Добавить в избранное

В стадии разработки

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2024 թվականի

․․․․․․․․․․․․․․․-ի   N             -Լ որոշման

 

 

 

 

 

ԾՐԱԳԻՐ

«ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2024-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևան 2024թ

 

 

 

1ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 50 տոկոսը կազմում է անասնաբուծական արտադրանքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս բավարար չեն անասնաբուծության արտադրատնտեսական ցուցանիշները, որի հիմնական պատճառներից մեկն այն է, որ անասնապահությունը, հիմնականում, վարվում է էքստենսիվ եղանակով։ Տավարաբուծությամբ և գոմշաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գերակշռող մեծամասնությունն ավանդական բնամթերային տնտեսություններ են։ Վերջիններիս թիվը հասնում է շուրջ 170 հազարի, որոնք միջին հաշվով տնօրինում են շուրջ 3 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և արտադրված կաթն ու միսն օգտագործում են սեփական սպառման համար: Զարգացման ներկա փուլում ապրանքային տնտեսություններ ձևավորելու համար անհրաժեշտ է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու կովերի և մատակների կաթնատվությունը։ Վերոնշյալ ցուցանիշների վրա, հիմնականում ազդում են հետևյալ 3 գործոնները. կերային բազան, կենդանիների գենետիկական ներուժը և պահվածքը։ ««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության 2024-2027 թվականների» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը հնարավորություն կտա նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծել կենդանիների պահվածքի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմաններ։

 

  1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 491594 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից՝ 211190 գլուխը կամ 43 տոկոսը կովեր են։

2.Տավարաբուծությունը  Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղն է: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 տոկոսն ստացվում է տավարաբուծությունից: Վերջինս, հիմնականում, կենտրոնացված է Գեղարքունիքի (15 տոկոս), Շիրակի (14 տոկոս), և Լոռու (14 տոկոս) մարզերում։ Այս բաշխվածությունը պայմանավորված է նշված մարզերի բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով։ Հանրապետության ցածրադիր վայրերում հիմնականում տարածված է շուրջտարյա մսուրային, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում` արոտամսուրային պահվածքը:

Գոմշաբուծությամբ զբաղվում են Տավուշի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում։ Ներկայումս, ըստ օպերատիվ տվյալների, Հայաստանի Հանրապետությունում առկա է շուրջ 700 գլուխ գոմեշ:

  1. Բուծվող տավարի ավելի քան 90 տոկոսը տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, կաթնամսային ուղղություն ունեցող կովկասյան գորշ ցեղի և մեծամասամբ տարբեր ցեղայնությամբ խառնացեղերն են, որոնց տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 2200 կգ-ի սահմաններում: Հանրապետության որոշ տնտեսություններում բուծվում են նաև հոլշտին, շվից, սիմենթալ և ջերսեյ ցեղի կենդանիներ, որոնց կաթնատվությունը 2-3 անգամ գերազանցում է տեղական կովերի կաթնատվության մակարդակը: Հայաստանում գոմշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից։ Տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի սահմաններում։ Գոմեշներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում:
  2. Տավարաբուծությամբ և գոմշաբուծությամբզբաղվում է շուրջ 170 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց գերակշռող մասը փոքր տնտեսություններն են։ Այս տնտեսություններում չեն պահպանվում կենդանիների համար անհրաժեշտ զոոհիգիենիկ չափանիշները և կիրառվում է պահվածքի ու կերակրման ավանդական տեխնոլոգիա։ Մինչդեռ, ոչ նպաստավոր պայմաններում բարձր գենետիկական հատկանիշներով կենդանիներն անկարող են դրսևորել իրենց ամբողջ ներուժը:

5.Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանափակ հողատարածքները, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համեմատաբար ցածր ցուցանիշները և գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը՝ անասնաբուծությունը շնորհիվ ռիսկայնության ավելի ցածր մակարդակի առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման արդյունքում կարող է դառնալ որոշիչ լծակ՝ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման գործում: Սակայն տավարաբուծությունից և գոմշաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ներկայիս ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց: Չնայած այն փաստին, որ հանրապետությունում կաթի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր է (91.2 տոկոս), կովերի կաթնատվության մակարդակը դեռևս ցածր է (շուրջ 2260 կգ)։

