Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՀՐԱՉԻԿ ԱՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԿ ՏԱՐՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՀՐԱՉԻԿ ԱՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԿ ՏԱՐՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել.

  1. Հրաչիկ Արայիկի Գևորգյանը (ծնված` 1998 թվականի հուլիսի 24-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն, Մ. Նալբանդյան փ., տ. 22, զինհաշվառումը՝ Արարատի մարզի զինկոմիսարիատ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից վերջին տարկետումը ստացել է ՀՀ Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207-Ա որոշումով, 26 տարին լրանում է 2024  թվականի հուլիսի 24-ին),
  2.    Մարկ Տարոնի Գրիգորյանը (ծնված` 1998 թվականի հուլիսի 18-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Գ. Նժդեհի փող., շ. 9, բն. 39, զինհաշվառումը՝ Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից վերջին տարկետումը ստացել է ՀՀ Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207-Ա որոշումով, 26 տարին լրանում է 2024  թվականի հուլիսի 18-ին):

       Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում (մինչ այդ հանդես են եկել մինչև 19 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմերում), մասնակցելու  են  ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

                 Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:

          «Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Արայիկի Գևորգյանին և Մարկ Տարոնի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    21.05.2024 - 06.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2523

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: