«Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(Տեղեկանք-հիմնավորում)
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածներով ամրագրված դրույթները, որի հիմքում ընկած է հավաստիությունը և հստակությունը։
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 72,479,069.9 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 72,289,608.7 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 100.3%։ Ընդ որում` Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 72,276,808.7 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 72,449,035.8 հազար դրամ՝ ապահովելով 100.2% կատարողական:
Երևան քաղաքի 2017 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 20,143,170.5 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 20,341,410.6 հազար դրամ կամ 101.0%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2016 թվականի համապատասխան ցուցանիշից 595,347.6 հազար դրամով։
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 70,990,187.0 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 97.0%-ը։ Ծրագրված ցուցանիշների նկատմամբ թերֆինանսավորումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով:
Հարկ է նշել, որ 2017 թվականի բյուջեի ծրագրված 910,210.3 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1,488.882.8 հազար դրամ հավելուրդով։ Միաժամանակ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են։
Ստորև ներկայացվում է Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի փաստացի եկամուտների և ծախսերի առավել մանրամասն քանակական և համեմատական վերլուծությունը։
Եկամուտներ
Երևանի 2017 թվականի բյուջեի փաստացի եկամուտների 20.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և տուրքերի հաշվին, որից 6.9%-ը` գույքային հարկեր անշարժ գույքից, 8.4%-ը` գույքային հարկեր այլ գույքից, 4.7%-ը` ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներից, 0.6%-ը` ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներից։ Հաշվետու ժամանակահատվածում փաստացի եկամուտների 30.0%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների հաշվին, 49.2%-ը՝ այլ եկամուտների հաշվին, որից 0.2%-ը` շահաբաժիններից, 1.4%-ը` գույքի վարձակալության դիմաց եկամուտներից, 42.1%-ը` համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից և 4.7%-ը` վարչական գանձումներից։
Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտների գծով 2017 թվականին ծրագրվել էր առավելագույն գանձման ցուցանիշ, իսկ ընթացիկ տարվա հարկերի գանձման վերջնաժամկետով պայմանավորված առկա էին օբյեկտիվ խնդիրներ, պետք է նշել, որ նախորդ տարի ձեռնարկված միջոցառումները հնարավորություն են տվել ապահովելու ընդհանուր ծրագրային ցուցանիշների կատարումը, իսկ որոշ դեպքերում նաև դրանց գերակատարումը։
Տեղական տուրքերի կազմում 36.2% տասակարար կշիռ է ապահովել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1,256,964.0 հազար դրամի չափով փաստացի հավաքագրված տուրքը։ Ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի համար տուրքերի մասով մուտքերը կազմել են 493,829.9 հազար դրամ ծրագրված 435,324.0 հազար դրամի նկատմամբ: Ավտոկայանատեղի համար տուրքերի գծով ծրագրված 920,000.0 հազար դրամ ցուցանիշի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 997,046.5 հազար դրամ, որից 56,408.0 հազար դրամը՝ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպման համար: Թեև տեղական տուրքերի որոշ տեսակների մասով առկա են ծրագրված ցուցանիշների թերակատարումներ, սակայն պետք է հաշվի առնել, որ ցուցանիշները ծրագրվում են կանխատեսելիության սկզբունքով, իսկ գանձումն իրականացվում է հաշվետու տարում փաստացի հաշվառման տվյալներով, որն էլ իրականացվել է ամբողջությամբ:
Այսպիսով հարկային եկամուտների և տուրքերի մասով 2017 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 15,010,854.9 հազար դրամ` ծրագրված (ճշտված) 14,599,087.5 հազար դրամի նկատմամբ կամ գերակատարվել է 411,767.4 հազար դրամով, ինչ իր հերթին ավել է 2016 թվականի փաստացի կատարողականից 790,596.0 հազար դրամով կամ 5.6%-ով, այդ թվում`
- գույքահարկի գծով փաստացի կատարողական ցուցանիշները կազմել են 10,513,035.0 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 10,354,663.2 հազար դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 101.5%, որը 2016 թվականի փաստացի ցուցանիշից ավել է 391,211.2 հազար դրամով,
- հողի հարկի մասով մուտքերը կազմել են 621,609.8 հազար դրամ, նախատեսված 663,751.8 հազար դրամի դիմաց,
- տեղական տուրքերի գծով փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 3,467,221.4 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 3,193,672.5 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 108.6%,
- պետական տուրքերի գծով փաստացի հավաքագրվել է 408,988.8 հազար դրամ` ծրագրված 387,000.0 հազար դրամի դիմաց, որից.
- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝ 73,183.9 հազար դրամ,
- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 335,804.9 հազար դրամ։
Պաշտոնական դրամաշնորհներ.
Պաշտոնական դրամաշնորհների մասով մուտքերը կազմել են 21,776,238.1 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 21,776,261.0 հազար դրամի նկատմամբ, կամ կատարվել է 100.0%, որից ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների և այլ դոտացիաների գծով փաստացի մուտքերը կազմել են 13,430,355.1 հազար դրամ, իսկ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներից (սուբվենցիաներից) մուտքերը 8,343,083.0 հազար դրամ։
Այլ եկամուտներ.
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով այլ եկամուտների գծով նախատեսված էր 35,914,260.2 հազար դրամի մուտքեր, որի դիմաց փաստացի հավաքագրվել է 35,691,976.9 հազար դրամ, որից.
- շահաբաժինների գծով փաստացի մուտքերը կազմել են 134,430.7 հազար դրամ` կանխատեսված 124,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 108.4%,
- գույքի (այդ թվում հողերի) վարձակալությունից եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 1,003,173.5 հազար դրամ, ծրագրված 874,495.3 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 114.7%, ինչը պայմանավորված է Երևան քաղաքի զբոսայգիներում, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած տարածքների հաշվառման, գույքագրման, իրավական փաստաթղթերի հավաքագրման, ինչպես նաև վերջիններիս կողմից փաստացի զբաղեցրած հողամասերի սահմանների վերաճշտման և Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով պայմանագրերի վերանայման ու տեղեկատվական բազայի հստակեցման գործընթացով,
- պետության կողմից կրթության, մետրոպոլիտենի կառավարման, քաղաքային լուսավորության, կոշտ թափոնների կառավարման, սոցիալական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների գործունեության կազմակերպման, պետական կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ոլորտներում Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների գծով փաստացի եկամուտները կազմել են` 30,361,421.2 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 30,370,177.2 հազար դրամի դիմաց կամ նախատեսվածի 100.0%-ը,
- օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների գծով ճշտված բյուջեով նախատեսված 100,000.0 հազար դրամ ցուցանիշի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 121,502.7 հազար դրամ,
- տեղական վճարների գծով փաստացի եկամուտները կազմել են` 3,066,555.0 հազար դրամ, նախատեսված 3,508,761.6 հազար դրամի նկատմամբ կամ նախատեսվածի 87.4%-ը, ինչը պայմանավորված է աղբահանության վճարների գծով կանխատեսված (ըստ մակերեսի) և փաստացի հավաքագրված ցուցանիշների տարբերությամբ։
- ինքնակամ կառույցների օրինականացման վճարների մասով փաստացի մուտքերը կազմել են 337,828.3 հազար դրամ` ծրագրված 240,000.0 հազար դրամի դիմաց, կամ նախատեսվածի 140.8%-ը,
- վարչական իրավախախտումներից փաստացի մուտքերը կազմել են 338,540.4 հազար դրամ, նախատեսված 461,048.4 հազար դրամի դիմաց կամ նախատեսվածի 73.4%-ը, ինչը պայմանավորված է ինչպես որոշումների թվի կրճատմամբ, այնպես էլ առաջին և վերաքննիչ դատարաններում քննվող գործերի ժամանակատարությամբ,
- համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից մուտքերը կազմել են 17,909.6 հազ. դրամ,
- համայնքի գույքին պատճառված վնասների փոխհատուցումից մուտքերը կազմել են 4,282.3 հազար դրամ,
- օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 283,381.6 հազար դրամ` նախատեսված 225,777.7 հազար դրամի դիմաց։
Ծախսեր
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 70,990,187.0 հազար դրամի ծախսեր, ծրագրված (ճշտված) 73,199,819.0 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 97.0%-ը։ Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 98,0%։ Ընդամենը փաստացի ծախսերից 70,490,782.7 հազար դրամը կամ 99.3%-ը ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 881,404.3 հազար դրամը կամ 1.2%-ը` կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), ինչպես նաև 3,602,509.9 հազար դրամի ծախսեր իրականացվել են ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի հաշվին։
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 42.1%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 16.2%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 10.6%։
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի ունի հետևյալ պատկերը.
