Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը

 

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1104-Ն որոշման (այսուհետ որոշում) մեջ փոփոխության կատարումը բխում է ներկայումս «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ կազմակերպություն) կազմում ռեսուրսների՝ համապատասխան ոլորտի մասնագետների բացակայությամբ։

Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռնի սահմանել հանձնաժողովի ամբողջական աշխատանքային կազմը։

Որոշման փոփոխությունը էական ազդեցություն չի կարող ունենալ հանձնաժողովի աշխատանքների վրա, քանի որ հանձնաժողովի կազմում ներգրավված են մասնագետներ այլ գիտական և կրթական հաստատություններից։

  1. Առկա իրավիճակը

Կազմակերպությունը համապատասխան իրավական ակտում փոփոխություն կատարելու վերաբերյալ 2024 թվականի մարտի 25-ի թիվ 2459-92 գրությամբ դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ տեսչական մարմին)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտային քաղաքականության մշակումը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ վերոնշյալ իրավական ակտում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով (այսուհետ նախարարություն)՝ տեսչական մարմինը 2024 թվականի մարտի 28-ի թիվ /04.3/4423-2024 գրությամբ դիմել է նախարարություն։

Կազմակերպության գրությամբ ներկայացվել է, որ ներկայումս կազմակերպությունում բուսասանիտարիայի, էնտոմոլոգիայի կամ ֆիտոպաթոլոգիայի ոլորտի մասնագիտական ռեսուրս առկա չէ։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի իրավակարգավորումը կրում է հանձնաժողովի կազմի փոփոխման և դրա աշխատանքների ամբողջականության արդիականացման բնույթ։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, մասնավորապես, համաձայն 2.4-րդ՝ «Գյուղատնտեսություն» բաժնում ներկայացված կետի՝ 

-ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի հանձնաժողովի կազմի արդիականացումը, և կազմում ընդգրկված յուրաքանչյուր գերատեսչության, կազմակերպությունների՝ այդ թվում գիտական և կրթական կենտրոնների մասնագետների լիարժեք և ամբողջական աշխատանքների կատարումը։

  • Обсуждалось

    17.04.2024 - 07.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1829

Принт