Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2024 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.                                                1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276–Լ որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)Որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով,

2)Որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, այդ թվում` վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով)» բառերը,

3)Որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «(այսուհետ՝ ընկերություն)» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն»  փակ բաժնետիրական ընկերությունները» բառերը,

4)Որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«5) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։»,

5)Որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել նոր 3․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«3.1. Ծրագրի իմաստով՝

  1) կապիտալ ներդրումները՝ հիմնական միջոցների ձեռքբերման, ստեղծման, կառուցման, ընդլայնման, վերակառուցման, վերականգնման և վերազինման նպատակով կատարվող ծախսումներն են․

2) հիմնական միջոցները դրանք այն միջոցներն են, որոնք մասնակցում են արտադրական մի քանի փուլերի, չեն փոխում իրենց բնեղեն տեսքը (պահպանում են իրենց ձևը), մաշվում են աստիճանաբար և իրենց արժեքը փոխանցում են նոր ստեղծվող արդյունքին մաս-մաս՝ մաշվածքի ձևով (օրինակ՝ հողամաս, շենքեր և շինություններ, մեքենաներ և սարքավորումներ, մթերատու անասուններ և այլն)։»,

6 )Որոշման հավելվածի 4-րդ կետում «անձանցից» բառից հետո լրացնել «(սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով)» բառերը,

7) Որոշման հավելվածի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

8) Որոշման հավելվածի 7–րդ կետում 2023 թիվը փոխարինել «2024» թվով, իսկ «հարկային պատմության վերաբերյալ» բառերից հետո լրացնել (վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույցը և բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանքը պետք է տրամադրված լինեն նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ քան 10 օր առաջ) բառերը,

9) Որոշման հավելվածի 7-րդ կետից հանել «, շենքեր-շինությունների դեպքում ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը (կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում)» բառերը,

10) Որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «7-րդ կետում նշված ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ պայմանագիրը համարվում է լուծված։» նախադասությունը,

11) Որոշման հավելվածի 9-րդ կետը «հիմնական միջոցները:» բառերից հետո լրացնել «Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուն կարող է նախարարության համաձայնությամբ գրավադրել ներդրված հիմնական միջոցները, եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ներդրումային ծրագրի իրագործմանը և զարգացմանը: Գրավադրման գործընթացը ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավադրումը և դրա նպատակը հիմնավորող, ՖԿ-ի կողմից տրամադրված փաստաթուղթը, որով ՖԿ-ն կպարտավորվի նաև վերահսկել տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։» նախադասությունները,

12) Որոշման հավելվածի 10-րդ կետը «(անհաղթահարելի ուժի» բառերից հետո լրացնել «(արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելը, համաճարակները, երկրաշարժը, ջրհեղեղը)» բառերը,

13) Որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11․ Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով․

1)ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման եզրակացությունը, ըստ որի շահառուն ծրագրի պահանջներին համապատասխան, բոլոր էական առումներով իրականացրել է ներդրումային ծրագիրը՝ սահմանված ժամկետներում ապահովելով ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ցուցանիշները։ Եզրակացությունը պետք է պարտադիր ներառի ծրագրի պահանջների, ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների (ֆիզիկական առկայությունը, նպատակային նշանակության համապատասխանությունը և փաստաթղթային հիմնավորումը (օրինակ, անասնաշենքի դեպքում՝ անշարժ գույքի վկայականի առկայությունը, նշանակությամբ անասնաշենք լինելը, գյուղատնտեսական տեխնիկայի կամ տեխնոլոգիական ապահովման սարքավորումների դեպքում՝ ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, գյուղատնտեսական կենդանիների դեպքում՝ անասնաշենքում կենդանիների ֆիզիկական առկայության քանակական համապատասխանությունը, ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, տոհմային կենդանիների դեպքում նաև փաստաթղթային հիմնավորումը, նշված բոլոր դեպքերում՝ կազմակերպության հաշվապահական հաշվեկշռում դրանց ձևակերպումը և այլն), փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների, կատարված ներդրումների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների ծավալների և ուղղությունների (կատարված ընդհանուր ծախսերը, այդ թվում կապիտալ ծախսերը, որից առանձնացված՝ շենքեր շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը, մեկից ավելի ուղղությունների դեպքում՝ ծախսերը նաև առանձին ուղղությունների բացվածքով, փաստացի կատարված ներդրումների համապատասխանությունը ծրագրի 4-րդ կետով կապիտալ ծախսերի համար սահմանված պահանջներին, կատարված ծախսերի փաստաթղթային արժանահավատությունը և դրանց արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ), ինչպես նաև հիմնական միջոցների գրավադրման դեպքում՝ ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ դրույթներ, ծրագրի շրջանակում ձեռք բերված, հիմնական միջոց հանդիսացող մեքենաների, սարքերի և սարքավորումների ցանկը՝ դրանց նույնականացման կոդերով և առկա անասնագլխաքանակի հաշվառման  վերաբերյալ տեղեկատվությունը (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև դրանց  ցանկը՝ իրականացված համարակալման տվյալներով),

