-
16 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Զոհրաբ Խաչատրյան 15.05.2024 17:00:32 | Նախագիծը լավն է, սակայն մեղվաբուծությամբ առաջին անգամ զբաղվող և փորձ չունեցող անձանց դեպքում մեղուների անկման ռիսկը շատ մեծ է և չպետք է դրանց վերականգման ամբողջ պատասխանատվությունը դնել այդ անձանց վրա։ Շահառու համարվող անձանց համար առաջարկում եմ նաև համապատասխան դասընթացներ կազմակերպել մեղուների խնամքի և այլնի հետ կապված, որպեսզի կարողանան հասկանալ մեղուների խնամքի, պահպանության, իրականացվող բուժումների անհրաժեշտության վերաբերյալ հարցերը և ճիշտ կազմակերպեն այն։ Հակառակ դեպքում ծրագիրը անհամաչափ վնաս կարող է հասցնել ծրագրի շահառուներին։ | Արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում գործում են հասարակական կազմակերպություններ և գիտաարտադրական կենտորներ որոնք զբաղվում են նշված գործունեությամբ։ | |
2 | Հայկ Մարտիրոսյան 25.05.2024 20:06:47 | Նախագիծը լավն է, սակայն պետք է ներառել ՀՀ բոլոր սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերը ևՎայոց Ձորը, քանի որ հենց տվյալ բնակավայրերին են առաջնային անհրաժեշտ նմանատիպ ծրագրերը: Բարձր լեռնային և սահմանամերձ ցանկացած բնակավայր ունի բնակչության պահպանման խնդիր և նմանատիպ ծրագրերը կնպաստեն վերոնշյալ գյուղերի պահպանմանը | Ծրագիրը փորձնական է, որի հաջող ավարտին կհաջորդի ամբողջական լիարժեք ծրագիր, որում կընդգրկվի նաև Վայոց Ձորի մարզը։ | |
3 | Ադելաիդա Եփրեմյան 01.06.2024 22:24:59 | Նախագիծը բավականին լավն է,/չեղածից լավն է/։ Վերջապես ուշադրության է արժանացել գյուղատնտեսության այս շատ կարևոր ճյուղը։ Մանրամասն ծանոթանալով ծրագրի նախագծին ունեմ մի քանի առաջարկություն 1․ Ցանկալի է ծրագրում ներառել նաև ՀՀ բոլոր սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները։ Դրանով կլուծվի երկու խնդիր․ ա/ Քանի որ այս համայնքները խոցելի են և ազգաբնակչությանը տեղում պահելու խնդիր ունեն, ուստի ծրագիրը կօգնի բնակիչներին զբաղվել այլընտրանքային աշխատանքով և ունենալ լրացուցիչ եկամուտ ։ բ/ Քանի որ վերոնշյալ բնակավայրերը գտնվում են ծովի մակարդակից 2000մ և ավել բարձրության վրա, ուստի այստեղի բուսածածկույթի բազմազանությունը ոչնչով չի զիջում Արագած լեռան ստորոտում տարածված վայրի բույսերի բազմազանությանը և այն նույնպես պահպանելու խնդիր կա։Տարանջատելով Արագած լեռան շրջակայքը մյուս լեռներից խտրականության դրսևորում է: Հետևաբար անհրաժեշտ է ներառել բոլոր բարձրլեռնային բնակավայրերը: Բացի այդ այս բարձրության վրա ստացված բազմածաղկային մեղրը և՛ որակապես, և՛ համով տարբերվում է հովտային և անտառային մեղրից։ 2․ Շահառուների ցանկում արված տարիքային սահմանափակումները ցանկալի չեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղվաբուծությունն ունի իր առանձնահատկությունները / ալերգիաներ/ Մեղվաբուծությամբ կարող են զբաղվել ոչ միայն ամուսինները, այլ նաև տարբեր տարիքայի խմբերի առանձին անհատներ: Հետևաբար առաջարկում եմ հանել երիտասարդ ընտանիքների 70տարեկանի շեմը , այս սահմանափակումը ինքնաբերաբար կհանգեցնի կեղծ ձևակերպումների: |