Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                             

                                                                          ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

--- --------- 2024 թվականի №---Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  • Կարգի 1-ին կետում «կասեցման» բառից հետո լրացնել «, կասեցման վերացման» բառերը.
  • Կարգի 15.2-րդ կետից հանել «ուսումնասիրության չընդունվելուց կամ» բառերը․
  • Կարգի 19-րդ կետում «կարգի պահանջներին» բառերից հետո լրացնել «, և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք» բառերը․
  • Ուժը կորցրած ճանաչել Կարգի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը.
  • Կարգի 24-րդ կետում «Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն քննարկելու» բառերը փոխարինել «Հանձնաժողովն սկսում է հայտի քննարկման» բառերով․
  • Կարգի 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնային կարգավորման ենթակա լիցենզավորված գործունեություն իրականացնելու դեպքում Հանձնաժողով ներկայացված կայանից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության չի ընդունվել, մերժվել է, ենթակա է մերժման կամ տվյալ հայտը չի ներկայացվել։».

  • Կարգի 33.1-ին կետի 1-ին ենթակետում «արևային կայանի» բառերից հետո լրացնել «, մինչև 30 ՄՎտ տեղակայվող հզորությամբ՝ Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարված կամ բացառապես սեփական կարիքների արտադրության նպատակով կառուցվող արևային էլեկտրակայանի,» բառերը, իսկ «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառերով.
  • Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով.

«32.1. Կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայի գործողության ժամկետ է հանդիսանում կառուցման և արտադրության ժամանակահատվածների գումարը, իսկ բացառապես սեփական կարիքների համար և փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածը.»։

  • Կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-ին կետերից հանել «Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն» բառերը.
  • Կարգի 38-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ստացման հայտ ներկայացնելու դեպքերի» բառերով.
  • Ուժը կորցրած ճանաչել Կարգի 43-րդ կետի 5-րդ ենթակետը.
  • Կարգի 43.1-րդ կետը լրացնել հետևալ բովանդակության նոր նախադասությամբ՝ «Եթե օրենսդրությամբ առկա չէ կայանի նախագծային աշխատանքներ իրականացնելու պահանջ՝ ապա Հանձնաժողով է ներկայացվում իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ․»։
  • Կարգի 75.1-ին կետից հանել «(ուսումնասիրության չընդունումը)» բառերը․
  • Կարգի 76-րդ և 80-րդ կետերում «ժամանակահատվածի)» բառերից առաջ լրացնել «կառուցման, վերակառուցման» բառերը․
  • Կարգի 83.1-ին կետում «դիմում է Հանձնաժողով՝» բառերից հետո լրացնել «ներկայացնելով հաղորդման կամ բաշխման ցանցին միացման համապատասխան տեխնիկական պայմաններ,» բառերը․
  • Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 89.1-ին կետով.

«89․1․ Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը Հանձնաժողովի կողմից սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, եթե այդ ժամկետում Հանձնաժողովը այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:»․

  • Կարգի №1 հավելվածի 7-րդ կետում «(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները)» բառերը փոխարինել «(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում միայն կառուցման կամ միայն արտադրության ժամանակահատվածները)» բառերով.
  • Կարգի №2 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործ-ման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիա ստանալու հայտով հայցվող ժամկետից ոչ պակաս:» նախադասությունները․
  • Կարգի №2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ ենթակետերով.

«10) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից,

11) Հանձնաժողովի կողմից սահմանված օրինակելի ձևին համապատասխան Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) հետ որպես սպառող կնքված պայմանագիրը (պայմանագրերը)՝ բացառապես սեփական կարիքների նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի դեպքում։ Ընդ որում՝ կառուցվող կայանի հզորությունը չպետք է մեծ լինի ներկայացված պայմանագրով (պայմանագրերով) սահմանված առավելագույն թույլատրելի հզորությունից։»․

  • Կարգի №2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում՝ համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից:».

  • Կարգի №4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ                                                          

         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

  

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի ———— —— -ի № -Ն որոշման

 

Հավելված №4

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

  1. Գործարար ծրագիրը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

 

1) Կառուցման նպատակը, կառուցվող օբյեկտի անունը, ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները, շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը․

2) Շուկայի ուսումնասիրություն, արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները․

3) Տեղեկություններ տեղադրվող հիմնական սարքավորումների վերաբերյալ (մակնիշ, հզորություն և այլն), այդ սարքավորումների արտադրողների և դրանց արժեքների մասին, տեխնիկական և տնտեսական հիմնավորում

4) Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը․

5) Կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը․

6) Կառուցման ժամանակացույցը՝ ըստ փուլերի (ներառյալ՝ կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները)․

              7) Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով․

8) Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները․

9) Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը․

10)Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշների (շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ և այլն) հաշվարկ։

  • Обсуждалось

    08.05.2024 - 23.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1478

Принт