ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
8 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)․ Նախագծի ընդունումը պայմանավորված է 25.10.2023թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի ընդունմամբ։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․ 25.10.2023թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-340-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում 2025թ․ հունվարի 1-ից՝
- շրջանառության հարկ վճարողներն ազատվում են, մասնավորապես, Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից,
- շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման կամ չափագրման ընթացքում արձանագրվելու դեպքում շրջանառության հարկ վճարողի նկատմամբ սահմանվում է պատասխանատվություն, որը կիրառելի չէ, մասնավորապես, Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռքբերման մասով։
Արդյունքում 25.10.2023թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-340-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանված երկրորդային հումքի մասով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան իրավական հիմք սահմանել։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները․ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 փետրվարի 16-ի N 136-Ն որոշման նախաբանում՝ սահմանելով, որ որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 263-րդ և 406.1-ին հոդվածներով սահմանված կարգավորումներից։
4․ Կարգավորման առարկան․ Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 փետրվարի 16-ի N 136-Ն որոշման նախաբանն է:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է 25.10.2023թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-340-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանված երկրորդային հումքի մասով համապատասխան իրավական հիմք սահմանել։
-
Обсуждалось
23.04.2024 - 08.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1675
Принт