հազար դրամ
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի անվանումը |
Տարեկան ճշտված բյուջեով նախատեսված |
Փաստացի ծախս |
Կատարման % |
Աշխատանքի վարձատրություն |
6,305,063.5 |
5,788,338.9 |
91.8% |
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման |
14,160,382.3 |
13,593,402.1 |
96.0%
|
Սուբսիդիաներ |
34,278,653.2 |
34,112,716.5 |
99.5% |
Դրամաշնորհներ |
849,362.0 |
811,587.1 |
95.6% |
Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ |
2,780,621.0 |
2,531,254.4 |
91.0% |
Այլ ծախսեր |
13,413,744.7 |
13,271,483.9 |
98.9% |
Հիմնական միջոցներ |
5,342,945.5 |
4,345,647.2 |
81.3% |
Պաշարներ |
144,800.0 |
138,267.0 |
95.5% |
Հիմնական միջոցների իրացումից մուտքեր |
-650,000.0 |
-549,676.4 |
84.6% |
Չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր |
-3,425,753.2 |
-3,052,833.4 |
89.1% |
Ընդամենը |
73,199,819.0 |
70,990,187.0 |
97.0% |
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների ունի հետևյալ
պատկերը.
հազար դրամ
Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժնի անվանումը |
Տարեկան (ճշտված) բյուջեով նախատեսված |
Փաստացի կատարված |
Կատարման % |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ |
8,333,348.2 |
7,486,468.9 |
89.8% |
Պաշտպանություն |
57,650.0 |
42,245.9 |
73.3% |
Տնտեսական հարաբերություններ |
9,042,153.3 |
9,054,473.2 |
100.1% |
Շրջակա միջավայրի պաշտպանություն |
7,587,917.2 |
7,580,634.4 |
99.9% |
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն |
5,030,129.9 |
4,344,726.6 |
86.4% |
Առողջապահություն |
345,000.0 |
248,993.4 |
72.2% |
Հանգիստ, մշակույթ և կրոն |
3,758,806.8 |
3,678,235.3 |
97.9% |
Կրթություն |
28,218,719.8 |
27,855,262.6 |
98.7% |
Սոցիալական պաշպանություն |
1,939,736.1 |
1,793,771.6 |
92.5% |
Պահուստային ֆոնդեր |
8,886,357.7 |
8,905,375.2 |
100.2% |
Ընդամենը |
73,199,819.0 |
70,990,187.0 |
97.0% |
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի ծախսերի կատարողականի` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների և տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի վերլուծությամբ (բացառությամբ պատվիրակված լիազորությունների) նախատեսված ցուցանիշներից փաստացի կատարողականների շեղումը պայմանավորված է գրեթե բոլոր ծրագրերի գծով առկա տնտեսումներով։
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարողականն ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց վարչական շրջանների) հետևյալն է`
հազար դրամ
հ/հ |
Վարչական շրջանի անվանումը |
2017 թվականի բյուջեով նախատեսված |
2017 թվականին փաստացի ծախսը |
Կատարման %-ը 2017 թ. նախատեսվածի նկատմամբ |
1. |
Երևանի քաղաքապետարան (առանց վարչական շրջանների) |
47,610,848.30 |
46,857,070.09 |
98.42% |
2. |
Աջափնյակ |
2,511,302.10 |
2,342,076.51 |
93.26% |
3. |
Ավան |
1,553,969.50 |
1,472,701.25 |
94.77% |
4. |
Արաբկիր |
2,839,000.80 |
2,622,791.02 |
92.38% |
5. |
Դավթաշեն |
1,148,899.00 |
1,068,738.80 |
93.02% |
6. |
Էրեբունի |
2,257,490.00 |
2,163,090.62 |
95.82% |
7. |
Կենտրոն |
3,676,980.90 |
3,524,298.42 |
95.85% |
8. |
Մալաթիա-Սեբաստիա |
2,923,548.20 |
2,775,576.77 |
94.94% |
9. |
Նոր Նորք |
2,998,265.80 |
2,835,629.04 |
94.58% |
10. |
Նորք-Մարաշ |
547,286.80 |
508,897.15 |
92.99% |
11. |
Նուբարաշեն |
365,044.10 |
328,780.17 |
90.07% |
12. |
Շենգավիթ |
2,854,495.40 |
2,709,529.95 |
94.92% |
13. |
Քանաքեռ-Զեյթուն |
1,912,688.10 |
1,781,007.25 |
93.12% |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
73,199,819.00 |
70,990,187.04 |
96.98% |
Ստորև ներկայացվում են Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով կատարված ծախսերի վերլուծությունը և հիմնավորումը՝ ըստ ծախսային ծրագրերի.
- Կառավարման մարմնի պահպանում ծրագրով 2017 թվականի ճշտված բյուջեով նախատեսվել էր 7,960,8 հազար դրամ, որից փաստացի կատարվել է 7,192,279.3 հազար դրամ կամ նախատեսվածի 90.4%–ը, որը պակաս է 2016 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 19,596.8 հազար դրամով։ Ծրագրի գծով 2017 թվականի խնայողությունը կազմել է 710,563.81 հազար դրամ։ Այս ծախսերն իրականացվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրության պահանջները, խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի (այդ թվում՝ Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկի՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմե համայնքային կառավարչական հիմնարկի) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին (ներառյալ վարչական շրջաններին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման համար դրանց գործունեության առանձնահատկությունները։ Նշված ծրագրով խնայողությունն ու այն ծախսերի հնարավոր նվազեցումը﹐ որոնք չեն խոչընդոտի Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների բնականոն գործունեության իրականացմանը﹐քաղաքային իշխանության որդեգրած կարևորագույն սկզբունքներից է։
Նշված ծրագրով նախատեսված ծախսերում մեծ տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի գծով ծախսերը՝ 4,723,000.3 հազար դրամ՝ նախատեսված 5,211,863.9 հազար դրամի դիմաց կամ 90.6%։ Աշխատավարձի գծով ծախսերն իրականացվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Ա որոշմամբ սահմանված հաստիքացուցակի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընդ որում հաստատված (ճշտված) հաստիքացուցակով նախատեսված 1998 միավոր հաստիքի դիմաց աշխատավարձի փաստացի վճարում իրականացվել է միջինը 1975 հաստիքի համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատողների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639,212.3 հազար դրամ՝ նախատեսված 758,538.4 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 84.3%։ Պարգևատրման ֆոնդի հաշվին պարգևատրվել են հիմնականում տարվա ընթացքում լրացուցիչ աշխատանք կատարող աշխատողները, ինչպես նաև տարեվերջին Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատողները (բացառությամբ տարվա ընթացքում նկատողություն ստացած աշխատողների)՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։
Էներգետիկ ծառայությունների գծով ծախսերը կազմել են 244,878.8 հազար դրամ՝ նախատեսված 275,344.2 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 88.9%, որը ներառում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների վարչական շենքերի էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսերը։
Կոմունալ ծառայությունները ներառում են վարչական շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև միջատազերծման ծառայությունների հետ կապված ծախսերը, որի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 15,593.9 հազար դրամ նախատեսված 16,344.8 հազար դրամի դիմաց։
Կապի ծառայությունների գծով ծախսերը կազմել են 165,368.6 հազար դրամ՝ նախատեսված 207,666.4 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 79.6% և ներառում են փոստային և սուրհանդակային ծառայությունների, քաղաքային հեռախոսակապի, բջջային կապի, ինտերնետային և օպտիկական կապուղու ծառայությունների համար տրամադրված գումարները։ Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է հեռախոսակապի ապահովման օպերատորի առաջարկած սակագներով, ինչի արդյունքում 2017 թվականին կատարված ծախսերը պակաս են 2016 թվականին կատարված ծախսերից 21,333.1 հազար դրամով։
Ապահովագրական ծախսերը կազմել են 4,360.0 հազար դրամ՝ նախատեսված 4,684.3 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 93.1%, որն ուղղվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պարտադիր ապահովագրական գործընթացն իրականացնելուն։
Գույքի և սարքավորումների վարձակալության գծով ծախսերը կազմել են 83,093.0 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 91.0%, որը պակաս է 2016 թվականի փաստացի ցուցանիշից 8,232.0 հազար դրամով։ Այս գումարի շրջանակներում ապահովվել է քաղաքապետարանի թվով 15 ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունը, որը ներառում է նաև այդ ավտոմեքենաների ընթացիկ նորոգումը, վառելիքի ծախսը, վարորդի աշխատավարձը և այլն, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության իրականացման համար վարձակալված տարածքի վարձավճարի մի մասը։
