ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն նախագիծը մշակվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի N 39-Ն որոշման հիման վրա։
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը առաջացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի N 39-Ն որոշմամբ հաստատված Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի քաղաքային բնակավայր ընդգրկող Աբովյան համայնքում տնային կենդանիներ պահելու կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը կատարելու համար։
2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի քաղաքային բնակավայր ընդգրկող Աբովյան համայնքում տնային Կենդանիներ պահելու կարգով կարգավորվող տնային կենդանիներ պահելու, հաշվառելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի քաղաքային բնակավայր ընդգրկող Աբովյան համայնքում տնային Կենդանիներ պահելու դեպքում համայնքի բնակչության (քաղաքացիների) անվտանգության ապահովումը։
4․ Համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեում եկամտի փոփոխություն չի առաջանալու։
-
Обсуждалось
22.05.2024 - 07.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 1180
Принт