«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
5 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2024 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 904-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում «ԿԱՐԳԸ» բառը փոխարինել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» բառերով,
2) որոշման նախաբանում «345-րդ հոդվածի 14-րդ մասը» բառերը փոխարինել «339.1-ին հոդվածի 4-րդ մասը» բառերով,
3) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N1 հավելվածի» բառերով,
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.
«1.2. Հաստատել հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները՝ համաձայն N2 հավելվածի:»,
5) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N1» բառերով,
6) որոշման հավելվածի 1-ին կետում՝
ա. հանել «, հարկման բազաների և հարկային պարտավորությունների» և «, ինչպես նաև արժութային գործարքների իրականացման» բառերը,
բ. «պահպանման ուսումնասիրության» բառերը փոխարինել «ճշտության ստուգման» բառերով,
7) որոշման հավելվածի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
8) որոշումը լրացնել N2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
____________ ____-ի N _____-Ն որոշման
«Հավելված N2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 27-ի N 904-Ն որոշման
ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Սույն կարգով կարգավորվում են հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման հետ կապված հարաբերությունները:
- Հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սույն հավելվածի 5-րդ կետում նշված ժամկետները, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող կամ դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ:
- Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող կամ դրամական հաշվարկ կատարող աշխատողն ընդունում է ապրանքները, վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու (այդ թվում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրելու) հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից և`
1) եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը.
2) եթե հսկիչ գնման ժամանակ սահմանված կարգով դուրս է գրվել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնից տարբերվող այլ հաշվարկային փաստաթուղթ, ապա ապրանքի վերադարձը կատարվում է հաշվարկային փաստաթղթի հիման վրա, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը, ապրանքի հետ ընդունման ակտում նշվում է հաշվարկային փաստաթղթի սերիան, համարը և վերադարձման ենթակա գումարը, և հարկ վճարողը սահմանված կարգով չեղարկում է հաշվարկային փաստաթուղթը.
3) եթե վերադարձվում է վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է վերադարձված ապրանքներին համարժեք գումարի վերադարձ, հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով տպվում են վերադարձվող գումարը կամ ապրանքները (կախված կտրոնի տեսակից) պարունակող կտրոնը և խմբագրված վերադարձվող կտրոնը՝ համապատասխան գումարային կամ ապրանքային մնացորդով, որը պետք է պարունակի «Խմբագրված կտրոն» գրառումը, կամ հարկ վճարողը սահմանված կարգով դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:
- Վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) կամ դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Ապրանքների հետ ընդունման ակտի վերաբերյալ առարկությունները ներկայացվում են գրավոր՝ ակտը ստանալու պահին, իսկ ակտի օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձը (անձինք) այդ մասին համապատասխան նշում է կատարում ակտում:
- Հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում.
1) դեղերի, անասնաբուժական դեղամիջոցների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան` հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լցակերերի, բույսերի և բուսական արտադրանքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին.
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված՝ պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից.
3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների, ինչպես նաև սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը:»։
-
Обсуждалось
07.05.2024 - 22.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1306
Принт