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կազմել են 47,478.0 հազար դրամ՝ նախատեսված 64,750.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 73.3% կամ խնայողությունը կազմել է 18,322.03 հազար դրամ։ Ծրագրի շրջանակներում Երևանի ավագանու, քաղաքապետարանի և վարչական շրջանների թվով 40 պատվիրակություններ (222 անձ) գործուղվել են թվով 25 քաղաքներ: Երևանի քաղաքապետարանի կողմից 2017 թվականին իրականացված արտաքին նպատակային քաղաքականության արդյունքում պաշտոնական այցեր են կատարվել Ստեփանակերտ, Վիեննա, Փարիզ, Ստրասբուրգ, Թեհրան, Ամստերդամ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ստավրոպոլ, , Հռոմ, Պեզաո, Դուբայ, Պլեսսի Ռոբինսոն, Ամման, Օդեսա, Չեբոքսարի, Մինսկ, Քիշնև, Մարսել, Լիոն, Լոպոտա, Թբիլիսի։ Գործուղումների գծով բոլոր ծախսերը հաշվարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով։
Վարչական ծառայությունների գծով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գրքերի (փաստաթղթերի) կարման համար ծախսերը կազմել են 3,161.2 հազար դրամ՝ նախատեսված 4,247.9 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 74.42%, որն ավելի է 2016 թվականի փաստացի ցուցանիշից 1,665.3 հազար դրամով։
Համակարգչային ծառայությունների գծով ծախսերը կազմել են 39,044.0 հազար դրամ՝ նախատեսված 39,059.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 99.9%-ով, ինչը ներառում է քաղաքապետարանի գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի, աղբահանության վճարների և հողի վարձակալության հաշվառման (բազայի), վճարումների ընդունման առցանց համակարգի և գանձապետական համակարգչային առկա ծրագրերի, ինչպես նաև վարչական շրջանների ՀԾ համակարգի սպասարկման ծառայությունները։
Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների գծով ծախսերը կազմել են 10,807.0 հազար դրամ՝ նախատեսված 11,010.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8%-ով, ինչը 6,492.7 հազար դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Նշված գումարի շրջանակներում իրականացվել է թվով 516 համայնքային ծառայողների ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վերապատրաստման գործընթացը։
Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը կազմել են 28,587.0 հազար դրամ՝ նախատեսված 34,487.9 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 83.0%-ով, ինչը պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից 9,303.0 հազար դրամով։ Այս ծախսերը ներառում են պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերի, բրոշյուրների տպագրության, թերթերի և ամսագրերի, տպագրական աշխատանքների (ներառյալ բլանկների) իրականացման, լրատվական ծառայությունների ձեռք բերման ծախսերը։
Կառավարչական ծառայությունների գծով ծախսերը կազմել են 1,950.0 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 2,000.0 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 97.5%-ով, ինչի շրջանակներում իրականացվել է Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեի անկախ աուդիտ անցկացնելու աուդիտորական մասնագիտացված կազմակերպության ծառայությունների ձեռք բերումը։ Հարկ է նշել, որ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով ի սկզբանե նախատեսվել էր 10,000.0 հազար դրամ, սակայն մրցույթի ընթացքում ծառայությունը ձեռք է բերվել շատ ավելի ցածր գնով։
Ներկայացուցչական ծախսերի գծով փաստացի կատարողականը կազմել է 124,983.1 հազար դրամ՝ նախատեսված 125,081.9 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 99.9%-ով, ինչի շրջանակներում ապահովվել է պատվիրակությունների և հյուրերի ընդունելությունների և արարողակարգային բնույթի միջոցառումների (ներառյալ արարողական հուշանվերների, հյուրանոցային և տրանսպորտային ծախսերի, թարգմանչական ծառայությունների, հյուրասիրության, հանքային ջրի և այլն) հետ կապված ծախսերը, ինչպես նաև ապահովվել են Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում առօրյա ներկայացուցչական ծախսերը։ Երևանի հետ համագործակցության շրջանակներում 2017 թվականին մայրաքաղաք է այցելել գործընկեր քաղաքների շուրջ 26 պատվիրակություն։ Ընդ որում՝ Էրեբունի-Երևան-2799 տոնակատարության շրջանակներում Երևանը հյուրընկալել է 13 երկրի 23 քաղաքների պատվիրակությունների։
Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով ծախսերը ներառում են Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերի պահպանման ծախսերը, այդ թվում՝ մաքրման ծառայությունները (հավաքարարների աշխատավարձ), նյութերի ձեռք բերումը, ընթացիկ այլ աշխատանքները, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի գործառույթներով պայմանավորված օպերատիվ հաղորդակցման համար անհրաժեշտ ծառայությունները, որի գծով փաստացի կատարողականը կազմել է 94,117.5 հազար դրամ կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 94.4%-ով։
Մասնագիտական ծառայությունների գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 8,069.4 հազար դրամ՝ նախատեսված 10,227.9 հազար դրամի դիմաց կամ նախատեսված ցուցանիշը կատարվել է 78.9%-ով, ինչը 1,053.7 հազար դրամով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ մատուցված ծառայությունները ներառում են փաստաթղթերի արխիվացման, գազի, ավտոմատ հեռախոսակայանների սպասարկման, ինչպես նաև հնոցապահի ծառայությունները։
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով փաստացի կատարողականը կազմել է 257,883.7 հազար դրամ՝ նախատեսված 271,034.4 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 95.2%։ Այս հոդվածով նախատեսված գումարների շրջանակներում իրականացվել են քաղաքապետարանի (ներառյալ` վարչական շրջանների) հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պահպանման և նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի և շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ նորոգումն ու պահպանումը։
Գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածով փաստացի իրականացվել է 64,982.5 հազար դրամի ծախս՝ նախատեսված 72,898.2 հազար դրամի դիմաց կամ կատարվել է 89.1%-ով։ Նշված հոդվածի շրջանակներում ձեռք են բերվել զուտ գրասենյակային նյութեր (թուղթ, գրիչ, արագակար, մատիտ, թղթապանակ, ռեգիստր և այլն), իսկ նախատեսված ցուցանիշի նկատմամբ շեղումը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած տնտեսումներով։
Տրանսպորտային նյութերի գծով փաստացի կատարողականը կազմել է 178,797.7 հազար դրամ՝ նախատեսված 201,388.5 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 88.8%, ինչը ներառում է վարչական շրջաններին սպասարկող ավտոմեքենաների վառելիքի, քսանյութի և անվադողերի ձեռք բերման ծախսերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի որոշ ստորաբաժանումների գործառութային առանձնահատկություններով պայմանավորված անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործման համար տրված վառելիքի ծախսերը (հիմք՝ Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի N 48-Ա որոշում)։
Կենցաղային և հանրային սննդի նյութերի գծով փաստացի ծախսը կազմել է 16,927.0 հազար դրամ՝ նախատեսված 22,277.3 հազար դրամի դիմաց, ինչը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով։
Հատուկ նպատակային այլ նյութերի գծով փաստացի կատարողականը կազմել է 8,348.0 հազար դրամ՝ նախատեսված 8,850.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 94.3% և ներառում է տոնական և հիշատակի օրերի, ինչպես նաև այլ միջոցառումների համար նախատեսված ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռք բերումը։
Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հոդվածով փաստացի կատարողականը կազմել է 285,218.5 հազար դրամ, նախատեսված (ճշտված) 285,218.5 հազար դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 100.0%։ Այն իրենից ներկայացնում է «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործմանե ՓԲԸ-ի պահպանման ծախսերը։
Այլ նպաստներ բյուջեից հոդվածով փաստացի կատարողականը կազմել է 40,224.8 հազար դրամ՝ նախատեսված 43,100.0 հազար դրամի դիմաց, ինչի շրջանակներում Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Դրամական փոխհատուցում տրամադրելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի ապրիլի 5-ի N 629-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե N 25-Ա և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասինե N 20-Ա որոշումներով սահմանված կարգով կատարված ծախսերի դիմաց փոխհատուցում է վճարվել Երևան քաղաքի ավագանու անդամներին, ինչպես նաև մեկ անձի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվել է խեղման նպաստ։
