ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի _______________ N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 4 սաղմի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ և 2-րդ, 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:».
2) 4-րդ կետի «Արտամարմնային» բառը փոխարինել «Մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները
(առաջին փորձի ժամանակ կատարված հետազոտությունների վաղեմության ժամկետը լրանալու դեպքում) և արտամարմնային» բառերով, «մասնակցությամբ» բառից հետո լրացնել «ընդ որում սույն դրույթը վերաբերում է նաև մինչև սույն հավելվածով սահմանված շահառուի կարգավիճակի ձեռքբերումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման փորձ կատարած և այնուհետև շահառուի կարգավիճակ ձեռք բերած անձանց» բառերը.
3) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ին կետ ` հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Այն դեպքում, եթե անձն ունի սառեցված սաղմեր նախորդ արտամարմնային բեղմնավորման փորձից հետո, նա կարող է օգտվել արտամարմնային բեղմնավորման հաջորդ փորձից միայն սառեցված սաղմերի տեղադրման անհաջող փորձերից հետո: ».
4) 10-րդ կետի 1-ին ենթակետում «20-35» թվերը փոխարինել «20-40» թվերով, «35» թիվը փոխարինել «40» թվով, իսկ «38» թիվը` «42» թվով.
5) 10-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. մեկ երեխա ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ 36 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 39 տարեկան դառնալը.».
6) 10-րդ կետի 4-րդ ենթակետի «տարեկանը» բառից հետո լրացնել «, իսկ 41 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 44 տարեկան դառնալը» բառերը.
7) 22-րդ կետի 3-րդ ենթակետի «,իսկ 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված բնակավայրերի բնակիչ հանդիսացող շահառու ամուսիններից մեկը` նաև տեղեկանք բնակության վայրից` մշտապես բնակվելու և տեղեկանք ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից` մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու վերաբերյալ, ընդ որում` շահառու ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկին» բառերը հանել.
8) 22-րդ կետի 4-րդ ենթակետի «դեպքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուների համար» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից:
-
Обсуждалось
17.05.2024 - 01.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 2056
Принт