6.Միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ տարբեր երկրներում բավականին բարձր է կովերի կաթնատվությունը, ինչը հանգեցնում է ինքնարժեքի իջեցմանը։ Այս պայմաններում հայրենական արտադրանքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում։

 

Աղյուսակ N 1

 

ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿՈՎԵՐԻ ԿԱԹՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ (կգ)

 

Իսրայել

ԱՄՆ

Գերմանիա

Ֆրանսիա

Մեծ
Բրի-տանիա

Նիդերլանդների Թագավորություն

Ավստրալիա

ՌԴ

Նոր Զելանդիա

12,000

10,000

9,101

8,500

8,000

8,000

5500

4,300

4300

 

  1. Արտադրական սարքավորումների և քիչ քանակությամբ տիպային կամ մասնագիտացված անասնաշենքերի պակասի պատճառով, հումքի արտադրության ընդհանուր ծավալով Հայաստանում խնդիրներ են ծագում արտադրվող կաթի որակի և անվտանգության հետ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում է ներմուծել կաթի և կաթնամթերքի որակի և անվտանգության նոր չափանիշներ, սակայն փոքր գյուղացիական տնտեսությունները սեփական միջոցներով ի վիճակի չեն կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան արտադրել ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրանք:
  2. Կաթի արտադրության 60 տոկոսը բաժին է ընկնում արոտային շրջանին, հետևաբար գնման գներն արոտային և մսուրային շրջաններում տարբեր են։ Արոտային շրջանում կաթնամթերք արտադրող ընկերություններում կաթի մթերման գինը կազմում է 167-175 դրամ, իսկ ձմռանը՝ 186-210 դրամ։ Չնայած սեզոնային բնույթին՝ կայուն քանակությամբ կաթ արտադրող որոշ ինտենսիվ տնտեսություններ երկարաժամկետ պայմանագրեր են կնքում վերամշակող ընկերությունների հետ և կլոր տարի վաճառում են հում կաթ՝ կայուն գնով (180-185 դրամ/կգ): Այսօր ստեղծվում են նաև նոր ընկերություններ, որոնք պատրաստ են բարձրորակ կաթ մթերելու համար պայմանագիր կնքել տնտեսավարողի հետ և ամբողջ տարին այն մթերել 200 դրամով։ Դա վկայում է այն մասին, որ հայկական շուկայում առկա է բարձր որակի հումքի և նրա կայուն մատակարարման նկատմամբ պահանջարկ: Բացի դրանից, հարկ է նշել, որ ձմռանը վերամշակող ընկերությունները, հիմնականում, օգտագործում են ավելի էժան ներմուծված չոր կաթ, քանի որ կաթի արտադրության ծավալները չեն բավարարում և տեղական արտադրության հում կաթի գնման արժեքը բավականին բարձր է:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

9.Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի վերլուծությունից պարզվել է, որ հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է տարեկան արտադրվող համախառն անասնաբուծական արտադրանքի ավելի քան 70 տոկոսը և համարվում է անասնաբուծության ոլորտում ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող ճյուղը: Անասնաբուծության, մասնավորապես, տավարաբուծության զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է ճյուղի ռազմավարական նշանակությամբ: Դեռևս մեծ քանակությամբ չոր կաթ և կաթնամթերք է ներմուծվում հանրապետություն, ուստի տավարաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է հանրապետությունում վարվող ագրարային քաղաքականությունում ձևավորել նոր մոտեցումներ: Անհրաժեշտ է նպաստավոր միջավայր ձևավորել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար, ինչը հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և մածունի, ինչպես նաև գոմեշի կաթից ստացվող բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպումը:

10.Հանրապետությունում տնտեսությունների մեծամասնությունը վարում է ավանդական անասնապահություն, մինչդեռ ժամանակակից տնտեսավարման ձևերի և տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանդիսանալ տնտեսական որոշիչ լծակ:

11.Գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է՝

 1) 2019 թվականից իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում եվրոպական երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրվել շուրջ 2200 գլուխ հոլշտին, սիմենթալ, ֆլեկվի և աբերդին անգուս ցեղերի տոհմային երինջներ։

2)Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը, որի նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։