Պարտադիր վճարների գծով փաստացի կատարողականը կազմել է 1,909.1 հազար դրամ՝ նախատեսված 3,127.3 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում նախատեսվել և իրականացվել է քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մեքենաների տեխնիկական զննման և տուրքերի վճարման ծախսերը։
Այլ ծախսերի հոդվածով նախատեսված 8,078.1 հազար դրամի դիմաց ծախս չի կատարվել։
Տրանսպորտային սարքավորումների հոդվածով ավտոմեքենայի ձեռք բերման համար նախատեսվել էր 35,000.0 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 34,920.0 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 99.8%։
Վարչական սարքավորումների գծով փաստացի ծախսը կազմել է 41,941.4 հազար դրամ՝ նախատեսված 49,442.6 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 84.8%, ինչը 32,357.7 հազար դրամով պակաս է 2016 թվականի նույն ցուցանիշից։ Այն ուղղվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում անհրաժեշտ գույքի ձեռք բերմանը, ինչպես նաև շահագործման համար ոչ պիտանի գույքի և տեխնիկայի (այդ թվում՝ համակարգչային) փոխարինմանը։
Այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածով նախատեսված 29,300.0 հազար դրամի դիմաց փաստացի ծախսը կազմել է 16,075.10, որն ուղղվել է Երևանի քաղաքապետարանում տեղադրված ֆանկոլների՝ նորերով փոխարինմանը, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումներում անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։
Ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածով փաստացի ծախսը կազմել է 253.0 հազար դրամ նախատեսված 300.0 հազար դրմաի դիմաց։
- Վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 4,30 հազար դրամ՝ նախատեսված 13,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 33.4%։ Նշված ծրագրի շրջանակներում իրականացվել են Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող վարչական շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։
- Երևան քաղաքին միջազգային վարկանիշ շնորհելու ծառայությունների դիմաց վճարման ծախսեր ծրագրով փաստացի ծախսը կազմել է 9,784.0 հազար դրամ նախատեսված 14,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում Ֆիտչ միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքին շնորհված B+ վարկանիշը դրական կանխատեսմամբ։
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 86,937.7 հազար դրամ՝ նախատեսված 92,931.3 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 93.6%։ Այս ծրագրով բոլոր ծախսերը իրականացվել են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 115-Ն որոշմամբ սահմանված կարգով։
- Նախագծային աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 60,919.3 հազար դրամ՝ նախատեսված 126,750 հազար դրամի դիմաց, ինչպես նաև 2016 թվականի փաստացի ցուցանիշից 16,872.2 հազար դրամով պակաս։ Նշված գումարի շրջանակներում ձեռք են բերվել ինչպես Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով, այնպես էլ Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված որոշ կապիտալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը։
- Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 5,800 հազար դրամ՝ նախատեսված 18,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 32.2%, ինչի շրջանակներում նախորդ տարիների կատարված աշխատանքների վերլուծության հիման վրա կատարվել են Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջներով պայմանավորված վերլուծական աշխատանքներ։
- Գոտիավորման և կառուցապատման նախագծերի մշակում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 20,000 հազար դրամ՝ նախատեսված 20,000.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 100.0%, որն ուղղվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մնացած հատվածների գոտիավորման և կառուցապատման նախագծերի մշակման աշխատանքներին։
- Քաղաքաշինական ծրագրերի մշակում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 9,800.0 հազար դրամ նախատեսված 10,000.0 հազար դրամի դիմաց, ինչն ուղղվել է Երևանի քաղաքաշինական կանոնադրության կառուցվածքի, չափորոշիչների հատկացման աշխատանքներին, ինչպես նաև Երևան քաղաքի զարգացման հետ առնչվող քաղաքաշինական ծրագրերի հիմնարար դրույթների ուսումնասիրությանը։
- Դիմումներ, հայցադիմումներ, դատարանի որոշումների և վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս սահմանված վճարներ և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումներ ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 96,602.3 հազար դրամ՝ նախատեսված 136,112.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 70.9%։ Ծրագրերի շրջանակներում իրականացվել են դատարան դիմելու պետական տուրքերի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գրանցման և գնահատման հետ կապված ծախսերը։
- Քաղաքացիական պաշտպանությանն աջակցություն և զորակոչի կազմակերպմանն աջակցություն ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 18,118.8 հազար դրամ՝ նախատեսված 33,50 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 54.1%, որոնց շրջանակներում վառելիքով, տրանսպորտային միջոցներով և գրասենյակային նյութերով աջակցություն է ցուցաբերվել Երևան քաղաքի տարածքային զինկոմիսարիատներին և քաղաքացիական պաշպանության կառույցներին։
- Այլընտրանքային աշխատանքային ծառայություն ծրագրով փաստացի ծախսը կազմել է 24,127.1 հազար դրամ՝ նախատեսված 23,490 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 102.7% և նախատեսված (ճշտված) 24,150.0 հազար դրամի դիմաց։ Փաստացի կատարողականի շեղումը պայմանավորված է հաշվետու տարվա ընթացքում զորակոչի արդյունքում Երևանի ենթակայության կազմակերպություններում նոր այլընտրանքային աշխատանքային ծառայողներ ներգրավելու հանգամանքով։
- Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 45,416.0 հազար դրամ՝ նախատեսված 73,581.5 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 61.7%։ Փաստացի կատարողական ցուցանիշի շեղումը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով։ Ծրագրի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում անցկացվել է ընդանուր 6 կմ երկարությամբ ոռոգման ցանց, կառուցվել են խորքային հորեր Րաֆֆու փողոցի հարակից տարածքում﹐ Արամի և Մաշտոցի պողոտայի հատման մասում﹐ ինչպես նաև իրականացվել են դրանք գոյություն ունեցող ջրագծերին միացնելու աշխատանքներ։
- Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով փաստացի կատարողականը կազմել է 3,546,318.1 հազար դրամ՝ նախատեսված 3,636,00 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 97.5%, ինչի շրջանակներում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում, մայթերում և բակային տարածքներում իրականացվել են շուրջ 750.0 հազար քառակուսի մետր մակերեսով ասֆալտ-բետոնյա ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Իրականացվել են նաև փողոցների ճաքալցման աշխատանքներ։
- Ասֆալտ–բետոնյա ծածկի հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 83,363.2 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 84,000.0 հազար դրամի դիմաց, ինչը պակաս է 2016 թվականի համապատասխան ցուցանիշից 79,999.8 հազար դրամով։ Նշված գումարի շրջանակներում իրականցվել են հողային պաստառով ճանապարհների շուրջ 5,948 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքի հիմնանորոգման աշխատանքներ։
- Եզրաքարերի վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 29,108.4 հազար դրամ՝ նախատեսված 46,250 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 62.9%, որից 15,296.7 հազար դրամը թվով 5 վարչական շրջաններում եզրաքարերի ընթացիկ նորոգման, իսկ 13,811.7 հազար դրամը Երևան քաղաքի փողոցների հին եզրաքարերի փոխարինման համար՝ ընդհանուր 3,390 գծմ երկարությամբ։
- Հենապատերի վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 75,744.9 հազար դրամ՝ նախատեսված 92,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 82.3%, որն ավելի է նախորդ տարվա փաստացի ցուցանիշից 24,041.4 հազար դրամով։ Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են մասնագիտական ուսումնասիրության արդյունքում առաջնահերթ և հրատապ հիմնանորոգման ենթակա հենապատերը։
- Հետիոտն անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 4,340.4 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 12,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում վերանորոգվել է Արաբկիր վարչական շրջանի Վ. Դավթյանի անվան զբոսայգու գետնանցումը։
- Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 89,967.6 հազար դրամ՝ նախատեսված 90,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում ֆինանսավորվել են Երևան քաղաքի թվով 4 կամուրջների, 3 էստակադաների, 2 հետիոտն վերգետնյա անցումների, 15 ուղեանցերի և ուղետարերի պահպանումը։
- Հրազդանի կիրճի բարեկարգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,979.8 հազար դրամ՝ նախատեսված 2,000.0 հազար դրամի դիմաց, ինչի շրջանակներում իրականացվել են թափվող քարերից տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
- Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 43,103.2 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 50,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 86.2%, որի շրջանակներում իրականացվել են շուրջ 5,250 քմ մայթերի սալիկապատման աշխատանքներ։
- Փողոցների պահպանում և շահագործում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 52,284.2 հազար դրամ՝ նախատեսված 60,000.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում իրականացվել են Երևան քաղաքի որոշ փողոցների մետաղական ցանկապատերի և միջնապատերի վերանորոգման և ներկման աշխատանքներ։
- Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություն ծրագրով փաստացի ծախսը կազմել 444,000.0 հազար դրամ, ինչը Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման համար «Փարկինգ Սիթի Սերվիսե ՓԲԸ-ի հետ ՝ ամսական 30.0 մլն դրամ հաստատուն գնով (ներառյալ ԱԱՀ) կամ տարեկան 360.0 մլն դրամով, և հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման համար «Լոկատորե ՓԲԸ-ի հետ` ամսական 7.0 մլն դրամ գումարով (ներառյալ ԱԱՀ), կամ տարեկան 84.0 մլն դրամով, երկու նոր պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման տարեկան ծախսերի հանրագումարն է։
- Թեքահարթակների կառուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 33,359.0 հազար դրամ՝ նախատեսված 47,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 70.9%, որի շրջանակներում Երևան քաղաքի փողոցների խաչմերուկների մայթերի մուտքերում կառուցվել են թվով 336 թեքահարթակներ, ինչպես նաև 24 հասցեներում տեղադրվել են մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ դեղին սալահատակներ` տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։
- Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 261,762.6 հազար դրամ՝ նախատեսված 274,80 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 95.3%, ինչի շրջանակներում ձեռք է բերվել և տեղադրվել տարբեր տիպի 1500 նստարաններ, 600 աղբաման, փողոցների՝ թվով 4 նորաոճ ուղենիշեր, թվով 31 ծառաբների չուգունե ծածկույթ, գովազդային անձնագրավորման նպատակով թվով 60 պատմամշակութային արժեք ունեցող շենքերի համար պատրաստվել և տեղադրվել են համապատասխան ցուցանակներ, ամբողջությամբ կամ մասնակի նորոգվել են համապատասխանաբար թվով 80 և 1600 նստարան ու թվով 160 և 1310 աղբաման։
- Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրացման միջոցառումներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,815,503.4 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 1,977,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 91.8%՝ Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի իրականացման նպատակով Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գտնվող օտարվող սեփականության (հողի) դիմաց փոխհատուցում տրամադրելու համար։
- Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրով (պատվիրակված լիազորություններ) փաստացի ծախսը կազմում է 1,201,888.9 հազար դրամ նախատեսված (ճշտված) 1,305,503.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 92.06%։
- Վերելակների հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 101,425.8 հազար դրամ՝ նախատեսված 103,523.3 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 97.7%, որի շրջանակներում թվով 9 վարչական շրջաններում իրականացվել են վերելակների հիմնանորոգման աշխատանքներ։
- Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,689,994.7 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, ինչն ամբողջությամբ ուղղվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ընթացիկ ծախսերի սուբսիդավորմանը։
- Վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 610,933.4 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա, ինչն ամբողջությամբ ուղղվել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ընթացիկ ծախսերի սուբսիդավորմանը։
- Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ, ինչպես նաև Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ դրամաշնորհային ծրագրերով (պատվիրակված լիազորություններ) փաստացի ծախսը կազմել է 410,118.32 հազ. դրամ։
- Զբոսաշրջության զարգացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 16,775.9 հազար դրամ՝ նախատեսված 25,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 67.1%։ Ծրագրի շրջանակներում մշակվել և տպագրվել է Երևանի միասնական զբոսաշրջային քարտեզ, իրականացվել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը կրթական կամավորական ծրագիրը, իսկ իրադարձային զբոսաշրջության զարգացման նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել և անցկացվել են արդեն ավանդական դարձած «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ» և «Երևանի գարեջրի» փառատոնները։
- Դրոշների տեղադրում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 43,433.9 հազար դրամ՝ նախատեսված 45,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 96.5%, որի շրջանակներում ձեռք են բերվել և փոխվել թվով 6,348 դրոշ Երևան քաղաքի փողոցներում, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում﹐մանկապարտեզներում, երաժշտական և արվեստի դպրոցներում﹐ այլ մշակութային կազմակերպություններում, սպորտ-դպրոցներում և շախմատի դպրոցներում, ինչպես նաև օտարերկյա նախագահների այցերի ընթացքում թվով 700 դրոշակների տեղադրմամբ իրականացվել են դրոշակազարդարման աշխատանքներ։
- Աջակցություն համայնքային կազմակերպություններին հուղարկավորությունների հետ կապված անվճար ծառայությունների մատուցման և գերեզմանատների պահպանման համար ծրագրով փաստացի ծախսը կազմել է 23,591.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, ինչը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի հ. 1910-Ն որոշման հ.1 հավելվածի 16-րդ կետը, ուղղվել է գերեզմանատների վրա անվճար տեղադրվող մետաղական ցուցանակների ձեռք բերմանն ու տեղադրմանը, ինչպես նաև Կոմիտասի անվան պանթեոնի պահպանությանը։
- Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 150,856.2 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, ինչն ամբողջությամբ ուղղվել է քաղաքապետարանի ծրագրային ապահովում և ցանցային ղեկավարում իրականացնող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»ՓԲԸ-ի սուբսիդավորմանը։
- Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին ծրագրով փաստացի ծախսը կազմել է 328,694.6 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 353,222.8 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 93.0%, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թվով 41 կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների (ՀՈԱԿ, ՊՈԱԿ, հասարակական կազմակերպություն և այլն)։
- Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր ծրագրով փաստացի մուտքերը համայնքի սեփականություն հանդիսացող գույքի, այդ թվում՝ հողի իրացումից մուտքերի մասով կազմել են 3,602,509 հազար դրամ։
- Տոնական ձևավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 40,470 հազար դրամ՝ նախատեսված 41,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.4%։ Ֆինանսական միջոցները հատկացվել են տոնական օրերին Երևան քաղաքը՝ ներառյալ բոլոր վարչական շրջանները պատշաճ ձևավորելու, այդ թվում՝ տոնական դեկորատիվ առարկաներ, լույսեր և այլ զարդարանքներ ձեռք բերելու համար։
- Հասցեավորման աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 100,00 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 100,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 100.0%, որն ամբողջությամբ ուղղվել է Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի «Անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին» N 224-Ն որոշման համաձայն հասցեավորման ծառայություններ ձեռք բերմանը։
- Ներդրումային ծրագրերի իրականացման ծրագրով փաստացի ծախսը կազմել է 110,000.0 հազար դրամ՝ նախատեսված 118,200.0 հազար դրամի դիմաց, որն էլ ամբողջությամբ ուղղվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի սուբսիդավորմանը։
