Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 20:57:39 | Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող 3-րդ ենթակետի փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամության անժամկետ սահմանված լինելու դեպքում.»։ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ «կրկնակի գնահատումն իրականացվում է անձի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա», որով էլ արտահայտվում է անձի ցանկությունը։ | Առաջարկը չի ընդունվել։ Տարընթերցումից խուսափելու նպատակով նպատակահարմար ենք համարում թողնել նախագծով սահմանված ձևակերպմամբ։ | |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 13.05.2024 20:57:39 | Նախագծով առաջարկվում է կրկնակի գնահատում իրականացնել նաև, եթե անձը «երբևէ չի ստացել» ծառայությունների անհատական ծրագիր։ Ծառայությունների անհատական ծրագիր մշակելու համար ֆունկցիոնալության գնահատում իրականացնելը միանգամայն հասկանալի է, սակայն առաջացնում է իրավական ընդունված սկզբունքների խախտման ռիսկ։ Հարկ է նկատել, որ այդ գնահատման արդյունքում կարող է փոփոխվել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), որոշ դեպքերում՝ նաև հաշմանդամություն չսահմանվել։ Սա մտահոգիչ է մի շարք առումներով, այդ թվում՝ այն պատճառով, որ անձի՝ ծառայությունների անհատական ծրագրի համար ներկայացված դիմումի և դրա հիման վրա կայացվելիք վարչական ակտի միջև առկա է անհամապատասխանություն, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության և անխտրականության սկզբունքների խախտման: Այս մոտեցումը խաթարում է անհատների լեգիտիմ ակնկալիքները, որոնք ձևավորվել են նախորդ վարչական ակտերով: Չքննարկելով ֆունկցիոնալության գնահատման համակարգը նաև աջակցող սարքերի կամ անձնական օգնականի ծառայության կարիքի գնահատման գործընթաց դիտարկելը՝ այնուամենայնիվ պետք է հաշվի առնել ծառայությունների անհատական ծրագրի նպատակը և բնույթը։ Մասնավորապես՝ դրա միջոցով են տրամադրվում աջակցող տեխնոլոգիաներ և մի շարք այլ ծառայություններ։ Սա կարող է դրդել անձանց ընտրություն կատարել երկու կարևոր իրավունքների՝ հաշմանդամության սահմանված լինելու և ծառայության միջև, որոնք փոխլրացնող են, այլ ոչ թե փոխարինող։ Կարգավորումն ընդունվելու դեպքում կարող է ոչ միայն խոչընդոտել ժամանակին և մատչելի ծառայությունների ստացումը, դանդաղեցնել գործընթացները, այլ ավելին՝ զրկել փաստացի աջակցության կարիք ունեցող անձին ոչ միայն այդ աջակցությունից, այլև պետական մյուս երաշխիքներից։ Առաջարկում ենք խուսափել այս լրացումից և փոփոխությունը սկսել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքից (օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «աստիճանը որոշելու և» բառերից հետո լրացնելով «(կամ)» բառով)։ Այս կերպ հնարավոր կլինի տարանջատել ծառայությունների անհատական ծրագրի համար իրականացվող գնահատումը հաշմանդամության սահմանման և ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի որոշման գործընթացներից։ | Առաջարկը չի ընդունվել։ Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի սկզբունքներից են հաշմանդամություն ունեցող անձի կարիքների բազմակողմանի գնահատումը և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայությունների մատուցումը որպես գերակա նպատակ ունենալը: Հետևաբար, որևէ ծառայություն անձին երաշխավորելու և տրամադրելու համար կարևոր է, որպեսզի համապատասխան մասնագետները կատարեն նրա կարիքների բազմակողմանի ուսումնասիրություն (գնահատում), որն իրականացնում են անձի ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովները՝ բաղկացած բժշկական և հարբժշկական ծառայություն մատուցող մասնագետներից։ Տեղեկացնում եմ նաև, որ ներկայումս շրջանառության մեջ է «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն նախորդ վարչական ակտերը՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումները իրենց վավերականության ժամկետում հիմք են հանդիսանում աջակցող միջոց ստանալու համար։ Միաժամանակ, եթե անժամկետ հաշմանդամություն ունեցող անձին երբևէ տրվել է վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ), որի վավերականության ժամկետը լրացել է, ապա դա նույնպես հիմք է հանդիսանում աջակցող միջոց տրամադրելու համար։ Ավելին, որոշ աջակցող միջոցների դեպքում (վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ձայնաստեղծ սարքերի, ձայնալարերի պրոթեզների, ակնագնդի պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզ) աջակցող միջոցը կարող է տրամադրվել միայն բժշկական փաստաթղթերի հիման վրա։ Վերոգրյալից հետևում է, որ հաշմանդամություն ունեցող անձի համար պահպանվում է այն իրավունքը, որը նա ձեռք է բերել նաև նախորդ վարչական ակտերով։ Իսկ եթե անձը կարիք ունի նոր ծառայության, ենթադրվում է, որ նրա առողջական վիճակի կամ կարիքների փոփոխություն է կա։ Հետևաբար, նոր ծառայություն, այդ թվում նոր տեսակի աջակցող միջոց ստանալու համար կարևոր է, որ նա անցնի ֆունկցիոնալության գնահատում բազմամասնագիտական թիմի կողմից, որն էլ գնահատված կարիքի հիման վրա կերաշխավորի անհրաժեշտ ծառայությունը ծառայությունների անհատական ծրագրով։ |