փոխադրավարձի հաշվարկի համար։ Փոխադրավարձի ինքնարժեքը ձևավորվում է կատարած ներդրումները և սպասարկման ծախսերը բաժանված փոխադրված ուղևորների քանակի վրա։ Նման տեղեկատվություն չունի նաև հարկային մարմինը, որովհետև ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում հարկային քաղաքականությունը միտված չէ հարկը գանձելու ըստ փոխադրված ուղևորների և փոխադրավարձի։ Հարցին պետք է անդրադառնալ տոմսային համակարգի ներդնումից հետո և մրցութային պայմանները փոփոխելուց հետո, նույնը նաև պետք է հիմք հանդիսանա նաև համայնքների ավագանու համար։ Կարծում եմ, որ ներկայացված նախագիծը առաջ կբերի փոխադրավարձի չհիմնավորված բարձրացման։ Նման անհեթեթ նախագծի ներկայացումը փաստում է նախագիծը մշակողների տրանսպորտի բնագավառում տարրական գիտելիքների, մասնագիտական ունակությունների և համապատասխան կրթության բացակայությամբ։ | Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացով և <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքիի 11-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների կատարման ապահովմամբ | |
4 | Նվեր Ղուլյան 01.06.2024 08:51:48 | Կոտայքի մարզում ձեր օրենքների համաձայն ներդրված ավտոբուսային կոչված ցանցը չի համապատասխանում մինչ օրս ձեր ընդունած չափանիշներին։ Մարդիք շարունակում են կոնկրետ Աբովյան քաղաքում երթևեկել կանգնած, անհիմն բարձրացրած ուղեվարձով, շոգ եղանակին առանց կոնդիցիոներների կիրառման, մինչ օրս խոստացված և արդեն 2 տարուց ավելի չկիրառված էլեկտրոնային չվացուցակի, մի քանի բնակավայրեր տրանսպորտային ցանցի այս փոփոխության պատճառով ընդհանրապես կորցրեցին կապը շրջկենտրոնի հետ, բերեմ օրինակով` Եղվարդ համայնքը սպասարկող ավտոբուսը նախ չի հասնում Կիլիկիա ավտոկայան,այլ մինչև Հալաբյան փ. (Հանրապետական հիվանդանոց), երկրորդը որ չի գործում տրանսպորտ ընդհանրապես Եղվարդ -Նոր Հաճն, Եղվարղ - Զորավան։ Հիմա պատասխանեք հանրությանը այսքան փաստերից հետո ինչ բարեփոխում եք ուզում իրականացնել, եթե ներկայիս տրանսպորտային ցանցը չի համապատասխանում ոչ մի պահանջներին։ Դեասեկ որ սուտ է, փաստերը ակնհայտ ամեն օր բոլորի աչքերի առաջ են։ | Որոշման նախագծի ընդունման նպատակը միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո ուղևորափոխադրումների արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով նոր երթուղիներ ձևավորելը կամ երթուղիների ուղեգծերը վեերանայելն է։ |