- Պարտադիր վճարների գանձման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 295,985.2 հազար դրամ՝ նախատեսված 345,929 հազար դրամի դիմաց, որից 212,491.8 հազար դրամը վճարվել է թվով 12 վարչական շրջաններում օպերատորների միջոցով աղբահանության վճարների գանձման ծառայությունների համար և 83,493.4 հազար դրամը հատկացվել է համատիրություններին վարչական շրջաններում աղբահանության վճարների գանձման դիմաց։
- Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելիության ապահովում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 6,293.8 հազար դրամ` նախատեսված 7,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 89.9%, ինչի շրջանակներում 4,949.8 հազար դրամը ծախսվել է թվով 37 ավտոբուսներում ուղևորների՝ ներառյալ տեսողական խնդիրներ ունեցողների համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովման շրջանակում կանգառների ազդարարման ավտոմատ համակարգերի տեղադրմանը, իսկ 1,344.0 հազար դրամն ուղղվել է հաշմանդամներին ավտոկայանատեղիի արտոնության սահմանման գործընթացի իրականացմանը։
- Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 5,052,128.7 հազար դրամ՝ նախատեսված 5,128,670.3 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9%, որի շրջանակներում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում մատուցվել են սանմաքրման (այդ թվում՝ ձյան մաքրման) և աղբահանության ծառայություններ։
- Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 352,132.9 հազար դրամ` նախատեսվածի չափով կամ ընդհանուր կատարողականը կազմել է 100.0%։
- «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» (պատվիրակված լիազորություններ) ծրագրի փաստացի ծախսը կազմել է 13,275.4 հազար դրամ։
- Գետերի հուների մաքրում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 38,683.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով կամ ընդհանուր կատարողականը կազմել է 100.0%, որի շրջանակներում մաքրման աշխատանքներ են իրականացվել թվով 5 վարչական շրջաններում։
- Կանաչ տարածքների հիմնում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1,659,431.2 հազար դրամ, որից 1,578,261.2 հազար դրամը ուղղվել է Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքների պահպանման աշխատանքներին, 19,670.0 հազար դրամով գարնանային և աշնանային ծառատունկի համար ձեռք են բերվել թվով 16,3 հազար հատ դեկորատիվ ծառեր, 2 հազար թույա և 2,5 հազար դեկորատիվ թփեր։ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող տնկարանի պահպանման ծախսերի համար հատկացվել է 40,000.0 հազար։
- Ախտահանման և միջատազերծման ծառայություններ (դեռատիզացիա) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 39,144.2 հազար դրամ՝ նախատեսված 40,670 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 96.3%, որի շրջանակներում թվով 7 վարչական շրջանների տարբեր հատվածներում (աղբի կոնտեյներների հարակից տարածքներ, մանկապարտեզներ, առանձնակի դեպքերում՝ բազմաբնակրան շենքեր) իրականացվել են դեռատիզացիոն աշխատանքներ։
- Հասարակական զուգարանների պահպանում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,414.0 հազար դրամ՝ նախատեսված 2,420.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.8%, որի շրջանակներում Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում իրականացվել են հասարակական զուգարանների պահպանման և մաքրման աշխատանքներ։
- Սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 308,803.5 հազար դրամ՝ նախատեսված 311,50 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.1%, որից 24,303.0 հազար դրամը ուղղվել է 436 լ պարարտանյութ, 213.3 կգ թունաքիմիկատի ձեռք բերմանը և սիզամարգերի գեղարվեստական ձևավորմանը, 203,345.0 հազար դրամը ուղղվել է թվով 1,100,000 ծաղկասածիլների, 5,000 գնդաձև ակացիանների, 3,000 կգ խոտի սերմի, թվով 510,000 վարդակակաչի սոխուկների և 79,155.5 հազար դրամը՝ 10,526 խմ բուսահողի ձեռք բերմանը։
- Թափառող կենդանիների վնասազերծում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 114,622.1 հազար դրամ՝ նախատեսված 115,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.7%, որի շրջանակներում ստերիլիզացվել է 3,818 թափառող կենդանի (միավորի գինը էգերի համար 11,500 դրամ, արուներինը՝ 8,800 դրամ), քնեցվել է 250-ը (միավորի գինը 3,900 դրամ), և վնասազերծվել 10,201 կենդանի (միավորի գինը 7,200 դրամ)։
- Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 6,044.9 հազար դրամ՝ նախատեսված 20,00 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 30.2%, որի շրջանակներում 12 վարչական շրջաններում քանդվել են այն ինքնակամ կառույցները, որոնք հնարավոր չի եղել իրականացնել կառուցապատողների հաշվին։
- Չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 10,117.3 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 30,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 37%, որն ուղղվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 47 շենքի քանդման աշխատանքներին։
- Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրով (պատվիրակված լիազորություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 12,484.3 հազար դրամ։
- Արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,275,887.8 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա, ինչն ամբողջությամբ ուղղվել է «Երքաղլույս» ՓԲԸ-ի պահպանման ծախսերին (աշխատավարձ, էլեկտրաէներգիա և ընթացիկ նորոգման աշխատանքներ)։
- Շենքերի գեղարվեստական լուսավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 5,417.3 հազար դրամ՝ նախատեսված 9,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 60.2%, որն ամբողջությամբ ուղղվել է Շենգավիթ վարչական շրջանում Գ. Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում շենքերի նեոնային լուսավորության կառուցմանը, ինչպես նաև առկա նեոնային ցանցի վերականգնմանը և պահպանմանը։
- «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրե դրամաշնորհային ծրագրի» ( պատվիրակված լիազորություններ) ծրագրի փաստացի ծախսը կազմել է 73,555.9 հազար դրամ։
- Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 13,037.6 հազար դրամ՝ նախատեսված 15,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 86.9%, որն ուղղվել է վթարային շենքերի սեյսմիկ հետազոտման և ինքնակամ կառույցների օրինականացման ընթացքում շինությունների հետազոտման աշխատանքներին։
- Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում և բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 260,282.9 հազար դրամ՝ նախատեսված 371,165.8 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 70.1%, որի սահմաններում մայրաքաղաքի վարչական շրջաններում (բացառությամբ Նորք-Մարաշ վարչական շրջանի) մասնակի կամ ամբողջական վերանորոգվել են 1103 բազմաբնակարան շենքերի շուրջ 95,000 քմ հարթ տանիքներ, ինչպես նաև 1,223 շենքերի շուրջ 45,000 քմ թեք տանիքներ և հիմնանորոգվել են թվով 10 թեք տանիքներ 5 վարչական շրջաններում։
- Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և պահպանում ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 786,316.2 հազար դրամ՝ նախատեսված 1,157,479.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 67.9%, որից 41,071.8 հազար դրամով ձեռք են բերվել բակային տարածքների բարեկարգման և նորոգման համար նյութեր, 153,187.9 հազար դրամի շրջանակներում համատիրությունների միջոցով իրականացվել են բակային տարածքների պահպանման ընթացիկ աշխատանքներ, ինչպես նաև 576,885 հազար դրամը ուղղվել է բակերի կառուցմանը և հիմնանորոգմանը, կառուցվել են 6 մինի ֆուտբոլի դաշտեր, իսկ 15,168.1 հազար դրամով բակային տարածքներում տեղադրվել են նստարաններ և զրուցարաններ։ Ընդհանուր նորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի 256 բակերում։
- Բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 451,691.7 հազար դրամ՝ նախատեսված 605,250.7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 74.6%, որից 448,195.7 հազար դրամով վերանորոգվել կամ մասնակի նորոգվել է 694 բազմաբնակարան շենքերի թվով 1,141 շքամուտքեր, որոնց աշխատանքների կազմակերպման արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառվել են տարբեր մոտեցումներ՝ աշխատանքների իրականացման ուղղակի պատվերի կամ անհրաժեշտ նյութերով համատիրություններին ապահովելու եղանակով, իսկ 3,495.9 հազար դրամով իրականացվել են Ֆուչիկի փողոցի 23 երրորդ աստիճանի վթարային շենքի ամրացման և վերանորոգման աշխատանքները։
