В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ապրիլ 2024 թվականի N ———-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 4-ի ««Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված ու ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 762-Ն որոշման՝
- 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության «2-18 տարեկան երեխաների`» բառերից հետո լրացնել «սոցիալական ներառմանը,» բառերով․
- 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված» բառերը․
- 3-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«4) կազմակերպության սպասարկման և գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը»:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ հաստատել «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կանոնադրության փոփոխությունները և ապահովել կանոնադրության փոփոխությունների սահմանված կարգով պետական գրանցումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
02.05.2024 - 20.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1318
Принт