Добавить в избранное

«Հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին»» շրջակա միջավայրի նախարարի հրաման

Հավելված № 1

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի             -ի N     - Ն հրամանի

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի №71-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (այսուհետ՝ Կարմիր գիրք) գրանցված վայրի կենդանիների oգտագործման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով՝ լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
  3. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը թույլատրվում է այդ տարածքների համար` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով և բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրություններով սահմանված պահպանության ռեժիմներին համապատասխան:
  4. Գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեղափոխումն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող և գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով:
  5. Գիտահետազոտական բնապահպանական, առողջապահական և վերարտադրության նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումն իրականացնում են .
  • գիտահետազոտական հիմնարկները,
  • բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները,
  • իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը),
  • համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձիք:
  1. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակներով՝ անվճար է:
  2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:
  3. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
  4. Գիտահետազոտական բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործող սուբյեկտը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը լիազորված մարմնին ներկայացնել ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվություն՝ համաձայն շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N376-Ն հրամանով սահմանված կարգի:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

  1. Գիտահետազոտական նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահեն գործունեություն է, որի հիմնական նպատակն է կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից՝ բացառելով տեսակի թվաքանակի կրճատմանը հանգեցնող ցանկացած գործունեություն, ինչպես նաև դրանց կենսամիջավայրի վրա բացասական ազդեցությունը՝ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանինեն օգտագործել գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով, ինչպես նաև հավաքագրել տեսակի վարքագծի, տեղաշարժի, կենսագործունեության, վերարտադրության, կենսամիջավայրի հետ փոխազդեցության, գենոտիպային և ֆենոտիպային փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, վեր հանել պահպանության հիմնական սպառնալիքները և նպաստել տեսակի և դրա կենսամիջավայրի պահպանության ամրապնդմանը:
  2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների գիտահետազոտական նպատակներով օգտագործման տեսակներն են.
  • օգտագործում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով՝ էկոհամակարգում տեսակի ուսումնասիրություն վերջինիս ազդեցության, այլ օրգանիզմների հետ փոխազդեցության, ապրելավայրի նկատմամբ պահանջների վերհանման, պոպուլյացիայի դինամիկայի, տարածման և ապրելավայրերի օգտագործման՝ տեսակների պահպանության կարգավիճակը գնահատելու և պահպանության համապատասխան միջոցառումների մշակման համար,
  • օգտագործում գիտական բացահայտումների նպատակով՝ պոպլույացիայի գենետիկական կառուցվածքի և բազմազանության, պոպուլյացիաի տեսակների միջև գենային հոսքերի, հարմարվողականության, էվոլյուցիոն պատմության և հիվանդությունների կամ շրջակա միջավայրի սթրեսածին գործոնների արդյունքում՝ պատասխան գենտիկ փոփոխությունների ուսումնասիրություն, արդյունքում նաև գենոտիպային և ֆենոտիպային նոր հատկությունների բացահայտում,
  • օգտագործում վարքագծային հետազոտությունների նպատակով՝ տեսակների պահպանության համար անհրաժեշտ կարիքները վերհանելու համար բնական կամ վերահսկվող միջավայրում տեսակի վարքագծի, ներտեսակային սոցիալական կառուցվածքի և հաղորդակցության ուսումնասիրություն, ինչպես նաև վերարտադրողական վարքագծի, զուգավորման առանձնահատկությունների, ծնողական խնամքի և վարքագծի այլ ասպեկտների հետազոտություն,
  • օգտագործում գիտաճանաչողական, ուսումնական և կրթադաստիարակչական նպատակներով՝ ուսումնական կրթական ծրագրերում, ցուցահանդեսներում Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, որպես կենդանի ցուցանմուշ ցուցադրման, դրանց վերաբերյալ ճանաչելության, հասարակության մոտ այդ կենդանիների և դրանց կենսամիջավայրերի պահպանության խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցներով, տեսաֆիլմերով և այլ գործիքների միջոցով լուսաբանման համար:
  • օգտագործում ֆիզիոլոգիական և առողջապահական հետազոտությունների նպատակով՝ ֆիզիոլոգիական պրոցեսների, իմունային ռեակցիաների և առողջական ցուցանիշների ուսումնասիրություն՝ տեսակի պոպուլյացիաների առողջական վիճակն ու ճկունությունը գնահատելու համար, տեսակների առողջության և հարմարվողականության վրա շրջակա միջավայրի աղտոտիչների, հիվանդությունների, կլիմայի փոփոխության և ապրելավայրերի դեգրադացիայի ազդեցությունների ուսումնասիրություն,

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
  2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների բնապահպանական նպատակներով օգտագործումը գիտահեն գործունեություն է, որի հիմնական նպատակն է հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող կենդանիների պահպանությունը, քանակի ավելացումը, վերարտադրության կազմակերպումը (բացառությամբ որսորդական տնտեսությունների), խոցելիության և անհետացման ռիսկերի գնահատումը, էկոհամակարգերի վերականգնումը արդյունքում վայրի բնություն բաց թողնելը կամ վերաբնակեցնելը,
  3. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների բնապահպանական նպատակներով օգտագործման տեսակներն են.
  • օգտագործում էկոհամակարգի ընդհանուր վիճակի և կայունության գնահատման նպատակով՝ հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող, տվյալ էկոհամակարգի համար ցուցիչ (ինդիկատոր) տեսակի օգտագործում մոնիթորինգի և ուսումնասիրությունների նպատակով,
  • օգտագործում պոպուլյացիայի վերականգնման կամ համալրման նպատակով՝ հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող տեսակների օգտագործում բուծման և վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) միջոցով,