2)ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը,

3)բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը,

4) հայտարարություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում փոխկապակցված անձանցից և իրեն պատկանող կազմակերպությունից կատարված գնումները (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) ներդրումների կառուցվածքում չներառելու վերաբերյալ։»,                                           

14)Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

 «11.1.Ծրագրի 11-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացումից հետո, 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա 5-րդ կետով հաշվարկված փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ 2-րդ փուլում՝ հաջորդ հարկային տարվա ընթացքում (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա ընթացքում) ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու դեպքում՝ փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։»,

15) Որոշման հավելվածի 12-րդ կետում հանել «դրական» և «(այդ թվում»  բառերը, իսկ «տեղեկատվություն)» բառը փոխարինել «(եզրակացությունը  պետք է պարտադիր ներառի նաև դրույթներ՝ շահագործումից հետո հիմնական միջոցների գրավադրման դեպքում՝ ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ)» բառերով,

16) Որոշման հավելվածի 13-րդ կետը «և ծրագրի» բառերից առաջ լրացնել «(ծրագրի 11-րդ կետի 1-ին ենթակետով եզրակացությանը ներկայացված պահանջները չբավարարող)» բառերը, իսկ «, ներդրումային» բառից առաջ լրացնել «(ծրագրի 12-րդ կետով եզրակացությանը ներկայացված պահանջները չբավարարող)» բառերը,

17) Որոշման հավելվածի 14-րդ կետը «շահառուն» բառից հետո լրացնել «, անկախ 2-րդ փուլով նախատեսված փոխհատուցման համար դիմելու և գումարը ստանալու հանգամանքից,» բառերը,

18) Որոշման հավելվածի 14․1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «14.1. Նախարարության կողմից 14-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո, 1 ամսվա ընթացքում 3 տարի տարեկան պարբերականությամբ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով, որի ընթացքում ստուգվում է հիմնական միջոցների օտարման դեպքերը, դրանց նպատակային օգտագործումը, ներդրումային ծրագրով նախատեսված անասնագլխաքանակի առկայությունը, 2-րդ փուլից հետո հիմնական միջոցների գրավադրման դեպքում՝ ստացած ֆինանսական միջոցների  նպատակային օգտագործումը (հիմնական միջոցների գրավադրման դեպքում ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը հիմնավորվում է ՖԿ-ի կողմից տրված տեղեկանքով)։ Մոնիթորինգի կողմից արձանագրված, ներդրված հիմնական միջոցների օտարման, կամ դրանց ոչ նպատակային օգտագործման, կամ ներդրումային ծրագրով նախատեսված անասնագլխաքանակի առնվազն 90 %-ի չափով չապահովման, կամ 2-րդ փուլից հետո հիմնական միջոցների գրավադրման դեպքում ստացած ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման, կամ ներդրումային ծրագրի շրջանակում կատարված և փոխհատուցման ներկայացված ներդրումների կառուցվածքում փոխկապակցված անձանցից կամ իրեն պատկանող կազմակերպությունից կատարված գնումներ (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) ի հայտ գալու դեպքերում՝ 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Շահառուի կողմից 14-րդ կետով սահմանված ժամկետում հաշվետվության չներկայացման դեպքում, նախարարության կողմից 5-օրյա ժամկետում շահառուին գրավոր ներկայացվում է մեկամսյա ժամկետում հաշվետվության ներկայացման պահանջ։ Սահմանված մեկամսյա ժամկետում շահառուի կողմից հաշվետվության չներկայացման դեպքում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները երկամսյա ժամկետում (մեկամսյա ժամկետը լրանալու օրվանից հաշված) ենթակա են վերադարձման պետական բյուջե։»,

19) Որոշման հավելվածի 14․1-ին կետից հետո լրացնել նոր 14․2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

«14․2․ Շահառուի կողմից  գույքի (հիմնական միջոցների) գրավադրման դեպքում, ՖԿ-ի կողմից գույքի (հիմնական միջոցների) օտարման ժամանակ (նախարարության համաձայնությամբ) ստացված ֆինանսական միջոցները առաջնահերթ պետք է ուղղվեն՝ 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարի չափով պետության հանդեպ շահառուի պարտավորությունների մարմանը։ ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի (հիմնական միջոցների) օտարման դեպքում, փոխհատուցման գումարի պահանջի վերաբերյալ գրավոր հարցումը նախարարությանը պետք է իրականացվի ՖԿ-ի կողմից և նախարարությունը ՖԿ-ին պետք է տրամադրի գրավոր տեղեկատվություն՝ փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ։»,

20) Որոշման հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետը «հանրապետությունում» բառից հետո լրացնել «առնվազն» բառը։ 

2.Սույն որոշման 1-ին կետի 3-րդ, 11-րդ, 13-րդ և 15-19-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարության հետ պայմանագիր կնքած շահառուների վրա, իսկ 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերի դրույթները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարության հետ պայմանագիր կնքած և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարությանը ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ չներկայացրած շահառուների վրա։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    03.05.2024 - 19.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2023

Принт