  1. Կենդանիների պահվածքի և խնամքի ոչ ճիշտ կազմակերպումը, նորմավորված կերակրման բացակայությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններն այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չէ ապահովել կաթի պահանջարկը տեղական արտադրության հաշվին։ Այսինքն, ցածր արտադրողականության գլխավոր պատճառը, հիմնականում, արտադրության հանդեպ էքստենսիվ մոտեցումն է, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների, կառավարման, տեղեկատվության և գիտելիքների պակասը: Եվ, նույնիսկ, ինտենսիվ ֆերմաների համար այսօր կենդանիների պահվածքի հետ կապված վերը նշված խնդիրների լուծումը մնում է առաջնահերթ հարց:

13.Հանրապետության տավարաբուծական և գոմշաբուծական արտադրանքի արժեշղթայի բոլոր փուլերում առկա խնդիրները խոչընդոտում են ճյուղի զարգացմանը, և ստեղծված իրավիճակը հանգեցնում է՝

1)առաջավոր տեխնոլոգիաների ներդրման անհնարինության կամ ոչ լայնամասշտաբ կիրառման.

2) կաթնատվության ցածր մակարդակի.

3) արտադրանքի ցածր որակի և մրցունակության նվազման.

4) ինքնարժեքի ավելացման:

14.Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում պետական աջակցությամբ իրականացնել անասնապահական տնտեսությունների արդիականացմանն ուղղված՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր, որը կնպաստի ինչպես պահվածքի պայմանների բարելավմանը, այնպես էլ՝ կաթնատվության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի արտադրողականության աճին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը։ Վերջին ժամանակաշրջանում տնտեսավարողների կողմից մեծացել է հետաքրքրվածությունը «Խելացի» անասնաշենքերի կառուցման գործում։

15.Ծրագրով առաջարկվող արդի մոտեցումները կնպաստեն կենդանիների գենետիկական ներուժի լիարժեք դրսևորմանը՝ հնարավորություն ընձեռելով այդ տնտեսություններում կովերից առաջիկա տարիներին ստանալու տարեկան առնվազն 3500-4000 կգ կաթ, իսկ գոմեշներից՝ 1500-2000 կգ: Առաջարկվող մոտեցման արդյունավետության մասին է վկայում ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական փորձը. նմանատիպ տնտեսություններ են ստեղծվել և արդյունավետ գործում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում, Հայաստանում (Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի ծրագրերի շրջանակներում ստեղծվել են թեթև կոնստրուկցիաներով անասնաշենքեր) և մի շարք այլ երկրներում։

16.Հաշվի առնելով անասնաբուծության զարգացման գործընթացում տավարաբուծության և գոմշաբուծության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ անհրաժեշտ է մարտավարությունն ուղղել անասնապահական տնտեսությունների արդիականացմանը՝ նպաստելով գյուղացիական տնտեսությունների տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Ծրագրի հիմնական նպատակն է «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

18.Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

1)«Խելացի» անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման մատչելի տարբերակների առաջադրում.

2) անասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների առկայություն և ծախսերի մասնակի փոխհատուցում.

3) ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակում։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

19.«Խելացի»     անասնաշենքերը կաթի արտադրության շղթայի արդյունավետության բարձրացման համալիր լուծումներից են։

20.Կենդանիների պահվածքի, կերակրման և գենետիկ ներուժի լիարժեք դրսևորման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով խթանվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցումը կամ վերակառուցումը և դրանց տեխնոլոգիական ապահովումը։ «Խելացի» անասնաշենքերի տեխնիկական չափանիշներն ու տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերի ցանկը ներկայացված է NN 3 և 4 աղյուսակներում.

  1. Կառուցման և վերակառուցման համար առաջարկվում է 3 մոդել (ծախսերի գնահատման հաշվարկներն արվել են ծրագրի բյուջեն ձևավորելու համար։

1) 1-ին մոդել՝  առնվազն 140 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 15 մլն դրամ.

2) 2-րդ մոդել՝  առնվազն 314 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 30 մլն դրամ.

3) 3-րդ մոդել՝ առնվազն 487 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 46 մլն դրամ։

21.1. Ծրագիրն իրականացվելու է ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

  1. Ծրագրի մասնակիցներն են`

1) ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ շահառու), որոնք՝

ա․ ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,

բ․ ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։

 2) «Խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ կապալառու), որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պայմանները (առաջին և երկրորդ փուլերի աշխատանքների կատարմանը համապատասխան) և լիցենզավորված կլինեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից (առաջին փուլի համար).

