Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
-
2 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 09.02.2018 18:52:46 | առաջարկում եմ հիմնավորման մեջ ներառել նաև վերլուծություն, առաարկվող փոփոխության էֆեկտի վերաբերյալ: Մասնավորապես, հատկապես, ինչքան տնտեսվարողի բեռ կթեթևանա և բեռը հատկապես որ տնտեսվարողների վրա կընկնի /օրինակ՝ Արարատի գործարարն և այլն/: Բացի այդ, առաջարկում եմ ներկայացնել համեմատական 5մլն և գերազանցող յուրաքանչյուր լիտիր 50 դրամի և 10մլն և գերազանցող յուրաքանչյուր լիտիր 25 դրամի ազդեցությանվերաբերյալ: | Նախագծերի փաթեթի մշակումը պայմանա¬վորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաս¬տատված ՀՀ կառավարության ծրագրի 3.5 Գյուղատնտե¬սություն բաժնի 9-րդ կետի 2-րդ ենթակետի ա. պարբերության՝ ՀՀ պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանմամբ` պետական տուրքի և ակցի¬զային հարկի դրույքա¬չափերի հաշվարկման մեթոդի առաջարկման միջո¬ցառումն ապահովելու անհրաժեշտու¬թյամբ: Առաջարկվող օրենսդրական փոփոխու-թյունների արդյունքում մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերա-հաշվարկով) կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրող և իրացնող տնտեսա¬վարող սուբյեկտների (շուրջ 20) բեռը թեթևանում է՝ 15 մլն դրամ տարեկան պետական տուրքը դառնալով 10 մլն դրամ և հիմնական բեռն ընկնում է 100 հազար լիտրից (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ավելի քանակությամբ արտադրողև իրացնող տնտե¬սա¬¬վարող սուբյեկտների վրա, որոնց թիվը տարբեր տարիների կազմում է 12-ից 15: Նախագծերի փաթեթի նախնական տարբերակով առաջարկվող 5 մլն դրամ տարեկան պետական տուրքի և 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) գերազանցող 1 լիտր շշալցված կոնյակների ներմուծման և իրացման համար 50 դրամ, իսկ կոնյակի սպիրտների համար 300 դրամ լրացուցիչ պետական տուրքի դեպքում պետական բյուջեի տարեկան մուտքերը կավե-լանային շուրջ 2 մլրդ դրամով, իսկ վերջնական տարբերակով առաջարկվող 10 մլն դրամ տարեկան պետական տուրքի և 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) գերազանցող 1 լիտր շշալցված կոնյակների ներմուծման և իրացման համար 25 դրամ, իսկ կոնյակի սպիրտների համար 100 դրամ լրացուցիչ պետական տուրքի դեպքում պետական բյուջեի տարեկան մուտքերը կավելանան ավելի քան 205 մլն դրամով: | Նախագծում փոփոխություն չի կատարվել: |