- Ջրային կառույցների շահագործում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 363,955.4 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որն ուղղվել է թվով 30 ջրային կառույցների պահպանմանը։
- Կաթսայատների պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 26,033.1 հազար դրամ՝ նախատեսվածի չափով՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի չափով, որն ամբողջությամբ ուղղվել է Երևանի սեփականություն հանդիսացող կաթսայատների պահպանմանը։
- Կամարանցումների և այլ շինությունների վերանորոգում և գունազարդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 26,035.1 հազար դրամ՝ նախատեսված 35,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 74.4%, որի շրջանակներում վերանորոգվել է թվով 54 և գունազարդվել է թվով 56 կամարանցում, վերանորոգվել և հատուկ նյութերով երեսպատվել են թվով 907մետաղյա հենասյուն, ինչպես նաև իրականացվել է Իսակովի պողոտա 40 շենք հասցեում գտնվող շենքի ֆասադի գունազարդումը։
- Վթարային պատշգամբների նորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 29,878.7 հազար դրամ՝ նախատեսված 53,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 56.4%, որի սահմաններում հիմնանորոգվել են 69 շենքի թվով 166 վթարային պատշգամբ։
- Կոյուղագծերի կառուցում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 3,241.6 հազար դրամ՝ նախատեսված 4,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 81.0%, որի շրջանակներում ամբողջովին ավարտվել են Արաբկիր վարչական շրջանի թվով 4 հասցեներում կոյուղատար ցանցի արդիականացման աշխատանքները։
- Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 87,602.8 հազար դրամ՝ նախատեսված(ճշտված) 99,00 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 88.5%։ Փաստացի ցուցանիշի նկատմամբ շեղումը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով։ Ծրագրի սահմաններում ձեռք է բերվել և տրամադրվել Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններին 26 բժշկական սարքավորում և 54 բժշկական գույք։
- Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 111,036.7 հազար դրամ՝ նախատեսված 194,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 57.2%, որի շրջանակում թվով 7 պոլիկլինիկաներում իրականացվել են պատուհանների փոխարինման աշխատանքներ։
- Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 11,587.1 հազար դրամ՝ նախատեսված 12,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 96.6%, որի սահմաններում թվով 240 սոցիալապես անապահով երևանցիներ անվճար անցել են դժվարամատչելի բուժհետազոտություն։
- Աջակցություն առողջապահական կազմակերպություններին ծրագրով փաստացի ծախսը կազմել է 38,766.8 հազար դրամ՝ նախատեսված 40,000.0 հազար դրամի դիմաց, որն ուղղվել է Երևանի ենթակայության հիմնանորոգված առողջապահական կազմակերպությունների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։
- Սպորտային միջոցառումների կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 106,763.8 հազար դրամ՝ նախատեսված 109,7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 97.4%, որի շրջանակներում Երևան քաղաքում 2017 թվականին իրականացվել են մի շարք սպորտային միջոցառումներ։
- Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 335,057.1 հազար դրամ՝ նախատեսված(ճշտված) 368,300 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 90.1%, որից 40,000.0 հազար դրամը ուղղվել է Սիրահարների զբոսայգու պահպանմանը, 200,000.0 հազար դրամը ուղղվել է Ստեփանակերտի այգու կառուցմանը։ Ծրագրի շրջանակներում 95,057.1 հազար դրամն ուղղվել է Կենտրոն վարչական շրջանում Կարապի լճի հարակից տարածքի բարեկարգմանը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանում Գալշոյան 12 շենքի և Գյուլիքեխյան 29 շենքի հարակից տարածքներում հանգստի գոտիների կառուցմանը։
- Հեծանվահրապարակի շահագործում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 61,894.0 հազար դրամ՝ նախատեսված 62,000.0 հազար դրամի դիմաց։
- Գրադարանային ծառայություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 454,671.5 հազար դրամ՝ նախատեսված 454,671.8 հազար դրամի դիմաց, որն ուղղվել է Երևանի համայնքային 19 գրադարանային կազմակերպությունների սուբսիդավորմանը։
- Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 252,154.2 հազար դրամ՝ նախատեսված 252,753.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9% և հատկացվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա՝ թվով 4 թանգարանների պահպանման համար 243,302.4 հազար դրամ, իսկ 8,851.8 հազար դրամը հատկացվել է Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեից «Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ-ի պահպանման համար։
- Համայնքային մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 109,959.1 հազար դրամ՝ նախատեսված 110,915.8 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.1%՝ թվով 5 մշակույթի կենտրոնների պահպանման համար։
- Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 712,0 հազար դրամ՝ նախատեսված 730,805.7 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 97.5%, ինչը ներառում է Երևանի քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների՝ առանձին–առանձին կազմակերպված մշակութային միջոցառումները, որոնցից հիմնականներն են Ամանորի միջոցառումները, Էրեբունի–Երևան տոնակատարությունը, մարտի 8–ի և ապրիլի 7-ի միջոցառումները, Անկախության օրվան նվիրված միջոցառումները, «Գարուն-Երևան» և «Երևանյան ամառ» միջոցառումները, թատրոնի միջազգային օրվան և ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումները, Արամ Խաչատրյանի երաժշտական փառատոնը և այլն։ Երևան քաղաքում 2017 թվականին իրականացվել շուրջ 125 մշակութային և մարզական միջոցառումներ։
- Կենդանաբանական այգու ցուցադրություններ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 252,007.7 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա՝ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար։
- Կենդանաբանական այգու հիմնանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 831,768.8 հազար դրամ՝ նախատեսված(ճշտված) 833,015.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9%, որի շրջանակներում աշխատանքներ են տարվել առյուծների, արջերի և գայլերի ազատավանդակների, ինչպես նաև նոր կարանտինի կառուցման ուղղությամբ։
- Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 112,151.3 հազար դրամ՝ նախատեսվածի չափով՝ որն ուղղվել է թվով 5 կազմակերպությունների պահպանմանը։
- Թատերական ներկայացումներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 363,250.1 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա՝ թվով 3 թատրոնների պահպանման համար։
- Հուշարձանների վերանորոգում և պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 8,800.0 հազար դրամ՝ նախատեսված 14,000.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 63.0%, որի շրջանակներում իրականացվել են Երևան քաղաքի հուշարձանների լվացման և այն հուշարձանների նորոգման և պահպանման աշխատանքները, որոնք ընդգրկված չեն պետական պահպանության ենթակա հուշարձանների ցանկում։
- Քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 47,440.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որի շրջանակներում գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրվել են հեռուստաընկերություններ, որոնք հաշվետու տարվա ընթացքում լուսաբանել են Երևանի քաղաքապետարանի աշխատանքները։
- Անդամակցության վճարներ ծրագրով փաստացի ծախսը կազմել է 30,038.8 հազար դրամ՝ նախատեսված 31,325.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 96.0%, որն իր մեջ ներառում է Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիային, Եվրոպական քաղաքների ասոցիացիային (EUROCITIES), Միջազգային քաղաքային համայնքների լուսավորում ասոցիացիային (LUCI), Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպությանը, Մայրաքաղաքների և խոշոր քաղաքների միջազգային ասամբլեային, Տեղական իշխանությունները հանուն կայունության ասոցիացիային, «Եվրոպայի սպորտի մայրաքաղաք 2019» տիտղոսի համար թեկնածությանը, Հայաստանի ավագանիների ասոցիացիային և Հայաստանի համայնքների միությանը հատկացվող գումարները։
