Добавить в избранное

«ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

««Բույսերի սորտերի պահպանության մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1․  Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     2024 թվականի մարտի 2-ից Հայաստանի Հնարապետությունը հանդիսանում է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության (այսուհետ՝ ՈՒՊՈՎ) 79-րդ անդամը։ ՈՒՊՈՎ անդամակցության պահանջներից մեկն էր հանդիսանում, «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցումը Բույսերի սորտերի պահպանության միջազգային կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա) և 2023 թվականին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՈՒՊՈՎ քարտուղարության աջակցությամբ։

 Սակայն 2023 թվականի դեկտեմբեր ամսին Օրենքի նոր տարբերակը կրկնակի անգամ քննարկելիս ՈՒՊՈՎ քարտուղարության կողմից ներկայացվեց առաջարկ, որ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետում «1-4-րդ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-3-րդ բառերով»։ Վերոնշյալ կետերով սահմանվում են այն գործողությունները, որոնց վրա չի տարածվում բուծողի իրավունքը՝ 1․ այլ սորտերի ստեղծման նպատակով կատարված գործողությունների վրա, ինչպես նաև արտադրություն կամ վերարտադրություն (կրկնապատկում). 2․ բազմացման նպատակով օգտագործման համար կարգաբերում. 3․ վաճառքի առաջարկ. 4․ վաճառք կամ այլ ճանապարհով շուկայահանում։ Հաշվի առնելով, որ Կոնվենցիայում բուծողի իրավունքի չտարածվող գործողությունների ցանկում վաճառք կամ այլ ճանապարհով շուկայահանումը ներառված չէ, ուստի անհրաժեշտ է Օրենքում ևս բացառել վերոնշյալ պահանջը, չնայած ՈՒՊՈՎ քարտուղարության կողմից նշվեց, որ ըստ էության բովանդակային որևէ նշանակություն չունի։

 

2․  Կարգավորումների ենթակա ոլորտը

Սույն Նախագծով կսահմանվի, որ բուծողի իրավունքները չեն տարածվում այլ սորտերի ստեղծման նպատակով կատարված գործողությունների վրա, ինչպես նաև՝ արտադրություն կամ վերարտադրություն (կրկնապատկում), բազմացման նպատակով օգտագործման համար կարգաբերում, վաճառքի առաջարկ գործողությունների վրա։

 

3․ Խնդրի սահմանումը

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ բուծողի իրավունքները չեն տարածվում նաև այլ սորտերի ստեղծման նպատակով կատարված գործողությունների վրա՝ արտադրություն կամ վերարտադրություն (կրկնապատկում), բազմացման նպատակով օգտագործման համար կարգաբերում, վաճառքի առաջարկ, վաճառք կամ այլ ճանապարհով շուկայահանում։

 

4․ Կարգավորումների նպատակը

Կոնվենցիայով սահմանված հստակ պահանջներին համապատասխանեցում։

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՈՒՊՈՎ քարտուղարություն

 

6․ Ակնկալվող արդյունքը

Սույն Նախագծով իրականացվող փոփոխությամբ Բույսերի սորտերի պահպանության օրենքը լիարժեք կհամապատասխանի կոնվենցիային։

 

7․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում:

 

8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Обсуждалось

    13.05.2024 - 31.05.2024

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1472

Принт