«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
3 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի (մինչ 06.07.2022թ. N ՀՕ-324-Ն օրենքով կատարված խմբագրությունը) 15-րդ հոդվածի համաձայն` սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` ՍԱՏՄ) սահմանային անցումային կետում զննում էր ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում՝ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը․ ըստ էության, նշված ծառայության համար նույն հոդվածով սահմանված կարգով և չափերով գանձում էր վճար (այսուհետ` ՍԱՏՄ վճար):
Միաժամանակ, մաքսային մարմինները ներմուծվող նույն ապրանքների զննման և հաշվառման համար գանձում էին (են) պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված կարգով:
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում 06.07.2022թ. N ՀՕ-324-Ն օրենքով կատարված փոփոխության համաձայն՝ 01.03.2023թ.-ից ՍԱՏՄ-ի փոխարեն մաքսային մարմինն է պետական սահմանի անցման կետում զննում ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը։
Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար գանձման ենթակա գումարը (այսուհետ` ՍԱՏՄ վճար) տնտեսավարող սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը փոխանցում կամ վճարում է պետական բյուջե՝ նախքան ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման գործողությունների ավարտը: Ընդ որում, այս ծառայության վճարի գանձումը կատարվում է մաքսային մարմնի կողմից 01.03.2023թ.-ից:
Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված է պետական տուրք, ինչպես ապրանքների ձևակերպման, այնպես էլ` ապրանքների զննման և հաշվառման համար: Այս վճարի գանձումը նույնպես կատարվում է մաքսային մարմնի կողմից:
Այստեղ հատկանշական է այն, որ ապրանքների զննման և հաշվառման համար, ըստ էության, մաքսային մարմինը կատարում է նույն գործողությունները, ինչը սահմանված է նաև «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով, այսինքն` ստացվում է փաստացի ներկայումս մաքսային մարմինների կողմից գանձվող ՍԱՏՄ վճարի և տվյալ պետական տուրքի տեսակի գանձման օբյեկտը նույնն է, և ստացվում է, որ նույն գործողության համար գանձվում է և' պետական տուրք, և' ՍԱՏՄ վճար, ինչը մի կողմից լրացուցիչ և կրկնակի բեռ է հանդիսանում տնտեսվարողի համար, մյուս կողմից` բարդացնում է մաքսային վարչարարության գործընթացը:
Բացի այդ, Օրենքի գործող կարգավորումներով սահմանված չէ ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների մասով վերադարձման իրավակարգավորումներ: Նշվածի համատեքստում, մաքսային մարմինները առաջարկում են տնտեսվարողներին, որպեսզի համապատասխան գանձապետական հաշվեհամարին մուտքագրեն այնչափ ՍԱՏՄ վճար, որը ենթակա է վճարման տվյալ ներմուծման համար՝ առանց գերավճարների, որպեսզի չառաջանան գերավճարներ կամ ավել վճարված գումարների ետ վերադարձման կամ հաշվանցման խնդիրներ, սակայն, այնուամենայնիվ, գործնականում տնտեսվարողները վճարում են ավել գումարներ:
Ընդ որում, հատկանշական է, որ գանձվող ՍԱՏՄ վճարի չափը կազմում է միջին ամսական շուրջ 25-30 մլն. դրամ, և հետևաբար, տվյալ վճարի առհասարակ հանելը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազման:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված
ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել ավել վճարված կամ ավել գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն։
Նախագծի ընդունման արդյունքում՝ գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
-
Обсуждалось
13.05.2024 - 29.05.2024
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1143
Принт