3) Նախարարությունը․

4) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։

23.Ծրագրի 20-րդ կետում ներկայացված անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար տրամադրվում է փոխհատուցում հետևյալ չափերով՝

1) 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի կառուցման համար՝ 7.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 10.5 մլն դրամ, վերակառուցման համար՝ 3.75 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 6․75 մլն դրամ.

2) 21-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մոդելի կառուցման համար՝ 15 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 21 մլն դրամ, վերակառուցման համար՝ 7․5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 13․5 մլն դրամ.

3) 21-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված մոդելի կառուցման համար՝ 23 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 32.2 մլն դրամ, վերակառուցման համար՝ 11․5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 20․7 մլն դրամ։

24․ Կառուցումն իրականացվելու է բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ։

  1. Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է անասնաշենքը կառուցելուց հետո իրականացնի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում՝ համաձայն կնքված պայմանագրի։

26.Ծրագրին մասնակցելու նպատակով՝

1) տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի.

ա. էլեկտրոնային դիմում (ձևը մշակում է նախարարությունը և հրապարակում նախարարության պաշտոնական կայքում),

բ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձինք՝ պետական ռեգիստրի վկայականը),

գ․ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը,

դ․ եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատիրոջ(ների) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,

ե.վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները․

2) նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի ամբողջականությունը և ներկայացնում տեղազննության։ Եթե տնտեսավարողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղազննության արձանագրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ.

4) պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության դեպքում.

5) տեղազննության արդյունքում պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը.

6) պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում՝

ա. անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացի մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից՝ ուսուցողական դասընթացին մասնակցության արդյունքում։ Դասընթացի ծրագիրը և վճարի չափը սահմանվում են Հիմնադրամի և նախարարության միջև կնքվող պայմանագրով,

բ․ շինարարության թույլտվություն,

գ. Ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ,

դ. շահառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք.

7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է Ծրագրին մասնակցելու պայմանագիր՝ տնտեսավարողի և նախարարության միջև, իսկ նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված և տնտեսավարողին գրավոր տրամադրված պայմանագիր կնքելու առաջարկը համարվում է ուժը կորցրած.

8) Ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են դրույթներ հետևյալի վերաբերյալ՝

ա. պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում նախարարության համաձայնությամբ անասնաշենքի շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարով, իսկ անասնաշենքը սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու դեպքում ծախսերի փոխհատուցում կարող է իրականացվել մինչև սույն հավելվածի 30-րդ կետում նշված ծրագրի տևողության ավարտը՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն որոշման գործողությունը դադարեցված է),

բ. պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու,

      գ. շահագործման հանձնելուց հետո առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու,

 դ.շահագործման հանձնելուց հետո հինգ տարի նախարարություն հաշվետվություն ներկայացնելու,

ե. պայմանագրի գործողության ընթացքում անասնաշենքը գրավադրելու դեպքում ստացված ֆինանսական միջոցները բացառապես անասնաբուծության և անասնակերի արտադրության զարգացման նպատակով ներդնելու (գրավադրման թույլտվությունը կտրամադրի նախարարությունը), Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուն կարող է գրավադրել ներդրված հիմնական միջոցները, եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ներդրումային ծրագրի իրագործմանը և զարգացմանը: Գրավադրման գործընթացը ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավադրումը և դրա նպատակը հիմնավորող փաստաթուղթը,

զ․ շահառուի կողմից  գույքի գրավադրման դեպքում, ֆինանսական կառույցի (այսուհետ՝ ՖԿ) կողմից գույքի օտարման ժամանակ (նախարարության համաձայնությամբ) ստացված ֆինանսական միջոցները առաջնահերթ պետք է ուղղվեն փոխհատուցված գումարի չափով շահառուի պետության հանդեպ պարտավորությունների մարմանը։ ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի  օտարման անհրաժեշտության պայմաններում պետության գումարի պահանջի վերաբերյալ հարցումը նախարարությանը պետք է իրականացվի ՖԿ-ի կողմից,

է.պայմանագրի դրույթները խախտելու դեպքում Ծրագրի շրջանակում տրամադրված փոխհատուցման գումարները այդ մասին ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ պետական բյուջե վերադարձնելու.

