Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 8-րդ կետի կատարմամբ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վերջին սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես 2018 թվականից հետո ընդունված կարգավորումների համաձայն՝ վերանայվել են հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, ինչպես նաև հանրային ծառայության նոր կարգավորումները հանգեցրել են ծառայողական ավտոմեքենաների հատկացման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի վերանայման և համապատասխանեցման անհրաժեշտության։

Ներկայումս  Որոշմամբ կանոնակարգված են մի շարք պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման գործընթացները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման ընդունումը նպատակ ունի ամբողջությամբ կանոնակարգել հանրային իշխանության բոլոր մարմիններին հատկացվող տրանսպորտային միջոցների  հատկացման, շահագործման, ձեռքբերման գործընթացները, ինչպես նաև Որոշման ընդունումը նպատակ ունի նաև հնարավորինս խնայելու պետական բյուջեի միջոցները՝ մշակվել է Նախագիծը։

  1. Ակնկալվող արդյունքը

Ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործող պայմանների վերանայման և միասնական կարգավորման սահմանման տեսանկյունից առաջնահերթ է հանրային իշխանության մարմինների ծառայողական և սպասարկող ավտոմեքենաներին առնչվող բոլոր կարգավորումներով ամրացված գործընթացը:

Հրատապ խնդիր է գործող կարգավորումների ձևակերպումների վերանայումը և համապատասխանեցումը Որոշման դրույթներին, այդ թվում՝ հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, կառավարչական իրավահարահարաբերությունների մասով, ինչպես նաև Նախագծի նպատակն է սահմանել դրույթ, որով ՀՀ պետական մարմինների ղեկավարները կունենան իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը, դրանց շահագործման և սպասարկման հետ կապված նորմաները հաստատելու լիազորությունը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2024 թվականի ապրիլի 12-ի §Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 1001-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին¦ Հանրապետության կառավարության  N 519-Ն որոշումը անհրաժեշտություն է առաջացել կարգավորել Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության  կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն  դատական  խորհրդի, Հանրային հեռարձակողի խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի,  Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերին (այսուհետ՝ հանրային իշխանության մարմիններ) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հետ կապված փոխհարաբերությունները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, իսկ Նախագծին կից 2-րդ հավելվածը մշակվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:       

  • Обсуждалось

    23.04.2024 - 29.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1541

Принт