Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1736-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1736-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

ՀՀ կառավարության 12.10.2023թ. թիվ 1736-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը գտնվում է լուծարման գործընթացում։

Նույն որոշման 2-րդ կետի հիմքով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 01.11.2023թ. թիվ 500-Ա հրամանով ստեղծվել է լուծարման հանձնաժողով:

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի  N 1736-Ն որոշման 4-րդ կետի 2)-րդ ենթակետը սահմանում է, որ կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության։

Սույն նախագծով նախատեսվում է լրացում կատարել նշված դրույթում՝ հստակեցնելով այն պետական կառավարման լիազորված մարմինը, ով ՀՀ կառավարության անունից կընդունի «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո  մնացած այլ գույքը։ 

  • Обсуждалось

    21.05.2024 - 05.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1129

Принт