9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված հաշվետվությունը պետք է ներկայացվի տարեկան պարբերականությամբ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը։ Հաշվետվության բովանդակությանը և ձևին ներկայացվող պահանջները ամրագրվում են Ծրագրին մասնակցելու պայմանագրում.

10) ծախսերի փոխհատուցումն իրականացվում է նախարարության կողմից.

11)փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երեք փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում )։ Երկրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց, անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 50%-ի առկայության և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 40%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։ Երրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է երկրորդ փուլի փոխհատուցումը ստանալուց 1 տարի հետո երրորդ փուլի մոնիթորինգի արդյունքում՝ անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 90%-ի առկայության դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30 %-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

27․Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։

28.Մոնիթորինգն իրականացվում է տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, յուրաքանչյուր փոխհատուցումից առաջ՝ նախանշված աշխատանքներն իրականացված լինելու վերաբերյալ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա՝ դիմումը և փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում.

 դիմումին կից ներկայացվում է՝

ա. 1-ին փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն),

բ. 2-րդ փուլի համար՝ անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր (հաշիվ ապրանքագիր, վճարման անդորագիր, սարքավորումների նույնականացման կոդեր) և համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանք (նույնականացման համարներով)։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

  1. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում՝

1)բնակլիմայական պայմանների պատճառով կառուցապատման աշխատանքների երկարաձգումը.

2) տնտեսավարող սուբյեկտների (շահառուների) անբավարար քանակը.

3) տնտեսավարող սուբյեկտների կողմից կենդանիների պահվածքի ոչ պատշաճ կազմակերպումը.

4) տնտեսավարողների կողմից կառույցի ոչ լիարժեք շահագործումը։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

  1. Ծրագրի տևողությունը՝ 2024-2027 թթ.։
  2. Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 50 անասնաշենք՝ ծրագրի իրականացման համար կանխատեսվող ֆինանսական միջոցներն ըստ տարիների ներկայացված են N 2 աղյուսակում։Փոխհատուցման չափը կկազմի շուրջ 1մլրդ․ ՀՀ դրամ։

 

 

Աղյուսակ N 2

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Տարիները

 

2024 թ

2025 թ

2026 թ

2027թ

Ընդամենը

Անասնաշենքերի քանակն ըստ տարիների (հատ)

1-ին մոդել

1

1

1

1

4

2-րդ մոդել

1

3

3

3

10

3-րդ մոդել

3

11

11

11

36

Ընդամենը

5

15

15

15

50

Փոխհատուցման համար անհրաժեշտ

գումարը (մլն դրամ)

 915

 3055

 3055

 3055

1, 0080

32․ Ծրագրով նախանշված տարբեր հզորության համալիրների հիմնման վերաբերյալ հայտերի բացակայության դեպքում Նախարարությունը դրանց համալրումը կիրականացնի ծրագրով նախատեսված այլ հզորությամբ համալիրների հիմնման նպատակով ստացված հայտերի հաշվին։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1)հանրապետությունում տավարաբուծական և գոմշաբուծական տնտեսությունների զարգացում՝ շուրջ 50 անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում.

2)տավարաբուծության և գոմշաբուծության վարման արդիական տեխնոլոգիաների ներդրում, ճյուղի ինտենսիվացում.

3) կենդանիների պահվածքի համար բարենպաստ պայմանների ստեղծում (զոոհիգիենիկ պայմանների ապահովում, գենետիկ ներուժի արդյունավետ օգտագործում).

4) մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 3500-4000 կգ, իսկ մեկ գլուխ գոմեշի հաշվով՝ մինչև 1500-2000 կգ.

5) անասնագլխաքանակի ավելացում.

6) կաթի ինքնարժեքի իջեցում, արտադրության ծավալների ավելացում.

7) կաթի որակական հատկանիշների բարելավում.

8) տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում.

9) տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում.