- Նախադպրոցական ուսուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 7,573,812.4 հազար դրամ՝ նախատեսված 7,714,614.8 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 98,2%, որի շրջանակներում փաստացի հաճախող երեխաթվի սկզբունքով ֆինանսավորվել է 160 մանկապարտեզ։ 1 երեխային ամսական ուսուցման (պահպանման) ծախսերի միջին ինքնարժեքը հաշվարկվել է 5 հազար դրամի չափով, ինչպես նաև յուրաքանչյուր մանկապարտեզի պահպանման ծախսերի համար ամսական հատկացվել է 650,0 հազար դրամ։
- Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 205,419.7 հազար դրամ, որի շրջանակներում ձեռք է բերվել և Երևան քաղաքի մանկապարտեզներին բաշխվել է 12,340 նոր գույք:
- Նախադպրոցական կրթություն (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 8,7 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որի շրջանակներում՝ որպես պատվիրակված լիազորություն, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ֆինանսավորվել է «Երևանի հ.175 դպրոց» ՊՈԱԿ-ը։
- Հանրակրթական ուսուցում, հատուկ կրթություն, ներառական կրթություն և երեկոյան ուսուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 16,167,958.7 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որի շրջանակներում՝ որպես պատվիրակված լիազորություն, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով ֆինանսավորվել են Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող թվով 155 դպրոցները։
- Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով փաստացի ծախսը կազմել է 2,672,815.7 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 2,682,506.6 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.7%, որից՝ որպես ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից հատկացված սուբվենցիա 56,912.6 հազար դրամով ֆինանսավորվել են Երևանի թվով 2 սպորտ-դպրոցներ, իսկ 2,615,903.1 հազար դրամը ուղղվել է թվով 74 երաժշտական, արվեստի դպրոցների, մարզադպրոցների, շախմատի դպրոցների և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների ֆինանսավորմանը։
- Արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 510,136.6 հազար դրամ՝ նախատեսված(ճշտված) 565,061.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 90.3%, որից 291,713.6 հազար դրամն ուղղվել է ՄԱԿ-ի հետ համատեղ ծրագրի իրականացմանը՝ Էրեբունի վարչական շրջանի հ. 3 մանկապատանեկան կենտրոնում էներգաարդյունավետություն ապահովող համակարգերի տեղդրմանը, և 218,422.9 հազար դրամն ուղղվել է Երևանի Նորք–Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հարակից տարածքի, Շենգավիթ վարչական շրջանում 1 ստեղծագործական և Աջափնյակ վարչական շրջանում 1 երաժշտական դպրոցների հիմնանորոգմանն ու վերանորոգմանը:
- «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր ՊՈԱԿ–ում արտադպրոցական դաստիարակության կազմակերպում ծրագրով (պատվիրակված լիազորություններ) փաստացի ծախսը կազմել է 7,980.2 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից որպես պատվիրակված լիազորություն՝ հաշվի առնելով կրթահամալիրի առաձնահատկությունները։
- Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 162,709.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով և հատկացվել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից որպես սուբվենցիա, որն ուղղվել է Երևան քաղաքի թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների դասարաններում սովորող թվով 610 աշակերտների ուսման վարձավճարների փոխհատուցմանը։
- Արտադպրոցական կազմակերպությունների համար անհրաժեշտ գույքի ձեռք բերում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 92,815.9 հազար դրամ՝ նախատեսված 90,00 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 103.1%, որի շրջանակներում երաժշտական դպրոցներին տրամադրվել է թվով 174 երաժշտական գործիք, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային օջախների և մարզադպրոցների համար ձեռք է բերվել համակարգչային սարքավորումներ և մարզագույք։
- Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 646,064.2 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 756,3 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 85.4%, որի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել թվով 4 և նորոգման աշխատանքներ են կատարվել թվով 23 մանկապարտեզներում։
- Դպրոցական օլիմպիադաների և այլ միջոցառումների կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել 16,667.0 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, որի շրջանակներում իրականացվել է նաև 26-րդ մարզական խաղերի կազմակերպում, մանկավարժների խրախուսում, «Ազգային Ժողովի գավաթի» կազմակերպում, առարկայական օլիմպիադաներ, շախմատի օլիմպիադա, հոբելյանական և այլ միջոցառումներ։
- Սոցիալապես անապահով աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 3 հազար դրամ՝ նախատեսվածի չափով, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։ Դպրոցներում սովորող սոցիալապես անապահով 4,866 աշակերտ ապահովվել է անվճար դասագրքերով։
- Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 24,943.8 հազար դրամ` որպես պետության կողմից պատվիրակված լիազորություն։
- Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել 5,904.3 հազար դրամ՝ նախատեսված 6,507.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 90,7%, որը հիմնականում ներառում է թվով 1,215 երեխաների՝ ամառային ճամբարներ տեղափոխման և ճանապարհի սննդի ապահովման ծախսերը։
- Հարազատ չունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների համար հուղարկավորության կազմակերպում ծրագրով փաստացի ծախսը կազմել 24,286.5 հազար դրամ՝ նախատեսված 29,973.5 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 81.0%։
- Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն, սոցիալապես անապահով անձանց աջակցություն ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 598,466.3 հազար դրամ՝ նախատեսված(ճշտված) 651,532.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 91.8%, որի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 2017 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարան դիմած սոցիալական խոցելի խմբերին դասվող անձանց, ինչպես նաև կազմակերվել են բարեգործական ճաշարաններ, մատուցվել են բաղնիքի ծառայություններ, տոնական և հիշատակի օրերին աջակցություն է ցուցաբերվել բնակչության համապատասխան խմբերին և այլն։
- Հասարակական կազմակերպություներին աջակցություն ծրագրով փաստացի ծախսը կազմել 35,044.0 հազար դրամ՝ նախատեսված(ճշտված) 43,70 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 80.2%, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվել թվով 21 հասարակական կազմակերպություների։
- Սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի ծախսը կազմել է 360,843.2 հազար դրամ՝ նախատեսված 365,216.9 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 98.8%։ Բոլոր ծախսերը իրականացվել են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 98-Ն որոշմամբ սահմանված կարգով։
- Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում (պատվիրակված լիազորություններ) ծրագրով փաստացի կատարողականը կազմել է 632,628.9 հազար դրամ՝ նախատեսված 692,496.0 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 91.4%, որի սահմաններում կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի թվով 9,618 աշխատողներ ապահովվել են սոցիալական փաթեթով։
- Առողջության ապահովագրություն ծրագրով փաստացի ծախսը կազմել 136,598.4 հազար դրամ՝ նախատեսված 160,784.0 հազար դրամի դիմաց, որի շրջանակներում առողջապահական ապահովագրություն են ստացել թվով 2,976 մարդ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները, «Երևանտրանս» ՓԲԸ վարորդները, «ԳՇՊՇ» ՓԲԸ սպասարկող անձնակազմը, ինչպես նաև Երևանի ենթակայության գրադարանների, թատրոնների և թանգարանների աշխատակիցները։
Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացվել է 8,905,375.2 հազար դրամ Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրերին (պատվիրակված լիազորություններ)՝ Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ. 637-Ն որոշմամբ։
Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեն կատարվել է 1,488,882.8 հազար դրամ հավելուրդով նախատեսված (ճշտված) 910,210.3 հազար դրամ պակասուրդի դիմաց։
-
Обсуждалось
07.02.2018 - 23.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Мэрия Еревана
Общественное обсуждение
23.02.2018 16:00
23.02.2018 16.00
Просмотры 10315
Принт