Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
5 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1548-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մինչև «Լիցենզավորման մասին» օրենքում 2018 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները, համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ բաժնի՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորող մարմին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ սահմանված կարգով Կառավարության կողմից անժամկետ տրամադրվել են «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիաներ։ Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 2018 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակն անվանափոխվել է՝ «Վտանգավոր թափոնների գործածություն» գործունեության տեսակի, իսկ լիցենզավորող մարմին սահմանվել է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը։ ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1029-Ն որոշմամբ փոփոխվել է նաև լիցենզավորման կարգը՝ լիցենզավորող մարմին սահմանելով շրջակա միջավայրի նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման հիման վրա բնապահպանության նախարարության կողմից «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրվել է «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» N 7 լիցենզիան՝ իրականացնելու իր գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր (բժշկական) թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում (բացառապես սեփական կարիքների համար)։
Շրջակա միջավայրի նախարարությունում 2024 թվականի մարտ ամսին ստացվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման հիման վրա տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու խնդրանքով։ Ըստ ստացված գրության՝ տվյալ լիցենզիան երբևէ չի կիրառվել ԵՊԲՀ-ի կողմից, քանի որ սեփական ուժերով հնարավորություն չի եղել կազմակերպել վտանգավոր թափոնների վերամշակումը, վնասազերծումը և այն իրականացվել է այլ կազմակերպությունների կողմից՝ համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրույթները և հանձնարարել շրջակա միջավայրի նախարարությանը, որպես լիցենզավորող մարմին՝ ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» N 7 լիցենզիան:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» N 7 լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացող իրավական հիմքը, իսկ լիցենզավորող մարմնի որոշմամբ կդադարեցվի լիցենզիայի գործողությունը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերին։
-
Обсуждалось
22.04.2024 - 07.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1473
Принт