ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԱՐԳԻ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
6 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԱՐԳԻ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից (այսուհետ՝ նախարարություն) պետական մարմիններ դիվանագետի և պետական մարմիններից նախարարություն ծառայողների գործուղումների (այսուհետ` գործուղումներ) կարգերը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում):
Որոշման ընդունումից ի վեր «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), այդ թվում՝ գործուղումներին վերաբերելի 32-րդ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է որոշման ընդունման և գործող օրենքի հոդվածների անհամապատախանություն: Որոշման նախաբանում հղում է տրված նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին, որն այլևս կիրառելի չէ որոշման համար, քանի որ 2018 թվականի հուլիսի 1-ին այն ուժը կորցրած է ճանաչվել:
Օրենքի ներկայիս կարգավորումներով՝ որոշման ընդունման ուղղակի լիազորող նորմն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասն է, համաձայն որի՝ գործուղման կարգը, պայմանները և դիվանագիտական ծառայության և այլ պետական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Կառավարությունը:
Գործող որոշման 3-րդ հավելվածով հաստատված դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը նույնպես ենթարկվել է մի շարք փոփոխությունների, քանի որ 2018 թվականին ընդունված և ներկայումս գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքով ներդրվել է քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման նոր համակարգ:
Նախագծի առանձին հավելվածով դիվանագիտական ծառայության և այլ ծառայությունների հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանելու փոխարեն սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից այլ պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգ գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և այլ պետական ծառայության հավասարազոր պաշտոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ 911-Ն որոշմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման դրույթներն արդիականացնելու, ինչպես նաև ներկայիս, այդ թվում՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներին համապատասխանեցնելու ծավալուն փոփոխությունները հաշվի առնելով, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշումը և գործուղումների հետ կապված հարաբերությունները կարգավորել նոր իրավական ակտով:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
-
Обсуждалось
08.05.2024 - 23.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Международные отношения
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 1525
Принт