Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԱՌ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության տարածքում սակավաջրության կանխարգելման ու հետևանքների
մեղմացման երկարաժամկետ միջոցառումների և հաջորդ տարիներին Սևանա լճից լրացուցիչ ջրառ
չիրականացնելու ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

1. Անհրաժեշտությունը` Հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը ընդունվել է
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի
ջրավազանային կառավարման տարածքներում 2023 թվականի սակավաջրության ազդեցությունը մեղմելու
համար հրատապ աշխատանքները հաստատելու մասին» N 1072-Ն որոշումը, որի 4-րդ կետով
սահմանվել է, որ ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում անհրաժեշտ
է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել ՀՀ տարածքում սակավաջրության կանխարգելման ու
հետևանքների մեղմացման երկարաժամկետ միջոցառումների ծրագիր։
Մինչ այդ, Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 10.05.2023թ.
կայացած նիստի որոշմամբ (Արձանագրություն ԿԱ/135-2023, 5-րդ կետ) առաջարկվել է ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հաջորդ տարիներին Սևանա լճից լրացուցիչ
ջրառ չիրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների ու
Ջրային կոմիտեի հետ համատեղ մշակել համապատասխան միջոցառումների ծրագիր և ներկայացնել
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Վերոգրյալով պայմանավորված է սույն
որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը։
Նշված հանձնարարականների հիման վրա մշակված՝ սակավաջրության կանխարգելմանը ուղղված
երկարաժամկետ միջոցառումների և Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելուն ուղղված
միջոցառումները նույնանման են թե՛ բովանդակային, թե՛ նպատակային առումով և նպատակ ունեն
կանոնակարգելու ջրային ռեսուրսների օգտագործումը, զարգացնելու ու արդիականացնելու ջրային
համակարգերը, բարձրացնելու ջրօգտագործման արդյունավետությունը։ Միաժամանակ նշենք, որ այս
միջոցառումների ծրագրերում ներառված են այն հավելյալ միջոցառումները, որոնք տեղ չեն գտել մի շարք
իրավական ակտերում, մասնավորապես ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ
որոշմամբ, ինչպես նաև Սևանա լճի ջրային պաշարների պահպանմանն ուղղված հայտնի որոշումներով

արդեն իսկ սահմանված՝ ջրամբարաշինության, ոռոգման նոր համակարգերի կառուցման և գործող
համակարգերի արդիականացման, ներտնտեսային ցանցերի վերակառուցման, ջրի հաշվառման
համակարգերի ընդլայնման և այլ ծրագրերում ու միջոցառումներում։
Ելնելով վերոգրյալից՝ իրավական ակտերում (նախագծերում) նույնաբովանդակ միջոցառումների
կրկնությունից խուսափելու, միևնույն նպատակին ուղղված միջոցառումները մեկ ծրագրում միավորելու
նպատակով, ինչպես նաև նկատի ունենալով, որ ընդունած իրավական ակտերով այդ ուղղություններով
արդեն իսկ սահմանված և ընթացքի մեջ գտնվող բազմաթիվ միջոցառումները սահմանափակում են
տեսանելի լրացուցիչ միջոցառումների շրջանակը, ՀՀ կառավարության 29.06.2023թ N1072-Ա որոշման
հանձնարարականով և Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի
10.05.2023թ. կայացած նիստի (Արձանագրություն ԿԱ/135-2023, 5-րդ կետ) առաջարկության հիման
վրա մշակված միջոցառումների ծրագրերը միավորվել են և ներկայացվում են ՀՀ կառավարության մեկ
որոշման նախագծի փաթեթով՝ որոշման նախագծի միասնական ընդհանրացված վերնագրով։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Սակավաջրությամբ պայմանավորված վտանգված է ինտենսիվ
մշակվող գյուղատնտեսական տարածքների՝ գյուղատնտեսական հողերի բնականոն ոռոգման
ջրամատակարարումը։ Սույն որոշման նախագծով նախատեսվում է հաստատել սակավաջրության
կանխարգելման ու հետևանքների մեղմացման երկարաժամկետ միջոցառումների ծրագիրը, որը կապահովի
հետագա տարիների համար սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության
հետևանքների վերացման կամ մեղմացման աշխատանքների համակարգումը, ինչի արդյունքում հնարավոր
կլինի ապահովել ոռոգման ջրի կայուն մատակարարումը՝ սակավաջրության պայմաններում։ Միաժամանակ
միջոցառումների ծրագրի իրականացումը կնպաստի Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային
նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանմանը և էկոլոգիական հավասարակշռության
վերականգնմանը։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ջրային ռեսուրսների
կուտակմանը, արդյունավետ բաշխմանը, ինչպես նաև համակարգի ընդհանուր շահագործման ու հուսալի
ջրամատակարարման ապահովմանը, Սևանա լճի որակական ու քանակական հիմնախնդիրների
կարգավորմանը: Այս առումով կարևորվում են ջրամբարաշինության, ինքնահոս համակարգերի, հեռացնող
ջրանցքների և ջրատարների կառուցման ու նորոգման միջոցառումները, որոնց իրականացման արդյունքում
հնարավոր կլինի իրականացնել կայուն ջրամատակարարում։ Անհրաժեշտ է նշել, որ սակավաջրության
ռիսկերի կանխարգելմանն ուղված՝ այս բաժնում թվարկած խոշոր ներդրումային միջոցառումները
սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված

2021-2026 թվականների միջոցառումների ծրագրում, ուստի սույն նախագծում ներառված են այդ
ուղղությամբ անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումները։
4. Կարգավորման նպատակը և բնույթը` սակավաջրության կանխարգելման ու հետևանքների
մեղմացման, Սևանա լճից ջրառը աստիճանաբար կրճատելու անհրաժեշտ ծրագրերի և երկարաժամկետ
միջոցառումների ցանկի հաստատում և այդ միջոցառումների ծրագրի իրականացման ապահովում։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման
նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային
կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքները` Հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում,
ջրապահովվածության բարձրացում, հնարավոր սակավաջրության ռիսկերի կանխարգելում, ինչպես նաև
Սևանա լճի ջրային պաշարների պահպանում։
7. Տեղեկատվություն՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական
կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում
նախատեսված չէ։
8. Նախագիծը՝ չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-
2026թթ. Ծրագրի, ոլորտների և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։

  • Обсуждалось

    03.05.2024 - 19.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 622

Принт