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
  2. Առողջապահական նպատակներով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն է դեղանյութերի, պատրաստուկների, քսուկների և բուժական այլ միջոցների ստացման նպատակով:
  3. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների առողջապահական նպատակով օգտագործման տեսակներն են.
  • օգտագործում կենսաբժշկական հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ եզակի ֆիզիոլոգիական կամ կենսաքիմիական հատկություններ ունեցող որոշ տեսակների օգտագործում վերջիններիս կողմից արտադրվող հակաբիոտիկ հատկություններով օրգանական միացությունների, հակաթույնների կամ այլ բժշկական հատկություններ կենսաբժշկական հետազոտությունների համար,
  • օգտագործում դեղագիտական ուսումնասիրություններ իրականացման նպատակով՝ որոշ տեսակների հյուսվածքներում, թույնի մեջ կամ այլ կենսաբանական նյութերում հայտնաբերված կենսաբանորեն ակտիվ միացությունների օգտագործման, դեղանյութերի մշակման համար, ներառյալ հակաթույների, հակաբիոտիկների, ցավազրկողների:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

  1. Վերարտադրության կազմակերպման նպատակով՝ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնական միջավայրից վերցված, բնական և ոչ բնական պայմաններում տեսակի հետագա վերահսկվող բազմացմանն ուղղված գործունեությունն է, որի հիմնական նպատակը հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող տեսակի պոպուլյացիայի վերարտադրության ապահովումն է և գենետիկական բազմազանության պահպանությունը, ինչպես նաև որսորդական տնտեսություններում դրանց կայուն օգտագործումը:
  2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման տեսակներ են.
  • օգտագործում գենետիկական բազմազանության պահպանության նպատակով՝ տեսակը կարող է օգտագործվել սելեկցիոն բազմացման ծրագրերում, որի հիմնական նպատակն է տեսակի գենոտիպային և ֆենոտիպային առանձնահատկությունների և առողջ պոպուլյացիայի պահպանությունը, ինչպես նաև նվազագույնի հասցված ինբրիդինգը,
  • օգտագործում արհեստական բեղմնավորման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներում օգտագործելու նպատակով՝ տեսակի վերարտադրողականության ցածր ցուցանիշների դեպքում՝ գամետների հավաքագրման և դրանց նկատմամբ անհրաժեշտ այլ գործողությունների միջոցով այդ ցուցանիշների բարելավման համար,
  • օգտագործում Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների երկրորդ կենսունակ սերունդ ստանալու նպատակով՝ բնական և ոչ բնական պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության կազմակերպում որսորդական տնտեսություններում երկրորդ կենսունակ սերնդի ստացման և կայուն օգտագործման, ինչպես նաև օգտագործման ենթակա քանակի ապահովման համար:

Հավելված № 2

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի             -ի N     - Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

  1. Գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար գիտահետազոտական հիմնարկները, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները, իրավաբանական անձիք, որոնց կանոնադրությամբ սահմանված է գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձնանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագիրը), ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձիք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմնին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
  • պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով.

ա. իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

բ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը) կամ բնության հատուկ պահպանվող տարածքը,

գ.հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն,

դ. Կրամիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման ծրագրի հակիրճ նկարագրություն, որը կներառի նաև օգտագործման նպատակների վերաբերյալ հստակ տեղեկատվություն,

ե. վտանգվածության կարգավիճակը համաձայն կենդանիների Կարմիր գրքի,

զ. օգտագործման ժամանակահատվածը,

է. օգտագործման ենթակա Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների տեսակը, չափաքանակը (հատ, կգ) և սեռը,

  • հայտին կից ներկայացվում են նաև.

ա. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանին ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված ցուցումներ՝ հայցվող տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (այդ թվում՝ պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի և առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, պահման տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների) վերաբերյալ,

բ. իրավաբանական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման իրավունքը հավաստող փաստաթուղթ (լիցենզիա),

գ. ֆիզիկական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման համապատասխան մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,

դ. նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու մասին տեղեկատվությունը (զոոնոզ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով):

  1. Սույն կարգի 1-ին կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  2. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում՝ լիազորված մարմնի կողմից եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
  3. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
  4. Հայտի մերժման հիմքեր են հանդիսանում`
  • գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների Կարմիր գրքում գրանցված չլինելու հանգամանքը,
  • սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետով՝ հայտին կից պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը,
  • հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը,
  • հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու ցուցումից հետո՝ հայտը կրկին թերություններով ներկայացնելը,
  1. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում՝ վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
  2. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
  3. Պայմանագրի մեջ նշվում է.
  • իրավաբանական անձի դեպքում՝ նշելով անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անձնագրի համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
  • օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը և չափերը,
  • օգտագործման նպատակը բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության նպատակով օգտագործման դեպքում՝ սույն հրամանի Հավելված № 1-ով սահմանված կետերին և ենթակետերին համապատասխան,
  • օգտագործման ժամանակահատվածը,
  • Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների տեսակը և քանակը,
  • բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության նպատակով օգտագործման դեպքում՝ բնօգտագործման վճարի չափը,
  • հատուկ պայմանները
  • կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
  • պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները,
  • վեճերի լուծման կարգը,
  • անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)
  • պայմանագրի դադարեցման և վաղաժամկետ լուծման հիմքերը,
  • այլ դրույթներ,
  • պայմանագրի ժամկետը,
  • կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները:
  1. Պայմանագիր կնքած Հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
  2. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

  • Обсуждалось

    01.05.2024 - 22.05.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Охрана природы, Общественное здравоохранение, Потребительский

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1780

Принт

Связанные документы / ссылки