Добавить в избранное

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԹԱՑԻԿ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  «ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԹԱՑԻԿ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով), ի թիվս այլ գործառույթների, վերապահված է նաև պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու գործառույթը։

Օրենքի 26․1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը սահմանում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը, իսկ 17.05.2024 թվականին ուժի մեջ մտած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխությունների համաձայն՝ Հանձնաժողովին է վերապահվել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության գործառույթը: Օրենքի 26.2-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ Հանձնաժողովը սահմանում է նաև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը:

Վերոնշյալ իրավակարգավորումների շրջանակներում մշակվել է Հանձնաժողովի «Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի և բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշները սահմանելու մասին» որոշման նախագիծը։

Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշման նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասին իրավակարգավորումների իմաստով իր մեջ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար և դրանով կարգավորվող հարաբերություններն ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցություն, հետևաբար դրանք ենթակա են կարգավորման նորմատիվ իրավական ակտի շրջանակներում:

Հարկ է նշել նաև, որ Օրենքի 26.1-ին և 26.2-րդ հոդվածներով բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության և բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության գործընթացների առանձնահատկություններով պայմանավորված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում և բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներառվող տվյալներն ունեն որոշակի տարբերություններ:

Մասնավորապես.

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի 1-ին՝ «Հավակնորդի (թեկնածուի) կենսագրական տվյալներ» վերտառությամբ բաժնում ներառվող տեղեկություններն անհրաժեշտ են հավակնորդին (թեկնածուին) նույնականացնելու, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից (ներառյալ՝ էլեկտրոնային հարցման եղանակով) բարեվարքության ուսումնասիրության գործընթացի շրջանակներում անհրաժեշտ տեղեկությունների ստացման համար համապատասխան հարցումներ իրականացնելու նպատակով:

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի 2-րդ՝ «Կրթության, աշխատանքային փորձի՝ ներառյալ ուսումնական հաստատությունների և գործատուների անվանումների, զբաղեցրած պաշտոնի (պաշտոնների) վերաբերյալ տեղեկություններ», 4-րդ՝ «Հավակնորդի (թեկնածուի) քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություններ» և 5-րդ՝ «Հավակնորդի թեկնածուի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններ» վերտառությամբ բաժիններում  ներառվող տեղեկություններն ուղղակիորեն բխում են Օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի պահանջներից, և միտված են ապահովելու  անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև անձի կողմից քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու, անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ հանգամանքների ուսումնասիրությունը, դրանց  համադրումն ու ամփոփումը: Ընդ որում, հարկ է նշել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկությունները  ենթակա են ուսումնասիրության վերջին 10 տարվա, վարչական պատասխանատվությանը՝ 5 տարվա (ճանապարհային երթևեկության կանոնների և ավտոկայանատեղիների տեղական տուրքի վճարումների խախտման դեպքերով՝ 1 տարվա), իսկ քաղաքացիական գործի շրջանակներում հայցվոր կամ պատասխանող հանդես եկած լինելու եկած լինելու դեպքում՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Միաժամանակ, ելնելով բարեվարքության ուսումնասիրության ենթակա պետական պաշտոնների առանձնահատկություններից՝ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև դատվածության առկայության վերաբերյալ տեղեկությունների ներկայացման և դրանց ուսումնասիրության համար վաղեմության ժամկետներ առկա չեն:

Ի կատարումն Օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ մասի 2-րդ կետերի  պահանջների՝ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի 3-րդ՝ «Հավակնորդի (թեկնածուի) շահերի վերաբերյալ տեղեկություններ» վերտառությամբ բաժնում ներառվում են հավակնորդի (թեկնածուի) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապվածության վերաբերյալ, հավակնորդի (թեկնածուի) և վերջինիս ընտանիքի անդամների վերջին 3 (երեք) տարվա ընթացքում առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին մասնակցության, կուսակցություններին անդամակցության, ինչպես նաև վերջիններիս կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության վերաբերյալ տեղեկությունները: Միաժամանակ, սույն բաժնի ներքո ներառվող տեղեկություն է հանդիսանում նաև հավակնորդի (թեկնածուի) վերջին 3 ընթացքում անհատ ձեռնարկատեր հանդիսանալու, ինչպես նաև վերջին 3 ընթացքում հավակնորդի (թեկնածուի) սոցիալական ցանցերի օգտահաշիվների առկայության վերաբերյալ տեղեկությունները, որոնք, նույն բաժնում ներառվող մյուս տեղեկությունների հետ համադրությամբ նպատակ են հետապնդում ուսումնասիրել և առկայության դեպքում բացահայտել շահերի բախման կամ հնարավոր բախման վերաբերյալ հանգամանքները:

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի վերջին՝ «Հավակնորդի թեկնածուի, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ» վերտառությամբ 6-րդ բաժնում ներառվում են հավակնորդի (թեկնածուի) և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամտի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով նախատեսված տեղեկությունները, որոնք ապահովում են հավակնորդի (թեկնածուի) և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության և վերլուծության գործընթացը: Ընդ որում, որպես առանձնահատկություն, հարկ է նշել, որ եկամուտների պարագայում հավակնորդից (թեկնածուից) պահանջվում է ներկայացնել վերջին երեք տարիների եկամուտների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն:

Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներառվում են նույն տեղեկությունները, ինչ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկում՝ հետևյալ առանձնահատկություններով․

Անձի կենսագրական տվյալներ, կրթության, աշխատանքային փորձի՝ ներառյալ ուսումնական հաստատությունների և գործատուների անվանումների, զբաղեցրած պաշտոնի (պաշտոնների) վերաբերյալ տեղեկություններ  բաժիններում ներկայացվում են այնպիսի տեղեկություններ, որոնք ընթացիկ բարեվարքության գործընթացին նախորդող վեց տարվա ընթացքում կարող են փոփոխված լինել:

Շահերի վերաբերյալ տեղեկություններ բաժնում անձի կողմից ներկայացվում են տվյալներ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության ժամանակահատվածում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապի վերաբերյալ, ինչպես նաև սոցիալական ցանցի օգտահաշիվների վերաբերյալ՝ վերջին 6 տարվա կտրվածքով: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող բոլոր պաշտոնատար անձինք և վերջիններիս ընտանիքի անդամները կրում են օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն և սույն բաժնի ներքո ուսումնասիրության առարկա հանդիսացող տեղեկությունները արդեն իսկ հայտարարագրման ենթակա են վերջիններիս կողմից, հետևաբար սույն հարցաթերթիկի ձևանմուշով նշված տվյալները ներկայացնելու հավելյալ պահանջ չի ներկայացվում:

Անձի քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման վերաբերելի ժամկետը, հիմք ընդունելով մի շարք օրենքներով ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված  ժամկետը, սահմանվել է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությանը նախորդող 6 տարին:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող բոլոր պաշտոնատար անձինք և վերջիններիս ընտանիքի անդամները կրում են օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի գույքային դրության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ բաժնում ներառվում են հարցաթերթիկի լրացման պահին առկա տվյալները, իսկ եկամուտների պարագայում՝ ընթացիկ ուսումնասիրության տարվա հունվարի 1-ից մինչև հարցաթերթիկի լրացման օրվան նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ առկա տվյալները: Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության ժամանակահատվածում վերոնշյալ անձինք դեռևս ներկայացրած չլինեն նախորդ տարված տարեկան հայտարարագրերը՝ եկամուտների վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածն ընդգրկելու է նաև տարեկան հայտարարագրի ժամանակահատվածը:

 

 

2 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Օրենքի 26․1-ին հոդվածի 4-րդ մասի և 26.2-րդ հոդվածի 2-րդ մասին պահանջները՝ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկում և բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներառելով լրացման ենթակա անհրաժեշտ տվյալները:

  • Обсуждалось

    21.05.2024 - 05.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Комиссия по предотвращению коррупции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1492

Принт