10) ստեղծվող տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ տավարաբուծության և գոմշաբուծության արդի մոտեցումներին ծանոթացնելու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։

34․ Ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշ՝ 50 անասնաշենք (2024-2027 թթ.):

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 3

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Անվանումը

Ցուցանիշը

Ծանոթագրություն

Oդափոխություն

երդիկների ընդհանուր մակերեսը պետք է լինի տանիքի մակերեսի

2.5 % և ավելի

 

Տանիքի

գագաթի բարձրությունը

նվազագույնը 6.0 մ

 

Նստելատեղեր

լայնությունը՝ նվազագույնը 90,

առավելագույնը 120 սմ

(միջինում 100 սմ)

երկարությունը՝ նվազագույնը 180,

առավելագույնը 220 սմ

(միջինում 200 սմ), նստելատեղերը պետք է միմյանցից

առանձնացված լինեն մետաղյա

բաժանարար կոնստրուկցիաներով*

մետաղյա բաժանարար

կոնստրուկցիաները պետք է

պատրաստված լինեն 2 դյույմ

տրամագծով մետաղյա խողովակներով, չունենան սուր անկյուններ, դիմային մասն

ունենա կորություն(ներ), վերին մասից միմյանց ամրացվող ուղղորդող խողովակները լինեն շարժական

Սալիկապատված կթի սրահ՝ ջրահեռացման

համակարգով

կենդանիներին ուղղորդող, զսպող արգելապատնեշների առկայություն*

սառը և տաք ջրի առկայություն

Կերահրապարակ

մեկ գլխի հաշվով նվազագույն լայնությունը՝ 70 սմ

կերի սեղանի ամբողջ երկայնքով

50-70 սմ լայնությամբ մակերեսը

պետք է լինի փայլատ սալիկով կամ

պրես գրանիտով պատված

Կենդանիների համար նախատեսված

տարածքը

մեկ գլխի համար 8-9 քառ. մ, ներառյալ՝ բոքսեր

 

Զբոսատեղերի

լայնությունը

2,65 - 4,0 մետր

անասնաշենքի ներսում

 

* Անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի ճարտարապետաշինարարական նախագծերը կազմելիս առաջարկվում է օգտվել նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) տեղադրված նախագծերից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 4

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐ

 

 Անասնաշենքի տեխնոլոգիական

ապահովման համար անհրաժեշտ

սարքերը

1-ին մոդելի համար անհրաժեշտ

քանակ

2-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակ

3-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակ

Քամհար (յուրաքանչյուրը՝ 6000-12000

մ3/ժ հզորությամբ)

4/6 (24000-

48000 մ3/ժ)

6/8/10 (36000-

72000 մ3/ժ)

10 և ավելի*

(60000 մ3/ժ և ավելի)

Էներգախնայող (LED) լամպեր

լուսավորության համար (յուրաքանչյուրը՝

առնվազն 35 վատտ)

10-20

20-34

34 և ավելի

Կթի շարժական սարքավորում**

1

0

0

Կթի ստացիոնար համակարգ***

0

1

1

Կենդանիների համար

նախատեսված ռետինե ներքնակներ

10-15

20-25

40-45 և ավելի

Ջրի արևային տաքացուցիչ կթի

սենյակի համար

1

1

1

Անասնաշենքից գոմաղբի հեռացման

սարք-սարքավորում (մոտոբլոկ, մինի տրակտոր, ավտոմատ կառավարմամբ շղթայաքերիչ և այլն)

0

1

1

Կենդանիների խոզանակ

0

0

1

Կաթի պաղեցման տարա (առնվազն 600 լ տարողությամբ), որը պետք է ունենա սառեցնող (սառնարանային) սարք, խառնիչ, ջերմաչափ,

իսկ ներքին բաքը և կաթի հետ շփվող բոլոր մոնտաժված մասերը պետք է պատրաստված

լինեն չժանգոտվող մետաղից

0

0

1

Խմբային տաքացնող ջրախմոց

1

1

1

 

* Յուրաքանչյուր 100 քառ. մետրի հաշվով՝ 2 քամհար։

** Կարող է լինել նաև կթի ստացիոնար համակարգ։

*** Նվազագույնը 4 կենդանի միաժամանակ կթելու հնարավորությամբ։

  • Обсуждалось

    15.05.2024 - 02.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

15.05.2024 14:46

Tigran Sh. Aleksanyan <taleksanyan@mineconomy.am>

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2149

Принт